среда, 18 декабря 2019 г.

Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են գործատուի և աշխատողի միջև փոխհարաբերությունները, երաշխավորվում են աշխատանքի իրավունքը և կարգը։Յուրաքանչյուր 14 տարեկանը լրացած անձ ծնողի թուլտվությամբ (մինչև 16 տարին լրանալը) ունի աշխատելու իրավունք։
Աշխատանքի իրավունքը մարդու  իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի « իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն »։

Ազատություն

Ազատություն, ժողովրդի իրավունք՝ տնօրինելու իր քաղաքական, պետական, հասարակական ու մշակութային կյանքը։ Անհատների դեպքում տվյալ տերմինը հետևյալ կերպ է մեկնաբանվում՝ անկաշկանդ լինել, իր կամքը ազատ արտահայտելու հնարավորություն։
Ազատություն ասելով տարբեր մարդիկ հասկանում են տարբեր ձև։Կան մարդիկ ովքեր մտածում են ինչ-որ կցանկանան այն էլ կանեն,կօգտագործեն թմրանյութեր,ալկոհոլ խմիչքներ,թեկուզ և կվիրավորեն մի մարդու ում կցանկանան,բայց չէ որ քո ազատությունը վերջանում է այնտեղ,որտեղ սկսում է իմ ազատությունը։Իսկ կան մարդիկ որ Ազատությունը հասկանում են լրիվ այլ կերպ,օրինակ՝ խոսքի ազատություն,որը թույլ է տալիս մարդուն արտահայտել այն ինչ զգում է կամ մտածում։Կա նաև արվեստի ազատություն,որտեղ արվեստագետը ներկերի,կամ ինչ որ իրերի միջոցով ազատ կարող է ներկայացնել իր հույզերը։
Ըստ իս՝ ազատության մասին այս գաղափարը շատ դիպուկ,մի քանի բառով ներկայացնում է թե ինչ է ազատությունը,կամ ազատ լինելը․<<Ազատ է միայն նա, ով տիրապետում է իրեն>>։

Խրախուսանք և պատիժ

Կարծում եմ, խրախուսանքը և պատիժը համարվում են դաստիարակության ամենակարևոր մեթոդներից: Յուրաքանչյուր արարք լինի դրական թե բացասական` չպետք է մնա անարձագանք: Լավի համար` խրախուսանք, վատի համար`պատիժ: Երբեմն խրախուսանքը լինում է վնասակար, իսկ պատիժը դրական:
Խրախուսել նշանակում է` դրականորեն գնահատել որևէ մեկի աշխատանքը: Խրախուսանքը մեծ նշանակություն ունի անձի համար: Մարդուն խրախուսում են նրա բարի գործի համար:  Խրախուսանքի ներքո մարդը կարող է ցանկալի քայլեր անել և ճիշտ ուղիով ընթանալ: Խրախուսանքը լավ միջոց է: Խրախուսանքը ստիպում է մարդուն ավելի աշխատասեր և պատասխանատու լինել։ Իհարկե այս դեպքում ևս կարող է մարդ առիթավորվել և ծուլանալ, սակայն դա գալիս է մարդուց:
Պատիժը դա դաս է, դաստիրակչական նպատակ է պարունակում: Սակայն պատիժը չպետք է արտահայտվի ծեծով: Կարծում եմ, կարելի է, որպես պատիժ երեխային իր սիրելի խաղալիքից կամ զբաղմունքից զրկել: Իմ կարծիքով երեղային ծեծելով ծնողները կարող են շատ բացասական ազդել երեխայի դաստիարակության վրա:
Պատժելը դաստիարակության ամենաբարդ եղանակներից է, որը կարող է փոխել մարդու վերաբերմունքը: Թե խրախուսանքի, թե պատժի միջև պետք է լինի հավասարակշռություն և պետք է իմանալ, թե երբ է պետք այն կիրառել:  Դաստիարակության մեջ, պատժելը վերջին փուլն է,որը պետք է շատ քիչ դեպքերում կիրառել և այնուհետև կիրառել խրախուսական եղանակներ: Քանզի խրախուսանքն ու բարությունը լավագույն ազդեցությունն են թողնում մարդու վրա: Իհարկե պատիժը երբեմն շատ անհրաժեշտ է, որովհետև այն անձնավորությունը, որ իր վերաբերմունքի համար ոչ մի արգելք չի տեսնում կրկնում է իր սխալը:

вторник, 17 декабря 2019 г.

Առաջադրանք հայոց լեզվից

Ընդգծված բառերը փոխարինի´ր տրված հոմանիշներովՏրված ևստացված տեքստերը համեմատի´ր(բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:
Ճամփի կողքով, շղթա կազմած, դանդաղ գնում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնով, կուզերը մաշված են ու ծռված են մի կողքի: Գնացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին ամպի նման պատում է նրանց, բայց ուղտերն անտարբեր թեքում են գլուխները: Անապատը տաղտկալի է ու միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ սար է երևում, ո´չ ցածրավայր: Հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակէ:
Կետերի փոխարեն գրի´ր  տրվածհոմանիշներից մեկը(ամենահարմարը):
Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով:
Հյուրը քթի տակ բարի ժպտում էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց սուզվում էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում էին:
Տրված բառերն ըստ հոմանիշությանբաժանի´ր հինգ խմբի:
Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:
Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:
1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք, տեղի տվեց:
2. Հարևանի քար անտարբերությունը վրդովել, վրդովվել էր ծերունուն:
3. Մեր նախնիների մասին ավանդույթը, ավանդությունը  պատմում է նրանց սխրանքների մասին:
4. Դու շատ թյուր, թույր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:
5. Այս տարի մեր գյուղում այգաբացը, այգեբացը սկսվեց մարտի վերջին:
6. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում, սասանվում էին քամուց:
7. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկ տվեց, զարկեց իր վրանը:
8. Վկաները ցուցմունք, ցուցում տալիս շատ էին հուզվում:
9. Հեղինեի հնչուն, հնչյուն ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:
10.Հանձին, հանձինս ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:
 Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և տուր երկու բառերի բացատրությունները:
Ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ, բամբիռ, բրդել, գիրթ, թափոր, խարամ, կտրիճ, հարել, հերկել, հրատարակել,  մահիկ, մույթ, շաղախ, շեղբ, սկահակ, տարեգրություն:

воскресенье, 15 декабря 2019 г.

Սեպտեմբեր-Դեկտեմբեր ամփոփում

Այս նյութում ես ներկայացնելու եմ ձեզ իմ 2019-20 թվականի ուստարվա առաջին կիսամյակի աշխատանքները:

Հայոց լեզու

Հայոց լեզվից մենք կատարել ենք բազմաթիվ քերականական և բառարանային աշխատանքներ: Այդ ամենը կարող եք տեսնել այստեղ :

Գրականություն

Գրականությունից մենք կարդացել ենք բազմաթիվ պատմվածքներ ինչպես աշխարհաբար այդպես ել գրաբար: Բոլոր աշխատանքները դուք կարող եք տեսնել այստեղ :


 Ագլերեն

Անգլերենի դասաժամերին մենք կատարել ենք բազում վարժություններ, կարդացել պատմվածքներ, վերլուծել և սովորել նոր բառեր: Ահա իմ անգլերենի բաժինը :

Էկոլոգիա

Էկոլոգիաի ժամերին մենք դիտում ենք ֆիլմեր և վերլուծում մեր բլոգներում: Բաժնի լինքը այստեղ է :

Հասարակագիտության բաժնի լինքը այստեղ:

Այս կիսամյակի ընդացքում ես գնացել եմ երկու ճամփորդության: Առաջինը Արատես երեք օրով, իսկ երկրորդը Գյումրի մի օրով: Ցավոք ես չեմ գրել նյութեր այդ ճամփորդությունների մասին:

Այս կիսամյակի ընթացքում ունեցել եմ մի քանի անհարգելի բացականեր և ստացել եմ դիտողություն դպրոցի ղեկավարից և կազմակերպիչից:

Պաուլո Կոելիո «Երեք մայրիների հեքիաթը»

Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:
– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
– Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:
– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:
Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:
Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:
Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:
Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:
Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:
Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:
Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:
Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:

суббота, 14 декабря 2019 г.

Գրիգոր Զոհրապ, «Զաբուղոն» նովելը

Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը, գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր, թե բերնիբերան կրկնվելով, տարածվելով` վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կանցնի:
Գող մը էր Զաբուղոն մեր գեղին մեջ, ոչ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փչանա, ոչ ալ այն ահարկու ավազակը, որուն գողոնին մը արյուն կը խառնվի ատեն — ատեն:
Իր մեծ արժանիքը ճարպիկության մեջն էր, օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն:
Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը` մտնելե չեն արգիլեր զինքը, բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կը սպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես:
Ամեն բան գիտե, ամեն խոսք կը լսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն, իրեն համար պատրաստված ծուղակներուն մեջեն հաջողությամբ դուրս կը ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները:
Երեսը շիտակ տեսնող չկար, բայց կը պատմվեր – ո՞վ, կամ ի՞նչպես, չեմ գիտեր – թե երիտասարդ մըն էր այս տղան, նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը, երկաթագործի քով աշակերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սովրած էր:
Հիմա արվեստասերի մը պես կապրեր, գողանալով, թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե, քան թե իրական չարութենե մղված: Կը բավեր, որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը, թե որ բռնվելու վախը չըլար:
Կամաց – կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացոց և այս գողին մեջ, ի հարկե ստիպյալ` վարժվեր էինք իր ներկայության. այս խորհրդավոր ու անմեկնելի գոյությունը, հալածական մարդու այս աստանդական կյանքը` սրտներիս կը շարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը:
Զաբուղոն նշանված էր, կը զարմանա՞ք:
Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ: Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրներից ծանուցեր էին:
Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա, և աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը:
Ամենքնիս կը ճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուճաններով, արտակարգ արդուզարդերով` վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները:
Ոչ ոք կը համարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր:
Կեսարի խոսեցյալն էր անիկա, իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված` աներկյուղ կը պտտեր ամեն տեղ, ու զենքը պահպանող այս վախը կը վայլեր իրեն, անմատչելի ըլլալը` հրապույրիչ կըներ զինքը: Մասամբ ալ նշանածին փառքը իր վրա կանդրադառնար անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ, աշխարհքեն դուրս ապրող մարդուն նշանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կը նայեին իրեն, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձևերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը:
Վասիլիկ` ինքը գոհ կը թվեր այս կյանքեն, մարդ մը կար մութին մեջ, որ զինքը կը պաշտեր, Ռյույ Պլասի ըսածին պես, առանց երևան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ:
Ու մութը` իրական մութ էր հոս, կյանքը գիշերը կը սկսեր իրեն համար ու գիշերը կը վերջանար, վասն զի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կը սպասեր:
Ուրիշները կրնային ըսել, որ “այսքան օր” ապրեցան, ինքը պիտի ըսեր “այսքան գիշեր”:
Լուսինին պես խավար պետք էր, որպեսզի փայլեր, էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը:
Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը, ամեն գիշեր նոր սիրահար մը կը թվեր իր աչքին, և այսպես ամեն հասակները ու ամեն գույները կարգով մը ծնրադրեին իր առջև, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն:
Սկիզբները Վասիլիկ երջանիկ եղավ այսպես: Բախտին չէ՞ր նմաներ քիչ մը այս անտեսանելի սիրահարը, որ աշխարհքը կը կողոպտեր զինքը հափրացնելու համար ամեն ճոխություններով:
Օր մը սակայն այս ամենը ծաղրելի թվացին իր աչքին: Իր գաղտագողի ու թաքուն երջանկությունը բան մը կորսնցներ այսպես ծածուկ մնալով և չըկրնալով ուրիշներուն ցուցվիլ: Երևակայեցեք մեծագին ադամանդ մը, որ հավիտյան տուփի մը մեջ փակված մնալու դատապարտված ըլլա ու չկրնաք օր մը կուրծքերնուդ վրա դնելով դիմացիններիդ շլացնել:
Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կը թողեին: Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնար գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը, որ ահա իր ձեռքին տակն էր և որ դուրսը արձագանք չէր ձգեր, մարդիկ կան, որ դերասաններ են աշխարհիս վրա, իրենց սեփական կյանք ու գոյություն չունեին և ուրիշներուն համար կապրին միայն, հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի, եթե զիրենք դիտողներ պակսին, դերասաններ` որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջև ներկայացում տալու:  Այսպես էր Վասիլիկ, իր մեկուսացումը` լքում կը նշանակեր, ոչ ոք իր երեսը կը նայեր փողոց ելած ատեն, գեղին բոլոր երիտասարդները իր հրապույրներեն կը դողային: Հիմա պչրանքի արվեստը կը փորձեր անոնց դեմ, թույլ ու երերուն քայլվածք մը առած էր, որ նուրբ մարմնին ամեն խաղերը կը մատներ, և այսպես ցանկության տաք հով մը կը տարածեր շուրջը ու օձի նայվածք մը` որուն հանդիպողը կը կախարդվեր:
Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց, այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն: Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսացնել, ժամադրություններուն գտնվիլ սա պարտեզին մեջ կամ ան լերան վրա, ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց ու լացավ, մյուսը կը զարմանար, ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի օր առաջվան պես կը սիրեին իրար, ի՞նչ փույթ մնացածը, Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր:
Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, — կը հարցներ աղջիկը:
Ասոր վե՞րջը Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր, ընդհակա — ռակը, կը փափագեր, որ վերջը չգա:Այն ատեն հուսահատած` հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կերևար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն, գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձեռբակալել տվավ Զաբուղոնը:
Քարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դռներուն ետին կը սլքտան, սպասելե վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա և անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին: Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը շատոնց լքած է զիրենք և հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կը մնան այդտեղ ժամերով, չորս դիեն բարցրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման:
Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ, որ Թիարան կը կոչվի և որ այս մարդիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներով:Վերեն, նեղ բացվածքներե լույսը կը սպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքերուն պես, զորս լուսավորելու կուգա:
Զաբուղոն ասոնց մեջն է, իր համբավը կանխած է զենքը բանտին մեջ, մեծ չարագործ մը չէ, բայց մեծ ճարպիկ մըն է, հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը, որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ:
Յոթը տարի պիտի մնա այսպես, երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե, իր նշանածին կը խորհի ամեն ատեն, այն մեկ հատիկ բարեկամության, որուն աներկբա կը հավատա դեռ, ո՞ւր է, ի՞նչ կընե արդյոք, ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կընե, անգամ մը երեսուն կանգուն բարձրությամբ պատե մը կանցնի, բայց դուրսի բակին մեջ կըբռնվի, ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կը հաջողվի, երկու գիշեր կանցնե հոն, կը տեսնեն ու կը բռնեն զինքը նորեն:
Այն ատեն ամեն խստությունները ի գործ կը դնեն ամեն վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ, բանտին կարգապահական պատիժները կը տեղան իր գլխուն, բան մը չի կասեցներ զինքը, դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար, իրավ ուրիշ պատճառ մը չունի փախչելու:
Եվ գիշեր մը կը հաջողի վերջապես, խոհանոցին ծխնելույզին մեջեն վեր կելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կիջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս:
Երեք տարվա մեջ այս վեցերորդ փորձը կը հաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերևս, մեր գեղը կը դառնա նորեն, կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն, տարակույս մը չի գար թունավորելու իր սիրույն մաքրությունը: Իր ձերբակալությո՞ւնը, ձախող դիպված մը միայն, առջի օրերուն պես գիտե, որ սպասող մը կա իրեն ամենեն անակնկալ ժամուն ու վայելած ազատության գինը` այս բերկրանքով կը բազմապատկվի, կը մեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ:
Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գոնե նորեն, անոր գռուզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջևեն կանցնի, և ուրախության սարսուռ մը կը ցնցե իր հեք մարմինը:
Մեղմիվ կը մոտենա անոր տունին, պատուհանին առջև խոսակցության ձայն մը կեցնե զինքը, ո՞վ է ներսը, մտիկ կընե, չի հավատար իր լսածին, ներս մը մտնե անձայն, առանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավատար իր տեսածին, ժամ մը ամբողջ անկյուն մը կծկված կը սպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել, հետո տակավ ինքզինքը կը գտնե, կը խորհի ու ձեռքը ակամա կերթա պզտիկ դանակի մը կոթին, զոր մեջքի գոտիին անցուցած է, մատները կը շոյեն զինքը, առջի հեղն է, որ արյուն թափելու հարկ կը տեսնե որոշ ու հստակ, ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնդրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա: Ո՞վ է այդ ապուշ էակը, որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ, սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը: Մեկ նայվածքով կը չափե, կը գնահատե այս ոսոխը ու շատ վար կը գտնե իրմե:
Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջև վրեժի գաղափարը կը թուլնա, ձեռքը կը քաշե դանակին բունեն, զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն, ոչ չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կամացուկ դուրս կելլե կրկին: Բոլոր գիշերը կը քալե թափառական, փողոցներուն մեջ, ո՞ւր պիտի երթա այսպես, տուն չունի, ծանոթ չունի: Կը խորհի, որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր և ուսերուն վրա կը ծանրանա:
Արշալույսին հետ` վարանոտ քայլերով ետ կը դառնա իր բանտին նորեն, որուն դրան առջև կը գտնեն զինքը առտուն ու ներս կառնեն:

Առաջադրանք
Ի՞նչ է նովելը:

Բնութագրիր Զաբուղոյին, մեղադրիր կամ արդարացրու:
Իմ կարծիքով Զաբուղոյը մաղավոր էր միայն երկու բանու: Առաջինը որ նա իր սիրելիի աջքի դիմաց գողոնի շնորհիվ էր ցանկանում բարձրանալ, իսկ երկրորդը որ նա շատ էր նվիրվել նրան: Իմ կարծիքով պետք չէ այդքան նվիրվել մարդուն որովհետև ամեն ինչ հնարավոր է:
Բնութագրիր Վասիլիկին, մեղադրիր կամ արդարացրու:

Իմ կարծիքով Վասիլիկին հնարավոր չէ արդարացնել, որովհետև նա արել է մի մեծ սխալ՝ չի եղել հավատարիմ իր սիրելիի հանդեպ: Նաև նա մատնեց իր սիրելիին և հենց իր պատճառով Զաբուղոյին ուղարկեցին բանտ: Երբ Զաբուղոյը բանտում էր նա կարողացավ մոռանալ նրան և փոխել մի ուրիշի հետ :

Ո՞րն է ստեղծագործության  ասելիքը;


Իմ կարծիքով ստեղծագործության ասելիքն այն է, որ նաև ամենասիրելի մարդիկ քեզ հետ կարող են այնպես վարվել, որ դու միջև կյանքիդ վերջ ատես նրանց:

Համոզու՞մ է ձեզ նման ավարտը, եթե ոչ, նոր ավարտ հորինիր:


Կոնկրետ ես կցանկանաի որ վերջում Զաբույոնը սպաներ և Վասիլիկին և իր սիրեկանին, բայց այնպես , որ ոստիկանները չկասկածեին նրան, իսկ նա գտներ մի ուրիշ սեր և ապրեր իր սիրելիի հետ երջանիկ կյանքով:

вторник, 3 декабря 2019 г.

Գործնական աշխատանք, բայեր

  1.  Փակագծերում դրված դերանուններն ու բայերը նախադասության մեջ դրեք պահանջված ձևով:
Ժողովուրդն իր սովորություններին երբեք չի դավաճանում:
Բազմությունը, իր շարքերը  խտացնելով, հյուրերին տեղ է տալիս:
Նա ում ասես կարողանում է իր կամքը պարտադրել:
Դուք էլ կարող եք մեզ  հետ գալ:
Այդ ինչու են մարդիկ քեզ վրա զարմանում:
Ձեզ համար ծնողները ոչինչ չեն խնայել:

2. Հետևյալ բայերին երկուական հոմանիշ գրեք
:
Հմայել-դյութել, կախարդել
Խնդրել-աղաչել, պաղատել
Հավաքել-ժողովել,գումարել
Զայրանալ-բարկանալ,ջղայնանալ
Վախենալ-սարսափել,ահաբեկվել
Ցանկանալ-կամենալ,տենչալ
3. Գրեք 5-ական -ել, -ալ վերջավորությամբ 
-ալ – խաղալ, բարկանալ, վախենալ, ցանկանալ, մեծանալ
-ել – պարել, երգել, մտածել, խոսել, համոզել
4. Հետևյալ բայերում ընդգծեք բայահիմքերը և որոշեք, թե ինչ խոսքի մասերի են պատկանում դրանք:
մատռվակ, պղծել-պիղծ, հնձել- հունձ, վճարել- վճար, երկրորդել- երկրորդ, գրկել- գիրկ, մրրկել- մրրիկ, կարմրել- կարմիր, նույնանալ- նմանվել, գամել- մեխել, կախարդել- կախարդ, երկուանալ- երկուս, շամփրել- շամփուր, կապտել–կապույտ,  բուրել- բույր, ոչնչանալ- ոչինչ, պայտել- պայտ, բոլորել- բոլոր, ծառայել- ծառա, ապշել- ապուշ կտրել:
5. Առածներում լրացնել համապատասխան բայերը: Ավելացրու ևս 6 առած:
Ջրի բերած,  ջրի տարած:
Տաշած քարը գետնին չի մնա:
Ուրիշի հացով փոր չի կշտանա;
Խոսք կա` սարի գլուխ կհանի , խոսք  կա` սարից ներքև կգլորի:
Խոսք կա, մի փութ մեղրով չի ուտվի:
Աշխարհի շինողն ու  քանդողը լեզուն է:

понедельник, 2 декабря 2019 г.

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։
Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ։ Այն նաև հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության փաստաթուղթ։ Արձանագրությունը տալիս է հետևյալ սահմանումները.
  1. Մարդկանց առևտուր է համարվում շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը բռնի ուժով կամ առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։ Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց՝ մարմնավաճառության մեջ ներքաշումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համանման սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասերը կորզելը,
  2. մարդկանց առևտրի զոհի համաձայնությունը այնպիսի շահագործմանը, որի մասին խոսվում է հոդվածի (1) կետում, հաշվի չի առնվում, եթե օգտագործվել է (1) կետում նշված ներգործություններից որևէ մեկը,
  3. շահագործման նպատակով երեխա հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը համարվում է մարդկանց առևտուր, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք կապված չեն (1) ենթակետում նշված ներգործության միջոցներից որևէ մեկի կիրառման հետ,
  4. «երեխա» նշանակում է ցանկացած անձ, որի 18 տարին չի լրացել։
Թրաֆիքինգի մասին արձանագրությունն օրինականացվել է և ուժի մեջ է 2003 թ. դեկտեմբերի 25-ից։ Թրաֆիքինգը Հայաստանում «փակ թեմա» է համարվում, մինչդեռ հայ աղջիկները նույնպես դառնում են դրա զոհը։ Թրաֆիքինգի մասին է սփյուռքահայ գրող-բանաստեղծ Վահան Զանոյանի «Հեռավոր մի տեղ» վեպը, որը գրվել է անգլերենով, ապա թարգմանվել է հայերեն.մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ամերիկայում, Հայաստանում և Չիանաստանում։ Հեղինակը շատ ծավալուն աշխատանք է տարել գրքի ստեղծման համար։ Նա հանդիպել է Դուբայում գտնվող հայ աղջիկների հետ, ինչը շատ վտանգավոր էր և գրեթե անհնար։ Գրքի վաճառքից ստացվոծ ամբողջ հասույթը տրամադրվում է երկու կազմակերպությունների, որոնցից մեկը զբաղվում է թրաֆիքինգի զոհերի վերադարձմամբ և վերաինտեգրմամբ, իսկ մյուսը հավաքագրում է փողոցներից թափառական, մուրացկան երեխաներին, որոնք և թրաֆիքինգի պոտենցյալ զոհերն են։

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...