воскресенье, 10 июня 2018 г.

Հաղարծին

Հաղարծինը 10-րդ դարի հայկական համալիր է: Գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա:

Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին - 13-րդ դարի սկզբին։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ, սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան  գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն:



Սուրբ Աստվածածին եկեղեցի

Համալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի է։ Ըստ հարավային մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցվել է 1281-ին, սակայն հարավային և հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը, արևելյան ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից և, ենթադրել են տալիս, որ 1281-ին կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է՝ հիմնարկված լինելով հավանաբար X-XI դդ․: Ճակատները ունեն հայկական խորշեր։ Բարձր, բոլորակ թմբուկը պարուրված է դեկորատիվ խորաններով։ Մուտքերը, լուսամուտներն ու որմերը չափավոր զարդարված են պարզ բեկվածքավոր քիվագոտիներով, խաչերով ևն։ Արևմտյան ճակատի դիմաց ավերված շինության  մնացորդներ են։

Սեղանատուն


Հուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է , ՀՀ-ում նմանօրինակ երկու կառույցներից մեկը ։ Այն ուղղանկյուն դահլիճ է ՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Ներսում միակ հարդարանքը շթաքարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հարավարևմտյան մուտքի շրջակալը ։ Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Դեպի արևելք այլ շինությունների մնացորդներ են։

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...