понедельник, 22 октября 2018 г.

Տնային առաջադրանք

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.
 ա)  Փաստերով ցո՛ւյց տվեք, որ.
  • Ահմադը տան սիրելի տղան է,
Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է:

  • Ահմադը հարազատի պես էր վերաբերվում բոլորին,
  • Ահմադը տանն ուներ նույնքան իրավունք, որքան տան մյուս անդամները,
Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս:

  • Ահմադը տան ծառան էր: 
― Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր․․․ Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց․․․․

բ)  Ո՞րն է ստեղծագործության ասելիքը (գաղափարը): Ընտրե՛ք մտքերից մեկը և հիմնավորե՛ք:
  • Ինչքան էլ հարազատ լինեն, մարդիկ կարող են հեռանալ,
  • Լավ ծառայելու համար ազգությունը կարևոր չէ,
  • Օտար մարդն էլ կարող հարազատ դառնալ և իրեն ընտանիքի անդամ զգալ,
  • Հայերն ու թուրքերը ջերմ հարաբերությունների մեջ էին:

ԱհմադըՀովհաննես ԹումանյանԱ
Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:
Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում: Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր:
Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում:
Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ:
Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե՝ Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ․․․
Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է:
Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը:
Բ
Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ՝ բոլոր տանեցիք տխուր են: Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում, ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում:
Հարսներն ու աղջիկները լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխիկոր նստած էին քեռիներս:
― Աստված լինի քու օգնականը, բալա ջան,― խոսում էր պապս:― Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար: Պակաս օրդ խնդությունով անց կենա․․․ Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է: Վեր կաց, բալա ջան:
Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին: Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով:
― Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես: Մեզ մտիցդ գցես ոչ: Թե աջողություն ունենաս՝ իմացրու, որ հարեհաս լինենք: Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա:
Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ:
Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին:
― Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան,― ձեռքը ճակատին դրած՝ ետևից ձայն էր տալի պապս:
Գ
Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց»,― մտածում էի ես:
― Ահմադը ո՞ւր գնաց, նանի,― հարցրի իմ տատին:
― Իրենց տուն գնաց,― պատասխանեց տատս:
― Իրենց տունը ո՞րն է․․․․
― Ուրիշ տեղ է:
― Ահմադը ո՞վ էր որ․․․․
― Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր․․․ Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց․․․․
― Բա էլ չի՞ գալու:
― Չէ՜, բալա ջան, գնա՜ց․․․

среда, 17 октября 2018 г.

Գրաբարյան օրերի ամփոփում

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնալով հեռացան:Ծաղիկներ երեվացին մեր երկրում, հասավ էտելու ժամանակը, տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում:Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց հոտերը՝ բույրերը:Վեր կաց արի մերձավոր իմ,գեղեցիկ իմ, աղավնի իմ, և դու արի:Ցույց տուր քո երեսը և լսելի արա ինձ քո խոսքը. քո խոսքը քաղցր է , և տեսքը քո գեղեցիկ:

Կարդա այսպես.
Յերկրի           - հերկրի
հատանելոյ    - հատանելո
զբողբոջ          - ըզբողբոջ
իւր                   - յուր
զհոտս             - ըզհոտըս
իւրեանց         - յուրյանց
զբարբառ         - ըզբարբառ

Բառարան

Էանց                        - անցավ
անձրեւք                  - անձրևներ (ը)
անցին                      - անցան
գնացեալ                  - գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)
մեկնեցան                - մեկնեցին, հեռացան
ծաղիկք                     - ծաղիկներ (ը)
յերկրի մերում         - մեր երկրում
եհաս                         - հասավ
հատանելոյ              - էտելու
ձայն տատրակի     - տատրակի ձայն (ը)
զբողբոջ իւր             - իր բողբոջը
որթք մեր ծաղկեալք - մեր ծաղկած որթերը
ետուն                         - տվեցին
զհոտս իւրեանց        - իրենց հոտերը` բույրերը
արի                             - վեր կաց
երեւեցո                      - երևեցրու, ցույց տուր
զերեսս քո                  - քո երեսը
զբարբառ քո              - քո խոսքը
տեսիլ քո                    - քո տեսքը

вторник, 16 октября 2018 г.

Письменная работа по повести Пушкина “ Пиковая дама”

Ответить на вопросы в блогах:

1.Что мы узнаем о Елизавете ?
Она ухаживала одну бедную старушку.Когда она что то сделала неправилно то на неё очень сильно ругалис.На пример когда она брасала лишний кусок сахора на неё очень сильно ругались.

2.Что скрывается под маской любви Германа?
Под маской лубви Германа била жажда денег.Он очен хател запалучить багаства.
3.Какие злодейства совершает Герман?
4.Почему старуха не открыла секрет трех карт?
Она не открила секрет трёх карт потаму что она обешала Сен-Жермену что некаму не раскажет про секрет трёх карт.

5.Цель жизни Германа?
6.Почему Герман проиграл?
  1. Что значит любовь для Лизы и для Германа?
  2. Проблемный вопрос: осуждаете ли вы Германа? Почему?

понедельник, 15 октября 2018 г.

Վերլուծություն «Ահմեդի ուղտը»

Այս պատմվածքը մի մարդու մասին է ով կորցնում է իր ուղտը: Երբ նա նկատում է ուղտի կորուստը նա նույն վարկիանին գնում է գյուղում ման գալու ուղտին:Երբ նա գյուղ է մտնում տեսնում է մի պառավի ով իր աքլորին էր կորցրել:Նա հարձնում է այդ պառավից թե նա տեսել է իր ուղտին, իսկ պառավը ջղայն տոնով ասում է.
-Այ տղա ես քո ուղտի ժամանակը չունեմ:Ես իմ աքլորին եմ կորձրել:
Հետո նա գյուղի վերջում մի մարդու է տեսնում ով իր ասեղն էր կորցրել:Ահմեդը հարձնում է իր ուղտի մասին իսկ նա ասում է.
-Այ մարդ ես իմ ասեղն եմ կորցրել քո ուղտը ինչիս է պետք քո ուղտը:
Հետո նա քնում է իսկ նրա երազում իր մայրիկը իրեն ասում է, որ այն իրերը ինչ այն մարդիկ կորցրել էին այնքան արժեն իրենց համար որքան քո ուղտը քեզ համար:
Այդ ամենից հետո Ահմեդը գնում է օգնում այդ մարդկանց իսկ հետո գտնում է իր ուղտին:

четверг, 11 октября 2018 г.

Սևրի պայամանագիրը

1920թ. օգոստոսի 10ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր: Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց պատվիրակության ղեկավար Ավ. Ահարոնյանը: Պայմանագրի 88-ից 93-րդ հոդվածները վերաբերվում էին Հայաստանին: Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը: Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի սև ծով: Հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը: Սակայն հետագա դեպքերն ու իրադարձությունները աննպաստ անցան: Սևրի պայմանագիրը ստորագրած, Հայաստանին դաշնակից համարվող պետությունները՝ Ֆրանսիան, Իտալիան, ապա նաև Անգլիան, աստիճանաբար երես դարձրին հայերից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը:

вторник, 9 октября 2018 г.

Սովորողների պատիժ


Իմ կարծիքով պետք չէ պատժել սովորողին:Պետք է առաջին հերդին խոսել այդ սովորողի հետ և հասկացնել, որ չի կարելի այդ  ամենը անել: Իսկ եթե այդ խոսակցությունից հետո նա շարունակեց նույն ձև շարունակել այդ ժամանակ կարող եք պատժել այդ սովորողին: Սովորողին կարելի է շատ ձևերով պատժել:Իմ կարծիքով ամենամեծ պատիժը դա հոգեպես պատիժն է:Ուսուցիչները կարող են բղավել, խբել և շատ ձևերով պատժել սովորողներին, բայց իմ կարծիքով ուսուցիչները կարող են ազդել նրա հոգեկան աշխարհի վրա որը իմ կարծիքով շատ դաժան պատիժ է:Ես երբ յոթերորդ դասարան էի մենք ունեինք մի դասատու ով բղավում էր մեզ վրա,վիրավորում էր: Ես չեմ ընդունում այդպիսի դասատուների որորնք բղավում և վիրավորում են իրենց սովորողներին:

четверг, 4 октября 2018 г.

Նյութի հատկությունը

Նյութի հատկություն ասելով հասկանում ենք այն բնութագրիչները կամ հատկանիշները որոնցով նյութերը նման են իրար կամ տարբերվում են իրարից:Տարբերում են նյութի 3 հատկություններ՝ Ֆիզիկական հատկություններ, Քիմիական հատկություններ և Ֆիզիոլոգիական:
Նյութի ֆիզիկական հատկությունները դիտարկում են կամ չափում են առանց նոր նյութ ստանալու:
Նյութի քիմիական հատկությունները այլ նյութերի հետ փոխազդելու ունակություն ունեն:
Նյութի ֆիզիոլոգիական հատկությունները ազդեցությունն է կենդանի որգանիզմի վրա:

                                     Գործնական աշխատանք
Նյութերի ֆիզիկական հատկություններ

Համար է նյութը բնության մեջ ջուրն է:Ջուրը անորգանական նյութ է բարդ նյութ է:Քիմիական բանաձևն է՝  H2O:Կազմված է ջրածին և թթվածին քիմիական տարրի ատոմներից:
Ջրի քանակական բաղադրություն ասելով հասկանում են ՝
Ա)ատոմների թիվը մոլեկուլում՝ ինդեքսը
N(H)=2 ատոմ
N(O)=1 ատոմ
Բ)ատոմների զանգվածային հարաբերությունը բարդ նյութում
m(H):m(O)=2*1:16=1:8
Ատոմների զանգվածային բաժինները՝ ոմեգան:
Mr=2*1+1*16=18
w(O)=16*100%:18=800:9=88,89%
w(H)=100%-88.89%=11.11%

Զանգեզուրի հիմնահարցը

Չվստահելով Ադրբեջանի որոշման անկեղծությանը՝ նշանավոր ազգային գործիչ Գարեգին Նժդեհը շարունակում էր գլխավորել Զանգեզուրի ինքնապաշտպանական մարտերը։ Նա դեմ չէր հաշտություն կնքելուն, միայն պայման էր դնում, որ Զանգեզուրը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը միացվեն Հայաստանին։ 1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը։ Որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն՝ Ինքնավար Սյունիք, մինչև պարզ կդառնար Հայաստանին միանալու հնարավորությունը։ Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ։ 1921թ. ապրիլի 27-ին դարձյալ Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան։ Համագումարի կազմը հայտարարվեց Լեռնահաաստանի պառլամենտ։ Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ Սիմոն Վրացյանի վարչապետությամբ։ Նորանոր դիմումներ էին արվում Նժդեհին և շարունակվում բանակցությունները նրա հետ՝ կռվին վերջ տալու համար։ Դրա հետ մեկտեղ խորհրդային ուժերը պատրաստվում էին վճռական մարտական գործողությունների։ Այդ ուժերը 1921թ. հունիս-հուլիսին զարգացրին ռազմական գործողությունները Զանգեզուրի պաշտպանների դեմ։ Կրած պարտությունները, ինչպես նաև խորհրդային իշխանության տված հավաստիացումները Նժդեհին հարկադրեցին վայր դնել զենքը։ Հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհը փոքրաթիվ կողմնակիցներով թողեց Սյունիքի ու Հայաստանի սահմանները, հեռացավ դեպի Պարսկաստան, ապա բնակություն հաստատեց Բուլղարիայում։

среда, 3 октября 2018 г.

Գործնական աշխատանք

Աշխատակիցը դիմել է Կազմակերպության ղեկավարին՝ հետեւյալ հարցով. ունի երկու երեխա՝ 3 եւ 7 տարեկան, որոնք հաճախում են համապատասխանաբար մանկապարտեզ եւ դպրոց: Մեծն օգտվում է երկարօրյա ծրագրից: Այնուհանդերձ, երկուսն էլ կրթական հաստատություններից պետք է դուրս գան ամենաուշը ժամը 17:00-ին, մինչդեռ նույն ժամին ավարտվում է իր աշխատանքային օրը: Երեխաներին միայնակ է խնամում, ուստի եւ անհրաժեշտ է, որ աշխատավայրից հեռանա ամենաուշը 16:15-ին:
Իր պահանջը հիմնավորում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով, հատկապես 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով:
Լուծում ՝
Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի 1 և 2-րդ կետերի, աշխատողը իրավունք ունի օրական բացակայել 2-3 ժամ: 7 տարեկանից փոքր երեխայի համար օրական՝ 2 ժամ, իսկ 7-ից մինչև 12 տարեկան երեխայի համար օրական՝ 3 ժամ:  
Պարտադիր առաջադրանք
Որպես կազմակերպության ղեկավար (կամ իրավախորհրդատու) որոշել, արդյոք իրավաչա՞փ է աշխատողի պահանջը եթե այո, ապա նշված իրավանորմո՞վ է կարգավորվում աշխատողի՝ կրճատ աշխատաժամանակով աշխատելու իրավունքը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:
Մասնավոր ուշադրություն դարձնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի41–րդ եւ 15–րդ հոդվածների կարգավորմանը:
Լուծում ՝
Այո

Հայ-վրացական հարաբերություններ

Հայկական տարածքների նկատմամբ հավակնություններ ունեին հարևան երեք պետությունները:Պատմությունից մենք գիտենք, որ հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն է ունեցել դարավոր բարեկամություն։ Նրանք շատ անգամ համատեղ պայքարել են օտար նվաճողների դեմ։ Սակայն 1918թ. Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո տարածքային-սահմանային վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը դեռևս ցարիզմի ժամանակներում կատարված վարչատարածքային անարդար բաժանումն էր։ Բանն այն էր, որ հայկական երկու գավառներ՝ Լոռին ու Ախալքալաքը մտցվել էին Թիֆլիսի նահանգի մեջ։ Նորահռչակ Վրաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտում էր իր սահմանների մեջ ներառել հայաբնակ այդ գավառները։ Հայաստանի կառավարությունը ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Սակայն սահմանային այդ վեճը 1918թ. դեկտեմբերին վերաճեց հայ-վրացական զինված ընդհարման՝ պատերազմի։ Այն բանից հետո, երբ վրաց իշխանությունները սկսեցին բռնություններ գործադրել տեղի հայության նկատմամբ, հայկական զորամասերը մտան Լոռի, հաղթանակ տարան վրացիների նկատմամբ և իրենց հսկողության տակ առան գավառը։ Հալածանքի ու հետապնդումների ենթարկվեցին Վրաստանում ապրող հայերը։ Փակվեցին ճանապարհները։Խնդրին միջամտեցին Անտանտի՝ Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները։ 1919թ. հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն։ Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի»։ Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները։ Վերաբացվեցին հաղորդակցության ուղիները։Հայ-վրացական վիճելի տարածքային խնդիրը վերջնականորեն լուծվեց նրանով, որ 1921թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռին միացվեց Հայաստանին։

вторник, 2 октября 2018 г.

Reading

1.Is Amanda from Perth?
No, she isn't. She's from Melbourne.
2.Where are Amanda's parents from?
They're from Greece.
3.What's her husband's name?
He's name is John.
4.Is he from the United States?
No, he's Australian.
5.Where are his parents from?
They're from United States.
6.Where's John and Amanda's house?
In Sydney.
7.Is Amanda a student?
Yes, she is.

An actor-դերասան
An architect-ճարտարապետ
A chef-գլխավոր խոհարար
A computer programmer-ծրագրավորող
A dentist-ատամնաբույժ
A doctor-բժիշկ
An engineer-ինժիներ
A farmer-ֆերմեր
A lawyer-իրավաբան
A see captain-ծովահեն
A shop assistant-վաճառող
A TV producer-պրոդուսեր


1.Farmer
2.Dentist
3.Shop assistant
4.Computer programmer
5.Engineer
6.Chef

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...