Չվստահելով Ադրբեջանի որոշման անկեղծությանը՝ նշանավոր ազգային գործիչ Գարեգին Նժդեհը շարունակում էր գլխավորել Զանգեզուրի ինքնապաշտպանական մարտերը։ Նա դեմ չէր հաշտություն կնքելուն, միայն պայման էր դնում, որ Զանգեզուրը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը միացվեն Հայաստանին։ 1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը։ Որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն՝ Ինքնավար Սյունիք, մինչև պարզ կդառնար Հայաստանին միանալու հնարավորությունը։ Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ։ 1921թ. ապրիլի 27-ին դարձյալ Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան։ Համագումարի կազմը հայտարարվեց Լեռնահաաստանի պառլամենտ։ Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ Սիմոն Վրացյանի վարչապետությամբ։ Նորանոր դիմումներ էին արվում Նժդեհին և շարունակվում բանակցությունները նրա հետ՝ կռվին վերջ տալու համար։ Դրա հետ մեկտեղ խորհրդային ուժերը պատրաստվում էին վճռական մարտական գործողությունների։ Այդ ուժերը 1921թ. հունիս-հուլիսին զարգացրին ռազմական գործողությունները Զանգեզուրի պաշտպանների դեմ։ Կրած պարտությունները, ինչպես նաև խորհրդային իշխանության տված հավաստիացումները Նժդեհին հարկադրեցին վայր դնել զենքը։ Հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհը փոքրաթիվ կողմնակիցներով թողեց Սյունիքի ու Հայաստանի սահմանները, հեռացավ դեպի Պարսկաստան, ապա բնակություն հաստատեց Բուլղարիայում։
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Homework
1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad? 3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...
-
Ուր որ նայում եմ, քարե բարձունք է, Քարե արցունք է, քարե ժպիտ, Քարե սարսուռ, է ու քարե սունկ է, Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։ ...
-
Benjamin: "I often have a big hamburger." Benjamin says that he often has a big hamburger. Hannah: "They live...
-
1. Ինչպես է կոչվում բուրգը, եթե այն ունի՝ Ա. 13 նիստ Ա. 12-անիստ բուրգ Բ.10 գագաթ Բ. 10-1 գագաթ ունեցող բուրգ Գ.12 կող Գ....
Комментариев нет:
Отправить комментарий