четверг, 25 марта 2021 г.

Արատես

 11-րդ 12-րդ դասարանի սովորողները նախաձեռնեցին դեպի Արատես ճամփորդությունը, որն այս անգամ ունենալու է իր հետաքրքիր ընթցքը։

Արատեսը 2018-2021 թվականներին։ Ճանապարհորդությունը ուսումնասիրական է, ներկրթահամալիրային պատմությունը ներկայացնող։
Արատեսում ենք լինելու Ծառզարդարի օրը, որն ամենայն ուրախությամբ կկազմակերպենք Ավագ դպրոցի սովորողների հետ։ Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է Ժամերգություն, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում։
Ծեսով կօծենք Արատեսը։

Ճամփորդության ժամկետը՝ մարտի 26-28

Պատասխանատուներ՝ Սամվել Թամազյան , Լիլիթ Յախինյան

Ճանապարհորդության ընթացքում ՝

Նպատակը՝

  • Հայրենագիտական-ուսումնական ճամփորդություն դեպի Արատես, Եղեգիսի կիրճ և հարակից վանքեր ու եկեղեցիներ:
  • Քայլարշավ Արատեսով սեբաստացիների հետ:
  • Ծառզարդարի տոն Արատեսում
  • Արատեսը հիմա և առաջ ֆոտոշարքերի ստեղծում, փաթեթների ներկայացում
  • 11 և 12-րդ դասարանցիները նկարահանում են երաժշտական տեսահոլովակ։
  • Տարածքի խնամք, գարնան անցումային աշխատանքներ:
  • հնարավոր խոտաբույսերի հավաքում, թեյի պատրաստություն
  • Քաղաքական և սոցիալական խնդիրների վերհանումը Եղեգիսի Խոշորացված համայնքում։ Սամվել Թամազյան

08:30 շարժվում ենք Մայր դպրոցի երթուղիների կանգառից

<Երթուղին՝ ճանապարհի բաց լինելու դեպքում․ Երևան-Սևանի ավազան-Մարտունի-Սելիմի լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես (ճանապարհը փակ է, երթուղին Արարարտով)>

Երթուղին՝

  • Երևան
  • Երասխ
  • Սևակավան
  • Տիգրանաշենի  ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից
  • Արենիի շուկա
  • Շատին
  • Եղեգիսի կիրճ
  • Հերմոն
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
  • Հետադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Եղեգիսի կիրճ-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան։

Ճամփորդությանը մասնակցում են ավագ դպրոցի 11 և 12-րդ դասարանի սովորողները։

Օրակարգ՝

Օր Առաջին

08:30 Մեկնում Մայր դպրոցից

Կանգառներով դեպի Արատես ժամանումը՝ 12:00

Տեղում տների կազմակրպում, մաքրություն, դասավորում, պատրաստում ճամբարին

14:00 սովորություն դարձած քայլք Արատեսում

Քայլքի ընթացքում կզրուցենք 2018 թվականի Արատեսից և լուսանկարահանման միջոցով կներկայացնենք նոր և ծաղկած Արատեսը։

16:00 Տարածքի աշխատանքներ, խնամք, նախապատրաստություն ծառզարդարին։

18:00 Քննարկում Սամվել Թամազյանի հետ։

20:00 միասնական զրույց բլոգային աշխատանքների շուրջ, Արատեսյան պատումների առաջին փուլ։

Օր երկրորդ

08:00 վերկաց

Մինչև 12:00 դեպի Արատեսի վանքեր, Ծառզարդարի տոն, տարածքի զարդարում, Արատեսին բարօրության մաղթանք։

13:00 Քայլք Արատեսով դեպի վեր՝ գարնանամուտի ազդարարում, հնարավոր խոտաբույսերի հավաք։

Արատեսում սովորողների հետ որոշել ենք տեսահոլովակ ներկայացնել, որտեղ կերգեն, կնկարահանեն ու կներկայացնեն սովորողները։ Արատեսը իր գեղատեսին հայացքով ամենահարմար վայրն է նման նախագծի։

Երեկոյան՝ աշխատանքներ մեդիափաթեթի շուրջ

Օր Երրորդ

08:00 վերկաց

Սենյակների մաքրություն, տարածքի կոկիկացում մյուս խմբերի համար փայտի պաշարի հավաքում։

11:00 մեկնում Արատեսից դեպի Երևան

Գումար՝

Երթուղի՝ 80000 դրամ, կրթահամալիրի մասնակի աջակցությամբ

Վարորդ՝ Վահան Վարդանյան, mercedes sprinter 60LD077

Անհրաժեշտ պարագաներ

  • խոհանոցային անձնական սպասք
  • քնապարկ, ուսապարկ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • մարզական տաք հագուստ և հարմար ձմեռային կոշիկներ
  •  ջուր, ճանապարհի օրապահիկ
  • 7000 դրամ (տրանսպորտ և սնունդ)

Մասնակիցներ՝

  1. Առաքել Գրիգորյան 11-րդ դասարան
  2. Սերգեյ Մինասյան 11-րդ դասարան
  3. Արմեն Ստեփանյան 11-րդ դասարան
  4. Իռեն Ավետիսյան 11-րդ դասարան
  5. Աննա Խաչատրյան 11-րդ դասարան
  6. Անի Խեչոյան 11-րդ դասարան
  7. Լիզա Ծատուրյան 11-րդ դասարան
  8. Արմինե Կարտիկյան 11-րդ դասարան
  9. Արինա Հովսեփյան 11-րդ դասարան
  10. Տաթև Այվազյան 11 -րդ դասարան
  11. Լիլիթ Գրիգորյան 11-րդ դասարան
  12. Սոֆի Խաչատրյան 12-րդ դասարան
  13. Ալեն Ավետիսյան 12-րդ դասարան
  14. Վիվիեն Ղարիբյան 12-րդ դասարան
  15. Գևորգ Խաչատրյան 12-րդ դասարան
  16. Սամվել Բալախչյան 12-րդ դասարան
  17. Արման Մադոյան 12-րդ դասարան
  18. Մարինե Ասատրյան 12-րդ դասարան

вторник, 16 марта 2021 г.

ՀՀ անկախության հռչակագիրը՝ որպես պատմական փաստաթուղթ

 Մեր պարապմունքի թեման է՝ Հ.Հ. անկախության հռչակագիրը՝ որպես պատմական փաստաթուղթ: Ուսումնասիրեցի մի քանի հոդված, ինչպես նաև ունկնդրեցի մի քանի հոլովակ թեմայի շրջանակներում: 1990 թվականի օգոստոսի 23-ին Հ.Խ.Ս.Հ. Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Հ.Հ. Անկախության մասին հռչակագիրը բաղկացած է 12 կետից: Խորհրդարանը 1991թ. սեպտեմբերի 21-ին որոշեց Հայաստանի տարածքում անցկացնել հանրաքվե՝ Խ.Ս.Հ.Մ. կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Հայկական Խ.Ս.Հ.-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը: Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է: Անձամբ կարդացել և հնչեցրել է Հ.Հ. անկախության հռչակագիրը՝ խորհրդանշելով Հայաստանի առաջին հանրապետության պետական գործիչ Արամ Մանուկյանի և անկախության վերածնունդը։

воскресенье, 14 марта 2021 г.

Ինքնաստուգում․ հայոց լեզու

 1․ Աջ սյունյակից ընտրե՛ք յուրաքանչյուր կապակցության իմաստն արտահայտող բառը։

1․ Մրգահյութից զովացուցիչ ըմպելիք- 1․օշարակ

2․ մեղք գործել- 2․մեղանչել

3․ ծաղիկ աճեցնելու ծաղկաման- 3․

4․ գինի մատուցող անձ- 4․մատռվակ

5․ մեկի մոտ սովորել-5․աշակերտել

6․ ծարավից տանջվել, տոչորվել-6․պապակել

7․հագուստի, գոտու, ծայրերը միացնող օղակեռ- 7․ ճարմանտ

8․ ամառանոց եկած անձ-8․ դասավանդել

9․ մեղուների բույն-9․փեթակ

10․ տնային բաց ոտնաման-10․ հողաթափ

11․ դաս տալ, ուսուցանել- 11․դասավանդել

12․ խիտ թփերով ու ծառերով պատված տեղ- 12․ 

13․ չորանալ և կծկվել-13․ սմքել

14․ ճամփորդների հանգրվանելու վայր-14․իջևան

15․ մեկ ցողունին աճած պտուղների ամբողջություն-15․ 

2․ Տրված բառերը խմբավորե՛ք հետևալ ձևով՝ հագուստի անվանումներ, ուտելիքի անվանումներ, սպասքի անվանումներ, բնակավայրի անվանումներ։

Գյուղ, լավաշ, կարաս, շեն, պատմուճան, ավան, կուլա, տարազ, մածուն, փարչ, չամչարակ, պարեգոտ, աղանդեր, սկահակ, քաղաք, ծիրանենի։

Տարազ,պարեգետ,պատմուճան,չամչարակ

Գյուղ,քաղաք,շեն,ավան:

Կարաս,սկահակ,կուլա,փարչ

Լավաշ,մածուն,աղանդեր,ծիրանենի:

3․ Բառերից քանիսո՞ւմ բաց թողնված տեղում պետք է գրվի է։

Որևիցե, այժմէական, անէանալ, գրեթե, ինչևէ, վայրէջք, միջօրեական, դողէրոցք, վայրկենական, տարերք։

4․ Բառերից քանիսո՞ւմ բաց թողնված տեղում պետք է գրվի ը։

Ակնդետ, առընթեր, առնչվել, օրըստօրե, երկընտրանք, լուսնկա, խոչընդոտ, անդնդախոր, ունկնդիր։

5․ Արտագրե՛ք՝ կետերի փոխարեն ըստ անհրաժեշտության գրելով և կամ եվ։

Հարևան, ագեվազ, գերեվարել, գինեվաճառ, դափնեվարդ, Եվրոպացի, կարևեր, կարևոր, համաեվրոպական, հոգեվարք, ոսկեվազ, սերկևիլ, վաղը ևեթ, հոգեվիճակ, ուղևոր, իջևանել, եղևանի։


Hometask

13.1

1.Rachel was at home. She was watching TV.

2.Jake and Kate were at the cinema. They were watching a film.

3.Tim was in his car. He was driving.

4.Tracey was at the station. She was waiting for a train.

5.Mr and Mrs Hall were in the park. They were walking.


13.2

1.At 8.45 she was washing her car.

2.At 10.45 she was playing tennis.

3.At 8 o'clock she was reading a newspaper

4.At 12.10 she was cooking a lunch.

5.At 7.15 she was having a breakfast.

6.At  9.30 she was washing kitchen.


13.3

1.Where were you living in 1999? In London.

2.What were you doing at 2 o'clock? I was asleep.

3.Was it raining when you got up? No, it was sunny.

4.Why was Sue driving so fast? Because she was late.

5.Was Tim wearing a suit yesterday? No, a T-shirt and jeans.


13.4

1.He wasn't wearing a jacket.

2.He was carrying a bag.

3.He was't going to the dentist.

4.He was eating an ice-cream.

5.He wasn''t carrying an umbrella.

6.He wasn't going home.

7.He was wearing a hat.

8.He wasn't rideing a bicycle.

среда, 3 марта 2021 г.

Քաղաքագիտություն մարտի 1-5

 ՀՀ Իշխանության տարանջատումը՝ Գործադիր իշխանություն

Մեր քաղաքագիտության դասին քննարկել ենք՝ Հ.Հ Սահմանադրությունը Գործադիր իշխանության գործառույթների մասին:  Քննարկման արդյունքում իմացանք, որ Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը: Որոշումներն ստորագրում է վարչապետը: Կառավարությունն իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականություն: Կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը: Յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին:

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...