пятница, 23 марта 2018 г.

Ֆիզիկա

 Մոլեկուլներ և նրանց շարժումը էջ 10

Տարբերակ 1

1. Կարող է բուսական յուղի կաթիլը անսահմանափակ տարածվել ջրի մակերևույթը.

Պատասխան 2

Ընտրեք ճիշտ սահմանումը.

2.Փոքրագույն մասնիկները, որոնցից կազմված են տարբեր նյութեր, կոչվում են մոլեկուլներ:
3.Նյութի փոքրագույն մասնիկների բաղկացուցիչ մասերը կոչվում են ատոմներ:

4.Որ նյութերում է (պինդ,հողուկ թե կազային) տեղի ունենում դիֆուզիան.

Պատասխան 4՝ դիֆուզիան տեղի է ունենում պինդ մարմիններում, հեղուկներում և գազերում:



5.Թթու դնելիս  թարմ վարունգների վրա տաք աղաջուր են լցնում:Ինչու է վարունգների աղիացումը տաք ջրում



четверг, 22 марта 2018 г.

Հետաքրքիր փաստեր Հնդկաստանի մասին

1. Հնդկաստանն աշխարհի ամենախոնավ վայրն է: Այստեղ միջինում տարեկան 12 մետր անձրև է տեղում:


2. 2012-ին Հնդկաստանում յուրաքանչյուր 3 րոպեն մեկ մեկ մարդ է մահանում ճանապարհներին: Ճանապարհային վթարների հետևանքով 138,258 մարդ է զոհվել 2012-ին:


3. Հնդկաստանը 2020-ին կդառնա աշխարհի ամենաերիտասարդ ազգը: 2020-ին Հնդկաստանի բնակչության միջին տարիքը կկազմի 29:

4. Հնդկաստանն սպառում է ողջ աշխարհում սպառվող վիսկիի կեսը: 2012-ին Հնդկաստանում 1.2 մլրդ լիտր վիսկի է սպառվել:


5. Սպառողական ծախսերը Հնդկաստանում կեռապատկվեն 2020-ին՝ 991 մլրդ դոլարից հասնելով 3.6 տրիլիոն դոլարի:


6. Հնդկաստանն անցյալ տարի 4-րդ ամենավտանգավոր երկիրն էր լրագրողների համար: 2013-ին 13 թղթակից է սպանվել Հնդկաստանում: Հնդկաստանն այս կատեգորիայում հաջորդում է Սիրիային, Իրաքին և Ֆիլիպիններին:

среда, 21 марта 2018 г.

Գործնական քերականություն

Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր։
Գարուն էր։ Բնությունը ապաքինվող արտահարվածի պես նայում էր թախծախառն ժպիտով։ Գարունը նոր էր լցվում նրա երակների մեջ և նա անր-ում էր աչքերը տամկությամբ լի։ Հևում էր անհուն տենչանքով։ Ծառերը լցվել էին թացությամբ,  և վարդագույն վանքը ձորափին լռել էր ինքնամփոփ։
Մի ապաշխարհող վանական, խստահայաց ու թախծոտ ձյունաթոր մորուքով  նստած ձորապռնկի ժայռին, խորասույզ նայում էր ներքև՝ դեպի ջրաղացը, որի միափեղկ նեղլիկ դռնակից ժրաջան՝ մրջյունի պես ելումուտ էր անում մի կորամեջք մարդ։ Վանքի մերձակա քողտիկից, դուրս եկավ մի ուրիշ վանական՝մի պարկ շալակին մագաղաթի ձեռագրեր էր բերում։ Վանական ընկերը վերցնելով մագաղաթի փաթեթը, սկսեց հետաք-ին զնել ինչ-որ տող անվերջանելի էր և խիստ շահագրգռել էր նրան։

понедельник, 19 марта 2018 г.

Գործնական քերականություն

1.Դո՛ւրս գրիր անձնական դերանունները. կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, ամենքը, մեկմեկու:
Նրանք ընկան, որպեսզի մենք անհոգ ու խաղաղ ապրենք:
Ինքը այդպես էլ չհասկացավ իր սխալը:
Վեճից հետո տղաները պնդում էին, որ իրենք մեղավոր չեն:
Դուք գիտեք, որ ձեր սխալներն անուղղելի են:
2.Ընդգծի՛ր ցուցական դերանունները։
Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս, ամենքը, ողջ, ամբողջ,  սույն, միևնույն, ինչ, այսպես, այդպես այնպես, որքան, սա, դա, նույնտեղ, այնչափ։
3.Ընդգծի՛ր որոշյալ դերանունները․
  • միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
  •  ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
  • որտեղ, քանի, ինչպես, ինչու
  • իրար, որերորդ, քանիսը, այլ
4.Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական․
  •  ով, ինչ, երբ, սույն
  • ողջ, քանի, ինչու, որ
  • որտեղ, քանի, ինչպես, ինչու
  •  իրար, որերորդ, քանիսը, այ։
5. Ընդգծի’ր հապավումները, գրի՛ր տեսակները՝ տառային, վանկային, վանկաբառային․
ժողդատարան-վանկաբառայինզինծառայող-վանկաբառային, ուսխորհուրդ-վանկաբառային, շինջոկատ-վանկաբառային, նորընտիր, կուստոմս-վանկաբառային, քաղբանտարկյալ-վանկաբառային, պետպատվեր-վանկաբառային, ուսմասվար-վանկային, մարզկենտրոն-վանկաբառային, գրապահոց, սոցհարցում-վանկաբառային, շինհրապարակ-վանկաբառային, զինադադար, պետեկամուտ-վանկաբառային։

четверг, 15 марта 2018 г.

Հետաքրքիր փաստեր Ճապոնիայի մասին

 Փաստ 1. Բոլոր դպրոցական շենքերի մաքրման աշխատանքները, այդ թվում զուգարաններինն ու միջանցքներինը, իրականացվում են աշակերտների կողմից։ 

Փաստ.2   Ճապոնացիները չափազանց շատ են սիրում անսովոր ուտեստներ փորձել։ Դրանք վերաբերում են թե՛ դդումներով համբուրգերներին, թե՛ ձմերուկից պատրաստված գազավորված ըմպելիքներին և թե՛ հարյուրավոր տեսակի Кit-Kat շոկոլադներին, ինչպես օրինակ՝ նուրբ կանաչ երանգով վասաբիի շոկոլադով տարբերակը։

Փաստ.3   Ճապոնական ընկերություններում աշխատավայրում քնելու դեպքում կարելի է գովասանք ստանալ։ Եթե դու հանկարծ քնես աշխատելու ընթացքում, ապա ճապոնացի աշխատատուների կարծիքով դա կնշանակի, որ դու այնքան տքնաջան ես աշխատել, որ չես հասցրել քնել գիշերը, և հետևաբար քո նվիրվածությունն ընկերությանն արժանի է գովասանքի:

Փաստ.4 Ամանորյա տոներին հազարավոր ճապոնացիներ պատրաստ են հսկայական հերթերի մեջ կանգնել KFC մտնելու համար։ Բոլոր քաղաքներում այս հաստատությունն ամենացանկալի վայրն է Նոր տարին դիմավորելու համար։ Նրանք, ովքեր չեն ցանկանում հերթերի մեջ կանգնել, ամիսներ առաջ են իրենց համար հավի կտորներ, տորթ ու մեկ գավաթ շամպայն պատվիրում։

Փաստ. 5 Ճապոնիայում սպասարկման ոլորտի աշխատակիցները, մատուցողները, տաքսի վարողները, բեռնակիրները թեյավճար չեն վերցնում։ Ավելին, նրանք վիրավորանք կհամարեն, եթե դուք նրանց փող առաջարկեք։




среда, 14 марта 2018 г.

Քիմիա

Ջրածնի անձնագիրը:
Քիմիական նշանը H
Ar-1
Քիմ բանաձևը H2
Mr=2
Դիրքը
կարգաթիվը 1
Պարբերությունը 1
խումբը 1
Բաղադրությունը (1p,0n)e
Կառուցվածք H +1)1e
Ջրածինը ունի 3 իզոտոպ: Պռոտիյ,Դեյտերիյ,Տրիտիյ
Պռոտիյ (1p,0n)1e  Դերտերիյ (1p,1n)1e   Տրիտիյ (1p,2n)1e
Վալենտականությունը 1
ՕԱ՝ 0,+1,-1
Ջրածնի տարածվսծությունը
Ջրածինը ամենատարածված տարրն է տիեզերքում:
Երկրագնդի վրա կազմում է ընդամենը 1%:Մտնումե տարբեր նյութերի կազմի մեջ՝ ջրի,գազի, վառելանյութերի,օրգանական նյութերի և բնական թթուների մեջ:
Ֆիզիկական հատկությունները՝ անգույն,անհոտ,անհամ գազ է, ջրում շատ վատ է լուծվում՝
100լ ընդամենը 2 ծավալ:
Մոլերակների քիմիական տարածվածությունը:

Դասարանական առաջադրանք


ՔԱՌԱՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 12-17.03
  1. Պատմեք XIX դարի II կեսին Ռուսական և Օսմանյան կայսրություններում ապրող հայերի վիճակի մասին;
  2. Համեմատեք Ռուսական և Օսմանյան կայսրությունների ազգային քաղաքաhjkdhkjdhvjkhvjkhzdի հայկական իրականության երեք կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 55-64

Классная робота

6) ЧТО БУДЕТ КОГДА?

 1. Занятия в лингафонном кабинете будут в эту пятницу (эта пятница)
 2. Занятие по физкультуре будет в этот втопник (этот вторник)
 3. Лекция по химии будет в эту среду (эта среда)
 4. Зачет по русскому языку будет в тот четверг (тот четверг)
 5. Экзамен по физике будет в этот понедельник (этот понедельник)
 6. Экскурсия в музей будет в ту субботу (та суббота)
 7. Праздничный концерт будет в  то воскресенье (то воскресенье)

вторник, 13 марта 2018 г.

Classwork


ex c
They would pass their exams if they worked harder.
If we would live nearer school, we wouldn’t have to take a bus.
They would came to your party, if you asked them.
If she was really ill, she would go to see a doctor.
I would give you her address, if I knew it myself.

пятница, 9 марта 2018 г.

Գործնական քերականություն

1. Անհրաժեշտ տեղում լրացրու՛ բաց թողած տառերը, ընդգծի՛ր գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը)։                                                          
Հանկարծ սիրտը թպրտաց. դիմացից գալիս էր հյուծախտավորի նման վտիտ մի մարդ՝ աշնանային հին վերարկուի մեջ կծկված: Նրա պղտոր հայացքը մոլոր էր, բայց ոչինչ չէր որոնում սառցակալած մայթերի վրա: «Սա չէ դրամապանակի տերը»,- մտածեց Կոմիտասը և ափսոսանքի փոխարեն թաքուն ուրախութուն զգաց: Հուշերը ցավեցնում էին սիրտը, հիշեցնում անցյալը: Սրտմաշուկ  քաղցից հետո նա փողոցում կես մարկ էր գտել ու շվարել: Ձմռան այդ օրը աշխարհում մի մարդ սպասում էր կորցրած դրամապանակի տիրոջը: Ու եկավ նա: Դեռատի կին էր՝ այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով, լայնափողք անդրավարտիքով, գլխաշորով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը կցկտուր լացի պես կախվել էր շուրթերից: Դողէրոցքով հիվանդի պես սրթսրթում էր: Գաղտուկ հայացքը կենտրոնացած էր սալարկին։
 -Օրիո՛րդ, Դուք որևէ բա՞ն եք կորցրել
-Այո՛, դրամապանակս:

2. Փակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով փոփոխությունների։
Սիրելի՛ ուսուցիչ, Ձեզ գրում է Ձեր խոնարհ աշակերտը․ հնարավոր է՝ մոռացած լինեք ինձ՝ հազարավորներից մեկին, բայց ես չեմ կարող չհիշել Ձեր բարի խորհուրդներն ու մեղմ ժպիտը։ (հազարավոր, մոռանալ, գրել, հիշել)
Գառների քաղցր մայունին սովոր, ալ ու ալվան ծաղիկներով զարդարված մեր սարերը այնպես էին ամայացել, այնպիսի թախծոտ լռություն էր տիրում այդ կողմերում, որ սիրտս լցվեց։ (զարդարել, մայուն, կողմ, տիրել)
Մեսրոպ Մաշտոցի աշակերտը ՝ Կորյունը, «Վարք Մաշտոցի» գրքով ապագա սերունդներին հանձնեց իր ուսուցչի կյանքի ու գործունեության պատմությունը։ (ուսուցիչ, սերունդ, գործունեություն, աշակերտ)
3. Տրված ածանցով և բառերից ընտրված արմատներով կազմի՛ր վեց ածանցավոր բառ։
Ենթ նախածանցով
Շրջանավարտ, մասնաբաժանում, կետորսանավ, արարողակարգ, կայարան, գիտակցություն, մնայուն, սպասարկել, հարկահանություն, խմբավար, մեծավարպետ, տեսականի
Ընդ նախածանցով
Առաջնորդ, հանրամատչելի, խորհրդաժողով, հպանցիկ, մտամոլոր, դիմադարձ, ունակություն, արձակուրդ, օրինակել, մշտաբորբոք, հակառակ, հուսահատ։

Ենթամաս, ենթակարգ,ենթակա,ենթամնա,ենթախումբ,ենթավարպես:
Ընդհանուր,ընդարձակ,ընդհուպ,ընդդեմ,ընդմիշտ,ընդհատ:

среда, 7 марта 2018 г.

Hometask

C.

1.to work without salary= volunteers
2.started=was born
3.when there isn't enough food for people to eat and live=famine
4.main office= headquarter
5.look after=care for
6.badly hurt=injured

D.

1. He can't play football next week - he's injured
2.Many people died in famine because didn't have any food.
3.They weren't paid for the work- they were volunteers
4.See that big building?It's the headquarter of the company my dad works for.

вторник, 6 марта 2018 г.

Классная робота

  • Что такое преступление?
Преступление по моему ето то что примерно один человек или бандаий украли что небуть или кого не буть.Преступление ето то что против закона.

пятница, 2 марта 2018 г.

Գործնական քերականություն

Գործնական քերականություն
1) Լրացրո՛ւ բաց թողնված տառերը` կետերի փոխարեն գրելով օ կամ ո:
Առօրյա, թռչորս, ողորկ, բարօրակ, անդորր, անօրինակ, անօգուտ, որբանոց, հայօրդի, ովքեր, օդանավ, սալորօղի, անօգտակար, դեղնազօծ, միօրինակ, ամենաօրակյալ, շտապօգնություն, ջրօրհնեք, այդօրինակ, հոգուտ, օվկիանոս,  հոգս,  կրկնօրինակ, խաղաղօվկիանոսյան, մեղմորեն, արագոտն, առօրեական, վաղորդյան, որմիզդուխտ, օրըստօրե, ով, չօգնել, այսօր, պարզորոշ, հոդս ցնդել,  արփիազօծ, հիմնովին, եղբորորդի, ոտանավոր, զօրուգիշեր, լացուկոծ, քեռորդի, նորօրյա, հատօրյակ, վաղորոք, արջաորս, սևորակ, ակնաջօղ:
2) Առանձնացրո’ւ  ոջ հոլովման ենթարկվող բառերը:
  • Սյուն, աներ, սկեսուր, գարուն, ընկեր, դուռ, քույր, քեռակին, նախկին, տիկնիկ
  • Տաճար, տանտիկին, սկեսրայր, հասցեատեր, լապտեր, մեղր, կին, մայրամուտ, դասընկեր
  • Հորաքույր, գործարան, գործարանատեր, խաղընկեր, այգաբաց, հորեղբայր, կալվածատեր, տիկի.ն
  • Տալ, հարսնաքույր, վարագույր, տերտեր, երիցակին, զուգընկեր, բաժնետեր:
3) Ընդգծի՛ր հինգ բարդ ածական։
  • Քարաշեն, առաջուց, լիտրանոց, բրոնզաձույլ, գահավեժ, հանդարտ, մեծամեծ, թափուր, քաջարի, ճերմակ
  • Խուճուճ, ալեզարդ, հեռաձիգ, հավասար, վեհաշուք,  սպիտակ, ձվաձև, կիսախուփ, հարաշեշտ, տարաբախտ
  • Սրճագույն, խախուտ, հետաքրքիր, երկթերթ, առհավետ, սրաքիթ, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ։
4.  Առանձնացրու՛ և կողք կողքի գրի՛ր շարքում եղած հոմանիշ բառերը։
  • Միալար, անհատույց, անարգ, կարկառուն,  անսայթաք, ապիկար, անկեզ, անգայթ, անճարակ, անտեսված, ստոր, անընդհատ, բարձիթողի, անվանի:
  • Զիստ, բագին, ագուգա, ազդակ, հանդ, լաբիրինթոս, անդաստան, բավիղ, զոհասեղան, ազդր, բանակ, խթան, ապար, զորք:
  • Ոգեշնչել, սնգուրել, կռահել, կողոպտել, նախազգալ, խոտորել, հուսադրել, կարեկցել, ճմլել, կոծկել, շորթել, գթալ, պարտակել, տրորել:

четверг, 1 марта 2018 г.

Չինաստան

  1. Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:


  1. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:
Չինաստանի աշխարհագրական դիրքը նորմալ է: Չինաստանը և լեռնային երկիր է և հարթավայրային:Չինաստանի ծովային դիրքը ներկայումս շատ նպաստավոր է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության համար:
  1. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:
Չինաստանի բանակը ամենահզոր երրորդն է ողջ աշխարհում:Չինաստանի բնակչությունը ամենամեծն է աշխարհում:
  1. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:
  2. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Երկիր Նաիրի Առաջաբան

ԱՌԱՋԱԲԱՆ

Վաղո՜ւց, վաղո՜ւց մտորում է իմ մեջ մի անհուն ցանկություն։ Վաղո՛ւց ելք է փնտրում կուտակված մի կարոտ։ Մթի մեջ, գիշերի կեսին, կամ ցերեկը, երբ ես զբազված եմ լինում առօրյա հոգսերով, կամ անգամ երբ ես տարված եմ լինում գինու կամ կնոջ հմայիչ հաճույքով,— ներսը, սրտիս խորքում, գողի պես զգույշ, կամացուկ շարժվում է նա։
Ինչպես վազուց տրված մի խոստում, կամ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ — ծանրանում է սրտիս, անողոք — ուտում է սիրտս։
Հաճախ պատկերանում է նա ինձ, որպես մի վաղեմի բարեկամ, վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո — օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ։ Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս։ Ասում է՝ չե՞ս ճանաչում։ Մոռացե՞լ ես,— ասում է նա։ — Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում — կորչում է օրերում։
Հազար-հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա ինձ։ Լինում է, որ ես թերթ եմ կարդում, կամ, ասենք, գնում եմ շուկա փայտ գնելու։ Փայտ ծախողն է, ասենք, մի սովորական գյուղացի, մի սայլ փայտ է բերել շուկայում ծախելու։ Հարցնում եմ՝ ի՞նչ արժե, բարեկամ, փայտդ։ — Այսքան, կամ այսքան։ — Ու մի պահ, հարցական, նայում է ինձ։ Եվ, երևակայո՞ւմ եք,— հանկարծ, այդ ամենասովորական գյուղացու աչքերից — աչքերի մշուշից — սահում է, ինձ է նայում — նա։ Նայում է երկա՜ր-երկա՜ր։ Ասում է՝ չե՞ս ճանաչում։ — Մոռացե՞լ ես,— հարցնում է նա։ Եվ ես, փայտ գնելու փոխարեն անողոք մորմոքը սրտիս —վերադառնում եմ տուն։

Երբեմն էլ ես տեսնում եմ նրան... հորս, Աբգար աղայի դեղնած, դեղնափայլ... մազերում։ Հորս, Աբգար աղայի դեղնափայլ մազերից ելնում է նա, հազարամյա — նայում է ինձ։ Հազար-հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա։ Ապրում է, աներևույթ, մեր ամեն ինչում։
Բայց ո՞վ է, կամ ի՞նչ է նա — ահա ամենաէականը։ Գուցե մեծ լինի զարմանքդ, սիրելի ընթերցող, եթե ասեմ, որ ե՛ս էլ չգիտեմ։ Գիտեմ, որ նա — կա, եղել է և հին է, որպես իմ արյունն է — հին։ Կա,— զգում եմ, շոշափում եմ սրտով, տեսնում եմ,— բայց հենց որ ուզում եմ բռնեմ, տեսնեմ մարմնավոր, կանգնեցնեմ հաստատ,— կորչում է, դառնում է աներևույթ, ցնդում է, որպես ծուխ, կամ ցնորք։
Գորշ, ամենօրյա, առօրյա մեր կյանքում, կենցաղում, մորմոքում է նա մութ, աներևույթ, կանչում է — ո՞ւր... Երբ, իրիկնադեմին, մեղմ, հատ-հատ ղողանջում է զանգը հին, խարխուլ զանգակատնից — կանչում է նա։ Ո՞վ է լսում։ — Ո՞վ էլ որ լսում է — շա՞տ բան է հասկանում։ Ես էլ, որ մանկությունից լսել եմ նրա կանչը — շա՞տ բան եմ հասկացել։ Բայց էլ ինչո՞ւ է խեղդում ինձ, ինչո՞ւ է կարոտը խեղդում։ Ինչո՞ւ է կանչում — մտերիմ, կանչում— անվերջ։ Եվ ես ինչո՞ւ եմ ուզում, ինչո՞ւ եմ կամենում փնտրել, գտնել նրան, խոսել նրա հետ — սրտով, սիրել նրան։
Սիրելի ընթերցո՛ղ։ Ների՛ր, որ այս հարցերի պատասխանը չես գտնի այս գրքում։ Այս հարցերի պատասխանը քո սրտում, քո հոգում պիտի գտնես։ Պիտի ցանկություն զգաս գտնելու։ Ուրիշ ոչինչ։ Այո։ — Ուրիշ ոչինչ...
— Ինչքա՜ն, ինչքա՜ն անգամ հարցրել եմ ես ինձ, թե ի՞նչ է, վերջապես — Նաիրին։ Գուցե քեզ տարօրինակ թվա այս հարցը, սիրելի ընթերցող։ Բայց դա նույնքան է բնական, որքան այն հարցը, թե ո՞վ ենք մենք, վերջապես — նաիրցիներս։ Ի՞նչ ենք մենք և ո՞ւր ենք գնում։ Ի՞նչ ենք եղել երեկ և ի՞նչ պիտի լինենք վաղը։
Ամեն, ամեն անգամ, երբ նման հարցերը կերել են սիրտս,— մեկը, մի ուրիշը կարծես, ուրվականի նման ելնելով օրերից, օրերի մշուշից, տվել է ուղեղիս չարախինդ մի հարց. — «Չէ՞ր կարելի արդյոք տեսնել մարմնավոր, պատկերացնել հաստատ երկիրը Նաիրի։

Նու, թեկուզ հենց իրենց՝ նաիրցիների կյանքում, կենցաղում։ Շոշափել այդ երևույթը — նաիրյանը — սրտով, շոշափել մարմնավոր, պատկերել երկրային... Գուցե սուտ է Նաիրին, Նաիրին — չկա... Գուցե — հուշ է միայն, — ֆիկցիա, միֆ։ — Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն...»։

Սիրելի ընթերցո՛ղ, թողնում եմ, որ դու... այո, դու — գտնես Նաիրին։ Սույն այս իմ պոեմանման վեպում կանցնեն աչքերիդ առաջով բազմաթիվ նաիրցիներ, սիրի՛ր, որին կուզես, գտի՛ր, ում որ սրտում, կամ հոգում կամենաս, երկիրը Նաիրի։
Իսկ եթե, բան է, չգտար — ների՛ր, սիրելիս՝ ես չեմ մեղավորը... Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին, ֆիկցիա, միֆ. ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն... Իսկ նրա փոխարեն — կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով։ Եվ ուրիշ — ոչինչ։ Ոչ մի «երկիր Նաիրի» — այլ միայն — մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան, որը հիմա դարձել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ 1917-ից առաջ ոչ այլ ինչ էր, եթե ոչ Ռուսական Իմպերիայի մի հետամնաց ծայրամասը — և ուրիշ ոչինչ... Ուրիշ ոչինչ։

Աղբյուրը՝http://armenianhouse.org/charents/yerkir-nairi/03-foreword.html

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...