четверг, 15 марта 2018 г.

Հետաքրքիր փաստեր Ճապոնիայի մասին

 Փաստ 1. Բոլոր դպրոցական շենքերի մաքրման աշխատանքները, այդ թվում զուգարաններինն ու միջանցքներինը, իրականացվում են աշակերտների կողմից։ 

Փաստ.2   Ճապոնացիները չափազանց շատ են սիրում անսովոր ուտեստներ փորձել։ Դրանք վերաբերում են թե՛ դդումներով համբուրգերներին, թե՛ ձմերուկից պատրաստված գազավորված ըմպելիքներին և թե՛ հարյուրավոր տեսակի Кit-Kat շոկոլադներին, ինչպես օրինակ՝ նուրբ կանաչ երանգով վասաբիի շոկոլադով տարբերակը։

Փաստ.3   Ճապոնական ընկերություններում աշխատավայրում քնելու դեպքում կարելի է գովասանք ստանալ։ Եթե դու հանկարծ քնես աշխատելու ընթացքում, ապա ճապոնացի աշխատատուների կարծիքով դա կնշանակի, որ դու այնքան տքնաջան ես աշխատել, որ չես հասցրել քնել գիշերը, և հետևաբար քո նվիրվածությունն ընկերությանն արժանի է գովասանքի:

Փաստ.4 Ամանորյա տոներին հազարավոր ճապոնացիներ պատրաստ են հսկայական հերթերի մեջ կանգնել KFC մտնելու համար։ Բոլոր քաղաքներում այս հաստատությունն ամենացանկալի վայրն է Նոր տարին դիմավորելու համար։ Նրանք, ովքեր չեն ցանկանում հերթերի մեջ կանգնել, ամիսներ առաջ են իրենց համար հավի կտորներ, տորթ ու մեկ գավաթ շամպայն պատվիրում։

Փաստ. 5 Ճապոնիայում սպասարկման ոլորտի աշխատակիցները, մատուցողները, տաքսի վարողները, բեռնակիրները թեյավճար չեն վերցնում։ Ավելին, նրանք վիրավորանք կհամարեն, եթե դուք նրանց փող առաջարկեք։




Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...