Показаны сообщения с ярлыком Գրաբար. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գրաբար. Показать все сообщения

среда, 17 октября 2018 г.

Գրաբարյան օրերի ամփոփում

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնալով հեռացան:Ծաղիկներ երեվացին մեր երկրում, հասավ էտելու ժամանակը, տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում:Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց հոտերը՝ բույրերը:Վեր կաց արի մերձավոր իմ,գեղեցիկ իմ, աղավնի իմ, և դու արի:Ցույց տուր քո երեսը և լսելի արա ինձ քո խոսքը. քո խոսքը քաղցր է , և տեսքը քո գեղեցիկ:

Կարդա այսպես.
Յերկրի           - հերկրի
հատանելոյ    - հատանելո
զբողբոջ          - ըզբողբոջ
իւր                   - յուր
զհոտս             - ըզհոտըս
իւրեանց         - յուրյանց
զբարբառ         - ըզբարբառ

Բառարան

Էանց                        - անցավ
անձրեւք                  - անձրևներ (ը)
անցին                      - անցան
գնացեալ                  - գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)
մեկնեցան                - մեկնեցին, հեռացան
ծաղիկք                     - ծաղիկներ (ը)
յերկրի մերում         - մեր երկրում
եհաս                         - հասավ
հատանելոյ              - էտելու
ձայն տատրակի     - տատրակի ձայն (ը)
զբողբոջ իւր             - իր բողբոջը
որթք մեր ծաղկեալք - մեր ծաղկած որթերը
ետուն                         - տվեցին
զհոտս իւրեանց        - իրենց հոտերը` բույրերը
արի                             - վեր կաց
երեւեցո                      - երևեցրու, ցույց տուր
զերեսս քո                  - քո երեսը
զբարբառ քո              - քո խոսքը
տեսիլ քո                    - քո տեսքը

среда, 4 октября 2017 г.

Թարգմանություն գրաբարից Առակ հովհանի մասին

Երբեմն2 սոյն Յոհան անցանէր առ այգեօք ուրումն3. և էր ժամանակն զայգիսն յատելոյ: Աղաղակէր4 առ նա այր մի յայգւոյն, և ասէ. ‹‹Օրհնեա՛, տէր եպիսկոպոս, զմեզ և զայգիսս››: Ասէ Յոհան. ‹‹Փուշ և տատասկ բուսցի››: Ասէ այրն. ‹‹Ի մարմինդ քո բուսցի փուշ և տատասկ, փոխանակ զի տարապարտուց անիծանես զմեզ››: Եւ եղեն նշանք յաստուծոյ.զի իբրև չոգաւ5եիսկոպոսն ի վանս իւր, հասին հարուածք ի վերայ նորա, սկսաւ ընդ ամենայն անդամս մարմնոյ նորա որպէս զփուշ հարկանել6: Եւ մեծապէս շտապեալ անկեալ ի տանջանս չարաչարս հարուածոց, և ի մեծ տագնապի կայր աւուրս բազումս: Ապա յղեաց կոչեաց առ ինքն զայգորդն, աղաչեաց զնա առնել ի վերայ նորա7աղօթս, զի փրկեսցի նա ի ցաւոցն: Այգորդն ասէր. ‹‹Իսկ ես ո՞վ եմ,զի կարեմ զոք8օրհնել կամ անիծանել. Թող թէ9 զայր եպիսկոպոս››: Իսկ նա բնադատէր զնա յայնժամ. Մինչև յառնէր այգորդն կայր յաղօթս և ասէր. ‹‹Տէր աստուած, դու գիտես՝ զի ես այր մեղաւոր եմ և անարժան, ոչ գիտեմ զաղմուկս՝ յորում ըմբռնեցայս10. Դու փրկեա՛ զիս յայս ի չարէս11, զի ասեն՝ թէ զայր եպիսկոպոս դու անիծեր, և ասեն քո բանիւ եղև: Զի լաւ էր ինձ մահ, քանզի չգիտեմ զայս՝ զոր ինչ զինէն12 ասեն››: Եւ զայս ասացեալ՝ անդէն բժշկեցաւ եպիսկոպոսն, և սկսաւ յամենայն մարմնոցն փուշն ի բաց թափել.և էր իբրև զփուշ խոտոց. Վաղվաղակի յարուցեալ ողջացաւ յախտէն:                                                                                                            (Փաւստոս Բուզանդ,6-րդ, Թ): 
Մի անգամ այս Հովհանը անցնում էր ինչ-որ մեկի այգիների կողքով ,և այգիները էտելու ժամանկն էր։ Նրան մի մարդ ձայն տվեց այգում և ասաց․ ‹‹Օրհնի՛ր, տեր եպիսկոպոս, մեզ և այգիներս››։ Հովհանը ասաց․ ‹‹Թող փուշ և տատասկ բուսնի››։Մարդը ասաց.‹‹Կո մարմնի վրա թող բուսնի փուշ և տատասկը, քանի որ իզուր տեղը անիծում ես մեզ››: Եվ Աստված հրաշքներ գործեց, քանի որ երբ եպիսկոպոսը գնաց իր վանքը նրա վրա հարվածներ հասան, սկսեց նրա ամբողջ մարմինը փշի նման սկսեցին ծակծկվել:
Բառարան
1 նորին-նոր
2 մի անգամ
3 առ այգեօք ուրումն- մեկի այգիների մոտով
4 անցյալ կատարյալ՝ ձայն տվեց
5 չոգաւ-գնաց
6 սկսաւ ընդ ամենայն անդամս մարմնոյ նորա որպէս զփուշ հարկանե- նրա մարմնի բոլո անդամներն սկսեցին ծակծկվել, կարծես փշից
7 այստեղ նշ. Է ՝ իր
8 զոք-մեկին
9 թող թէ այն էլ
10 ոչ գիտեմ զաղմուկս՝ յորում ըմբռնեցայս չգիտեմ ինչպես ընկա այս փորձանքի մեջ
11 կրկնվող նախդիր
12զինէն-իմ մասին:

среда, 13 сентября 2017 г.

Հատվածներ Աստուածաշնչից․ փոխադրություն

Ընթերցում-փոխադրություն

Լուարուք զի ասացաւ.  ակն ընդ ական, և ատամն ընդ ատաման: Այլ ես ասեմ ձեզ՝
մի՛ կալ հակառակ չարին. այլ եթէ ոք ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո՝ դարձո նմա  և միւսն: Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո,  թո՛ղ նմա եւ զբաճկոն քո: Եվ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի, ե՛րթ ընդ նմա և երկուս: Որում խնդրէ ի քէն՝ տո՛ւր, եւ որ կամի փոխ առնել ի քէն՝ մի՛ դարձուցանէր զերեսս:




Բառարան

Ակն ընդ ական- աչքի դիմաց (փոխարեն) աչք
մի կալ- մի կանգնիր
ոք- մեկը
ածիցէ ապտակ- ապտակ տա, ապտակ կտա, ապտակ պիտի տա
նմա-նրան
կամիցի-կամենա, կկամենա, պիտի կամենա
տարապարհակ- անկարևոր, առանց պատճառի
վարիցէ- վարի, կվարի, պիտի վարի (վարել-տանել)
երթ- գնա
ընդ նմա- նրա հետ
խնդրէ- խնդրում է
ի քէն- քեզանից
որում- նրան, ով
կամի- կամենում է
փոխ առնել- պարտք անել
Հարցեր և առաջադրանքներ
Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու՝
դարձո-զղջալ
մղոն մի- մի կիլոմետր
յաջ ծնոտ քո-անվտանգ դարձնել
ատամն ընդ ատաման-ատամները կրճտացնել
մի՛ դարձուցաներ զերեսս- :
Սիրիր քո Տեր Աստուծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը։ Սա է    առաջին և մեծ պատվիրանքը։ Սիր՛ր քո ընկերին քո անձի պես։
  • Ո՞րն է Քրիստոսի պատվիրանը:
  • Համաձայն ես արդյո՞ք հատվածի ասելքի հետ: Խոսքդ հիմնավորիր, հրապարակիր բլոգում:

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...