среда, 17 октября 2018 г.

Գրաբարյան օրերի ամփոփում

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնալով հեռացան:Ծաղիկներ երեվացին մեր երկրում, հասավ էտելու ժամանակը, տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում:Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց հոտերը՝ բույրերը:Վեր կաց արի մերձավոր իմ,գեղեցիկ իմ, աղավնի իմ, և դու արի:Ցույց տուր քո երեսը և լսելի արա ինձ քո խոսքը. քո խոսքը քաղցր է , և տեսքը քո գեղեցիկ:

Կարդա այսպես.
Յերկրի           - հերկրի
հատանելոյ    - հատանելո
զբողբոջ          - ըզբողբոջ
իւր                   - յուր
զհոտս             - ըզհոտըս
իւրեանց         - յուրյանց
զբարբառ         - ըզբարբառ

Բառարան

Էանց                        - անցավ
անձրեւք                  - անձրևներ (ը)
անցին                      - անցան
գնացեալ                  - գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)
մեկնեցան                - մեկնեցին, հեռացան
ծաղիկք                     - ծաղիկներ (ը)
յերկրի մերում         - մեր երկրում
եհաս                         - հասավ
հատանելոյ              - էտելու
ձայն տատրակի     - տատրակի ձայն (ը)
զբողբոջ իւր             - իր բողբոջը
որթք մեր ծաղկեալք - մեր ծաղկած որթերը
ետուն                         - տվեցին
զհոտս իւրեանց        - իրենց հոտերը` բույրերը
արի                             - վեր կաց
երեւեցո                      - երևեցրու, ցույց տուր
զերեսս քո                  - քո երեսը
զբարբառ քո              - քո խոսքը
տեսիլ քո                    - քո տեսքը

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...