понедельник, 30 сентября 2019 г.

Ստեփան Զորյան:Անհայտ թելեր


Սկսվել     էին     տխուր,     ձանձրալի     եղանակները։


Թեև     օգոստոսը     նոր     էր,     բայց     լեռնային     այդ     գյուղում     աշունն     արդեն    ցույց     էր     տալիս     իր     բոլոր     գույները.     անտառը     պարուրող     կաթնագույն     մշուշը     երեկոյից     իջնում     էր     գյուղի     վրա     և     մինչև     առավոտ     ծածկում     նրան     իր     պաղ,     թափանցիկ  քողով.     հաճախ     տեղում     էր     մանրահատ     անձրև,  մի     այնպիսի     անձրև,  որ     ծակծկում     է     մարդու     երեսի     մաշկը,     սարսուռ     է     ազդում     մարմնին     և     թվում     է,     թե     ոչ     վերջ     է     ունենալու,     ոչ     վախճան։
Տխո՛ւր     էր.     արևածաղիկները     գլխակոր     նայում     էին     գետին,     ծառերն     այգիներում     թրջված     հսկաների     պես     մնացել     էին     համր     ու     անշարժ,     իսկ     հավերն     անգործ     ընկած     սայլերի     կամ     այլ     ծածկույթների     տակ     հավաքված     շարունակ     քրքրում     էին     իրենց     փետուրները,     որ     գյուղացիների     համար     նշան     էր     նոր     անձրևի։     Գյուղն     ամառելու     եկած     մարդիկ     ման     էին     գալիս     վերարկուներով,     կրկնակոշիկներով     և     անձրևանոցով։     Նախկին     գրավիչ     ամառանոցն     այժմ     թվում     էր     անհրապույր,     թարմությունը     կորցրած։     Ձանձրույթից     շատերը     պատրաստվում     էին     հեռանալ     տխուր     ամառանոցից։
Գյուղացի     Երեմի     կենվորները     նույնպես     պատրաստվում     էին     քաղաք     մեկնել։ Դրանք     սպիտակահեր,     անզավակ     ամուսիններ     էին,     բայց     իրար     սիրում     էին     ինչպես     նորապսակներ     դողում     էին     մեկը     մյուսի     առողջության     համար,     ճաշին     միմյանց     մեկնում     էին     յուղոտ     պատառներ,     իսկ     թեյի     ժամանակ     միշտ     մի     ավելորդ     կտոր     շաքար     էին     գցում     միմյանց     բաժակ,     «թող     քաղցր     լինի»     ասելով։     Նրանք     երևանցի     էին.     իրենց     ասելով     ունեին     սեփական     տուն,     խանութներ     և     խաղողի     այգի։     Վատ     եղանակի     պատճառով     նրանք     էլ     շտապում     էին     շուտով     հեռանալ։     Սակայն     երկու     օր     էր     արդեն,     որ     նրանք     իրենց     իրերը     կապկպած,     սրտատրոփ     սպասում     էին,     թե     Երեմն     ու     իր     կինը     ի՛նչ     պատասխան     պիտի     տան     իրենց     առաջարկին։     Բանը     նրանումն     էր,     որ     այդ     անզավակ     ամուսինները     ցանկություն     էին     հայտնել     Երեմին     ու     իր     կնոջը    —  որդեգրել     նրանց     հինգ     աղջիկներից     մեկին,     ամուսնացնել     նրան     և     իրենց     ամբողջ     կարողությունը     «կտակել     նրա     գլխին»։     Բայց     ահա     երկու     օր     էր,  գյուղացի     ամուսինները     չէին     կարողանում     նրանց     պատասխան     տալ։ Եվ     ծեր     ամուսինները,     անխուսափելի     շալերն     ուսերին,     շարունակ     դուրս  ու  ներս էին անում պատասխան ստանալու հույսով։ Իսկ գյուղացի ամուսինները պատասխան տալ չէին կարողանում, որովհետև դժվարանում էին վճռել իրենց համար այդ անսովոր խնդիրը։ Քաղաքացիների առաջարկն սկզբում նրանց ուրախացրեց, բայց հետո թվաց անբնական, նույնիսկ անգութ, սակայն երկար մտածելով՝ գտան, որ այդ բանը կարող է և բախտավորեցնել իրենց զավակներից մեկին և թեթևացնել իրենց հոգսը. չէ՞ որ իրենք ծայրը ծայրին չեն հասցնում, թեև մարդը, երկրագործական աշխատանքներից դուրս, սայլով միշտ ապրանքի բեռներ է կրում կայարանից գյուղ և գյուղից կայարան, իսկ կինը գրեթե ամեն օր մանած է անում գյուղի ունևորների համար, բայց շատ բան դարձյալ պակաս է մնում։ Չի օգնում և այն, որ ամառները, երբ տավարը դուրսն է կապվում, նրանք, գոմում տեղավորվելով, ունեցած երկու սենյակը տալիս են քրեհով։ Ոչ, այդ քրեհը նույնպես չի օգնում, և էլի շատ բան պակաս է մնում… Եվ ծեր ամուսինների առաջարկր ամեն կողմից քննելով, նրանք այն գտնում էին իրենց համար օգտակար… — Վա՞տ կլինի մի՞թե, որ իրենց զավակներից մեկը դառնա այդ ունևոր մարդկանց ժառանգը. իհարկե— ոչ։ Բայց երբ խնդիրը դառնում է աղջիկներից ո՛ր մեկին հանձնելուն, նրանք չէին կարողանում ընտրություն անել։
Այդ երեկո էլ մարդ ու կին գոմում նստած դարձյալ խոսում էին նույն այդ բանի մասին։ Մարդը նստել էր մեջքը սյանը դեմ տված, իսկ կինը թախտի վրա իլիկ էր մանում։ Սյունից կախված լամպը լուսավորում էր նրանց արևառ դեմքերը և գոմի կեսը։ Որովհետև երեխաներն այդտեղ գոմում էին, ամուսինները խոսում էին կամաց, ակնարկներով և դարձյալ դժվարանում էին մի բան որոշել։ Երեմը, ձանձրացած գործի այս ընթացքից, դարձավ, վերջապես, կնոջը.
— Արի, Սանամ, Աշխենի՛ն տանք։
Կինը ցնցվեց միջնակ աղջկա անունը լսելով։
— Գժվե՛լ ես, ի՜նչ է, այ մարդ,— ասաց նա մեղմ hանդիմանանքով,— բա ղազերն ո՞վ արածեցնի։
— Սաթոն։
— Սաթո՜ն… բան մտածեց։ Նա ի՞նչ է որ՝ ինչ ղազեր պահի, դեռ օխտը տարեկան չկա։
— Դե որ էդպես է — Սաթոյին տանք. չէ՞ որ մարդիկ ասում են, որին կուզեք։
— Չէ՜ մի, Սաթո՜ն։ Նա դեռ երեխա է ա ՛յ մարդ, իրա շորերը հանել չի կարում։
— էհ։ Բա ո՞նց անենք հիմի,— հարցրեց Երեմը տարակուսած։
Կինն ուսերը վեր քաշեց։ Մեծ աղջկան ու նրանից փոքրին տալ չէր կարելի, որովհետև նրանք մորն օգնում էին տնային գործերում, իսկ ամենից փոքրը դեռ օրորոցում էր. մնում էր ուրեմն ընտրություն անել Աշխենի և Սաթոյի միջև։
— Հը՛, հիմի ի՞նչ ես ասում,— նորից հարցրեց Երեմը կնոջը։— Մարդիկ երկու օր է, սպասում են. պետք է կամ «հա՛» ասել, կամ՝ «չէ՛»։ Մտածիր, բախտիդ քացի մի տալ…       Սանամը, մարդուն պատասխանելու փոխարեն, դարձավ այդ միջոցին մյուս թախտի վրա քույրերի հետ խաղացող յոթ տարեկան աղջկան.
— Սաթո՛, կուզե՞ս մայրիկի աղջիկը դառնալ։
«Մայրիկ» կոչում էին իրենց կենվորուհուն։
Փոքրիկ աղջիկը ելավ նստած տեղից, մերկ ոտները բանալով։
— Խի ցեմ ուզիլ,— պատասխանեց նա, աչքերին թափած մազերն ետ տանելով և հիշելով այն կոնֆետներն ու մրգերը, որ «մայրիկը» տալիս էր իրեն, երբ ինքը լսում էր նրան։
— Նրա հետ քաղաք կերթա՞ս,— հարցրեց մայրը նորից։
— Խի ցեմ գնալ…
— Ինձ կթողնես՝ կերթա՜՞ս։
— Հա ՛…
— Բա որ քեզ ծեծե՞ն։
— Խի են ծեծում. շաքար հո ցեմ գողանա, որ ծեծեն։
Ամուսինները ժպտացին և նշանակալից նայեցին իրար։
Նրանց այդ հայացքն ասում էր. «Թեև դժվար է, բայց, ինչ արած, սրան կարելի է»…
Եվ հարցն այսպիսով լուծվեց, որոշվեց Սաթոյին որդեգիր տալ քաղքցոց։
Երբ երևանցի ծեր ամուսիններն այդ որոշումն իմացան, ուրախությունից արտասվեցին իրենց արված շնորհի համար. — ա՛յն, ինչ զլացել էր աստված, տալիս էին մարդիկ, հասարակ գյուղացի մարդիկ… Հիմա վերջապես իրենք կունենան մի ժառանգ, որ մահից հետո գոնե կհիշի իրենց… Ուրախությունից նրանք չգիտեին` ինչպես շնորհակալ լինեն իրենց շնորհատուներից, կանայք՝ արտասվակալած աչքերով, մի քանի անգամ հուզված համբուրվեցին, տղամարդիկ սեղմեցին իրարու ձեռք։ Եվ ապա, իրենց մեկնումը մի օրով հետաձգելով, ծեր ամուսինները երեխայի մոր համար ձմեռվա մի փափուկ շալ առան ընծա, իսկ իրա՝ Սաթոյի համար գնեցին հագուստ ու ոտնամաններ, հագցրին, կապցրին նրան, ձեռքերն ու երեսը լվացին սապոնով, մազերը սանրեցին, ժապավենով կապեցին, զուգեցին դարձրին քաղաքացու աղջիկ, այնպես որ տեսնողի նախանձն էր շարժում։ Նախանձում էին մանավանդ իր ոտաբոբիկ քույրերը, որոնցից ամեն մեկը սրտանց կամենում էր նրա տեղը լինել։ Սանամն այս բոլորին նայում էր աոանձին հպարտությամբ, որ իր երեխայով բախտավորեց անզավակ մարդկանց, իսկ փոքրիկ աղջիկն իր նոր հագուստներում իրեն պահում էր ծանր ու մեծ և շորերր չկեղտոտելու համար պատշգամից չէր իջնում քույրերի մոտ։ Այդ օրը գյուղացի ամուսինները, ծերերի հրավերով, ճաշեցին նրանց մոտ, կերակուրը բրդեցին, ինչպես իրենց բոլոր կերակուրները, միսը կերան մատներով, ձեռք չմեկնելով անգամ առաջները դրված պատառաքաղին ու դանակին։ Իսկ հետևյալ օրն առավոտյան Երեմն իր սայլով նրանց՝ իրերով, Սաթոյի հետ, տարավ երկաթուղու կայարանը։ Ծեր ամուսինները շալն ուսերնին տեղավորվեցին կապոցների մոտ, իսկ Սաթոյին նստացրին իրենց արանքում։ Անձրևի պատճառով Սանամը նրանց ճանապարհ գցեց մինչև գյուղի ծայրը։ Հրաժեշտի ժամանակ նա մի քանի անգամ համբուրեց աղջկա թշերը և գոգնոցը տարավ աչքերին։ Մինչև այդ նրան այնպես էր թվում, թե Սաթոյին տանում են ժամանակավորապես և շուտով պիտի վերադարձնեն, բայց այդ րոպեին նա զգաց, որ գուցե իր երեխային այլևս չտեսնի, և արցունքը զսպելու համար աչքերը ծածկեց գոգնոցով։
Վերադարձի ամբողջ ճանապարհին ամեն ինչ նրան թվում էր ավելի տխուր և ավելի մռայլ, թրջված այգիները, տները թվում էին որբ, անօգնական, մոռացված, բոլորը միասին տխրած արտասվում էին կարծես։
Տան մոտ նա հանդիպեց իր գյումրեցի հարևանուհուն՝ պայտառի կին Մարուշին, որ թեշիկ ոլորելով ու մաստակ ծամելով կտրեց նրա առաջը։
— Քա–աղջի, Սանա՛մ, երեխեն տարա՜ա՞ն,— հարցրեց նա հետաքրքիր աչքերը հառելով իր հարևանուհու դեմքին։
Սանամն անխոս գլխով արավ։
— Շատ էլ լավ էրիք. թեթևնաք կը քիչըմ,— շարունակեց աբլան ցավակցելով և, ապա խոսքը փոխելով, ավելացրեց,— է՛հ, ինչըղ էրիք, փարա–մարա տվի՞ն, թե…
— Մենք երեխա ծախող չենք, աղջի ջան,– վրդոված պատասխանեց Սանամը և, երեսը շուռ տալով, մտավ տուն։ «Էդ էր պակաս, երեխա ծախեինք,— մտածեց նա։— Հիմի կսկսեն բամբասանքը»…
Տանն ու դռանը ամեն բան հիշեցնում էր Սաթոյին։ Ահա այստեղ էր, որ նստում էր Սաթոն ու երեխին օրորում, այստեղ էր ահա, որ քնում էր նա, ահա էս ավազի վրա էր, որ խաղում ու տնակներ էր շինում… Եվ հանկարծ Սանամը մի այնպիսի դատարկություն զգաց տան մեջ ու իր սրտում,, որ ինքն իրենից սարսափեց… Ո՛վ է տեսել ծնողն իր ձեռքով էրեխան ուրիշի տա, մտածեց նա։ Մի փոքրիկ երեխա օտար, հեռո՜ւ քաղաքում, եթե քնած տեղը բաց լինի, ո՞վ պիտի ծածկի նրան, եթե գիշերը ջուր ուզի՝ ո՞վ պիտի ջուր տա…. «է՛ն ես չեմ, որ գիշերը մի քանի անգամ վեր կենամ,— մտածեց նա։— նրանք ծեր, Սաթոն երեխա — ի՛նչ կարող են անել. մինը պիտի նրա՛նց ծառայի… Իսկ եթե հանկարծ հիվանդանա՝ կարմրուկ կամ ծաղիկ հանի, ո՞նց պիտի պահեն նրան…»։ «Դեղով ու դոխտուրով կսպանեն երեխիս» — նորից մտածեց Սանամը, երևակայելով իր Սաթոյին մենակ, անօգնական մի մե՜ծ քաղաքում։
Եվ պատկերացան նրան մե՜ծ-մե՜ծ տներ (այն ձևով, ինչպես տեսել էր թղթերի վրա նկարված), օտար, անծանոթ, սառը մարդիկ, կանայք և լավ հագնված երեխաներ։Դրանք բոլորը անցնում և հրում են Սաթոյին։ Իսկ Սաթոն մոլորված ճանապարհ չի գտնում և լաց է լինում փողոցի մեջ. լաց է լինում ու կանչում, «նանի՜, նանի՜»… Իսկ նանը չկա… Նանը հեռո՛ւ է, շուրջը խորթ, անծանոթ մարդիկ… Եվ Սանամը սարսափած մտածեց, եթե հանկարծ մի բան պատահի Սաթոյին, ի՞նչ կասեն գեղացիք, հարևանները։ «Մի շալի համար երեխա է տվել… երեխան ծախել է մի շալի»… Ահա ինչ կասեն։Իսկ աստված այս բանը կների՞… Իհարկե ոչ. իհարկե չի ների։Տեսնելով տված երեխաներին չի պահում, մյուսներն էլ կխլի իրենից։ Այո, կբարկանա ու կխլի…
Այս միտքն այնպես վախեցրեց խեղճ կնոջը, որ նա կանգնած տեղը դողաց, թե միգուցե աստված հենց հիմա իրագործի իր պատիժը, ու բնազդաբար նայեց օրորոցին… Ոչ, նա իր երեխեն ուրիշի չի տա…. Չորս աղջիկ պահողը՝ հնգին էլ կպահի. չորսի համար հաց գտնողը՝ հնգի համար էլ կգտնի։ Եթե չորսը սոված պիտի մնան՝ թող Սաթոն էլ նրանց հետ սոված մնա։Դա ավելի լավ է… Ու ահեղ պատժից և Սաթոյին կորցնելու մտքից սարսափած, նա չկարողացավ այլևս կանգնել, նստել մի տեղ։ Մի ներքին թաքուն բան շարունակ անհանգստացնում էր նրան։
* * *
Փոքր անց Սանամն արդեն գնում էր դեպի կայարան։Ընծա ստացած շալը կռնատակին նա գրեթե վազում էր ցեխոտ փողոցներով. չնայած ոտնամանները խրվում էին ցեխի մեջ, շրշազգեստը փաթաթվում էր ոտներին, բայց նա ավելի էր արագացնում իր քայլերը, հույս ունենալով դեռ ճանապարհին հասնել սայլին։
Երեք վերստ տարածությունն անցավ մի ժամում։ Եվ ամբողջ ճամփին շարունակ մտածում էր,— իսկ եթե հանկարծ գնացած լինեն, երեխին տարած… Օ՜, եթե տարած լինեն, նա մինչև քաղաք կերթա նրանց ետևից, նա թույլ չի տա. Նա իր երեխին պիտի ետ բերի…     Նրա սիրտը հանդարտեց այն ժամանակ միայն, երբ հեռվից նկատեց իրենց սայլը կայարանի շենքի մոտ։ Լծարձակ եզները՝ թոկով իրար կապված, որոճում էին հանգիստ։ Ուրեմն դեռ չեն գնացել։
Նա քայլերն արագացրեց։
Հասնելով կայարան՝ նա գլխապատառ մտավ նրա միակ դահլիճը և, առանց որևէ խոսք ասելու, խելագարի պես սկսեց համբուրել երեխային, որ կանգնած էր ծեր ամուսինների և Երեմի մոտ։
— Ես քեզ ուրիշի չեմ տա, չէ՛։ Չեմ տա, չեմ տա,—ասում էր նա երեխային ու համբուրում։
Ծեր ամուսինները, որ շալերն ուսներին նստած էին իրար կողքի, զարմացած նայում էին Սանամին և կարծես հարցնում էին իրար, «ի՞նչ է պատահել սրան»։ Պակաս զարմացած չէր և Երեմը. նա մորթե փափախի տակից ամոթահար նայում էր մերթ կնոջը, մերթ կենվորներին և չգիտեր` ի՛նչ աներ։
Աղջկան երկար համբուրելուց հետո, վերջապես, Սանամը դարձավ պառավին.
— է՛ս ձեր շալր, մայրիկ ջան,— ասաց նա ընծան պառավի ծնկանը դնելով։— Առեք։ Ես իմ երեխին կարալ չեմ…կարալ չեմ։ Ներողութին կանեք, կարալ չեմ…
Ներողության էլի մի քանի խոսքեր քրթմնջալով, նա երեխային ամուր գրկած շտապ—շտապ դուրս եկավ կայարանի շենքից, այնպես, կարծես մեկը հետապնդում էր նրան երեխան խլելու։
Թե ծեր ամուսինները, թե Երեմը և թե կայարանում հավաքված մարդիկ տարակուսած, զարմացած էին Սանամի վարմունքից։
Պառավ «մայրիկն» այդ տեսնելով, երկար չկարողացավ համբերել և լաց եղավ։
— Երեխին տարա՛վ, Գոքոր,— ասաց նա մարդուն, թաշկինակն աչքերին սեղմելով։
Ծեր ամուսինն սկսեց մխիթարել նրան։
— Ոչի՛նչ, ոչի՜նչ, երևի աստված էդպես է կամեցել. մեր ճակատին երևի երեխա չի գրված…Շուտով գնացքը եկավ։ Ծերունիները դողդոջուն քայլերով, սգավորի նման դուրս եկան դահլիճից։ Երեմը, նրանց վագոն նստեցնելուց հետո, նույնպես տխուր և միևնույն ժամանակ ամոթահար, ասես հանցանքի մեջ բռնված, սայլը լծեց ու շտապեց տուն։
Կինը ճանապարհին սպասում էր նրան։
— Չէ, Երեմ, չէ, ինձ բան չասես. բարկանաս ոչ. ես իմ երեխին կարալ չեմ ուրիշի տալ,— ասաց նա սայլ նստելով։— Կարալ չեմ… Հասկացիր ու բան մի խոսալ, թե արևդ կսիրես։
Մարդն ամոթից բան չէր գտնում ասելու։
— Աստված դրա համար չի ինձ երեխա տվել, որ ես բաժանեմ։ Չէ, Երեմ, վրես բարկանաս ոչ… Երեխա տվողը՝ ապրուստ էլ կտա. ես գիշերներն էլ կաշխատեմ՝ իմ երեխին ուրիշին չեմ տա…
Եվ նա կրկին ու կրկին համբուրեց աղջկա ճակատը, այտերը, մազերը։ Համբուրում, ժպտում էր ինքն իրեն, և ամեն բան այժմ պայծառ, ուրախ էր թվում նրան. թրջված այգիները կարծես լիացած, գոհությամբ նայում էին երկինք, ծառերը շողշողում էին ցողակալած տերևներով, իսկ արևածաղիկները ժպտում էին իրենց դեղին աչքերով և գլխով անում…
Հարցեր և առաջադրանքներ:
  1. Կարդացե՛ք պատմվածքը․ ձեզ համար անհասկանալի բառերը դո՛ւրս գրեք և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։ /Արդի հայերենի բացատրական բառարան/
  2. Պատմվածքում ընդգծեք գյուղացու աղքատությունը նկարագրող հատվածները:
  3. Մեղադրե՛ք և արդարացրեք գյուղացի ամուսիններին և հիմնավորեք:
    4. Ո՞րն է պատմվածքի հիմնական ասելիքը:

Classwork



                                                                 Ex.19

1.certain
2.construction
3.truly
4.incredible
5.astronomical

                                                                 Ex.20

1.destructive
2.inventor
3.worthwhile
4.originally
5.economics

среда, 25 сентября 2019 г.

Գործնական աշխատանք

1. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ)
Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ)
Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
Հաչող շանը կծան չի լինում: (հաջող, հաչող)
Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ)
Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ
2.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու աղտ էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)
3.Նախադասությունների մեջ գտեք բառագործածության սխալները:
Այդ առավոտ սուրհանդակները ավետեցին վաղուց սպասված հաղթանակը:
Այդ երկուսը դեռ առավոտից էին վիճում:
Նա քայլելիս ընկավ:
Քեզ համար նա պատրաստ է ամեն ինչի:
4.Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի:
Սկեսրայր
Քաջայր
Քարայր
Ազնվայր
Այրուձի

5.Տրված բառերում գտնել հնչյունափոխված արմատները
:
Գետնաքարշ, գիտնական, հնձվոր, խուսափել, քննարկել, լսափող, նստարան, լրջախոհ,  ուղեկից, շրջադարձ, կավճոտ, սուզանավ, չվացուցակ, իշայծյամ, պտուտակ:
6. Շարքի բառերում ընդգծել նախածանցներն ու վերջածանցները:
Տհաճ, խանդոտ, մայիսյան, վարք, փորձանք, հաճելի, զսպանակ, բանվոր, պարագլուխ, մականուն, թվական, բուրավետ, մեղք, վայրենիփոխարքա, հոգյակ, ծնունդ, հավելված, ներամփոփ, ելույթգերադաս:
Ընդգծված ածանցներով կազմել երկուական նոր ածանցավոր բառ:

вторник, 24 сентября 2019 г.

Գործնական առաջադրանք

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր: Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: 
Հականիշները (հակառակ իմաստ ունեցող բառերըգտի՛ր և զույգզույգ գրիր:Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել,երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել,  առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, մերժել-հաստատել, ձախ:

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը  գտի´ր և տեքստը վերականգնի´ր:Այնտեղ այս ահավոր ծույլը  փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.
-Ո՜ւզ, ո՜ւզ:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

 Կետերի փոխարեն գրիր ամբողջ(ողջկամ բոլոր (ը)բառերը:
Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված:
Ամբողջ գիրքը մի օրում կարդաց:
Բոլոր խնդիրները փորձի´ր լուծել:
Ողջ խնդրագիրքն արդեն վերջացրել է:
Բոլորը վազում էին ինչ-որ մեկի հետևից:
Ողջ ժողովուրդն է սպասում քեզ:
Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում:
Ամբողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:
Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին:
Ամբողջ աշխարհը ոտքի տակ է տվել:
Բոլոր երկրներում եղել Է:
Բոլորը նույն բանն են պնդում:
Ողջ կրակի բաժին դարձավ:

Գործնական առաջադրանք

Անհրաժեշտ տեղերում լրացնել Ը.
ա/ ակնբախ, ամենաընդունակ, այլընտրանք,առընթեր, գահընկեց, գիրկընդխառն, գործընկեր, գույնզգույն, երկնչել, զուգընթաց, թըրխկ, լուսնկա, հյուրընկալ, ձեռնտու, մակընթաց, մակընթացություն, գահընկեց, դանդաղընթաց:
բ/ ակնդետ, ամենաընդունելի, անընդմեջ, գործընթաց, դասընկեր, դյուրըմբռնելի, երկընտրանք, թըխկ, խոչընդոտ, կորնթարդ, համընթաց, հատընտիր, մերթընդմերթ, չընկճվել, չրխկոց, վերնձյուղվել, մթնկա, վայրընթաց, դյուրընկալ:
գ/ ակնթարթ, ամենաընտիր, անըմբռնելի, անընդունակ, դասընթաց, ինքնըստինքյան, համընկնել, ձկնկիթ, մեջընդմեջ, մթնկա, մթնշաղ, նախընտրել, որոտընդոստ, չըրխկ, չըմբռնել, սրընթաց, օրըստօրե, դյուրընթեռնելի, նորընծա:
դ/ անակնկալ, անընդունելի, արագընթաց, անընտել, առնչվել, դյուրընթեռնելի, խաղընկեր, խոյընթաց, հետզհետե, մակընթացություն, շրխկալ, չընդդիմանալ, չընկնել, վերընթաց, քարընկեց, օրընդմեջ, Լուսնթագ, ձեռնտու:

вторник, 17 сентября 2019 г.

Abnormal phenomenon

There's an abnormal phenomenon in Chili. There's a waterfall which water don't flow down. This waterfall doesn't resit physic law. Scientists says that abnormal phenomenon happens because there is is a very hard wind and water don't հասցնել to flow down and it goes toward rain.Every year thousands of tourists visit this waterfall.


понедельник, 16 сентября 2019 г.

New words

bring up-դաստիարակել
break up-բաժանվել/դադարել
bring together- միացնել
call back-հետ զանգել
check in-գրանցվել
check out-գրանցումից դուրս գալ
come across-դեմ դիմաց դուրս գալ
come on-արի/միանալ
catch up(with)-հասնել նույն մակարդակի
cross out-խաչ քաշել/ջնջել
cheer up-ուրախացնել/մխիթարել
drift apart-իրարից հեռանալ
drop in- անցնել ներս
fall behind- հետ մնալ
feel down-վատ զգալ/տխուր լինել
find out-պարզել
get along/on-լեզու գտնել
get through-ավարտել
get up-արթնանալ
call on-այցելել/մտնել

воскресенье, 15 сентября 2019 г.

Most important things in my life

At first the most important thing in my life is my family and my parents' health. The next is my brother. I like my brother very much and my life is very boring without him.When i spend time with him we do very interesting. The next is my education. Education is very important because my future depends on me and if i won't be smart man i can't make money and live with normal life. Having a good profession will let me have my dream job, dream house and I can afford me do anything I want, travel, have family in my dreams.

пятница, 13 сентября 2019 г.

Գրաբար


Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Լավ է կույր աչքով քան կույր մտքով:

Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Լավ է լինել աղքատ բայց իմաստուն մանուկ, քան ծեր և անմիտ թագավոր:

четверг, 12 сентября 2019 г.

Ստեփան Զորյան «Մի գիշեր անտառում» վերլուծություն

Իմ կարծիքով այս պատմվածքի իմաստը այն է որ մարդը վախից կարող է պատկերացնել ամեն ինչ: Գլխավոր հերոսը մի գիշերվա ընթացքում անքնությունից և վախից շատ-շատ է իր ֆանտազիայի պատճառով վաղենում: Իմ կարծիքով այդ վաղը իր լավ կողմնել ուներ: Երբ տղան իր ընկերոջը արթնացնում էր և պատմում է թե ինչ է լսել կամ տեսել իր ընկերը նորմալ բացատրություն է տալիս այդ երևույթին և նա առդեն իմանում է թե ինչից կարող է այդպիսի բան առաջանա:

New words

1.casual
2.chic
3.conservative
4.eccentric
5.sloppy

Freedom

In my opinion freedom is something that will never confuse my own own life. I don't like when i do something and somebody says its not the neccesery time for it  or to do it a bit later.  Freedom can be different for every person. Each of us takes freedom differently, cause we all have different type of thinking. For example for prisoner it means not to be in the prison and be free. 

среда, 11 сентября 2019 г.

Գործնական աշխատանք

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում ց գրվում ձ.
1) արձակ, բարձր, փոցխ, ընթացք
2) արցունք, դեղձան, փորձ, արձան
3) բարձ, դերձակ, հարձակվել, դաղձ
4) դեղձանիկ, պախուրց, օձաձուկ, վրձին

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում խ գրվում ղ.
1) զմրուխտ, դրախտ, դեղձ, աղքատ
2) կխտար, պանդուխտ, վախճան, գաղտնի
3) բախտ, թղկի, բողկ, խրոխտ
4) սանդուղք, խեղդել, շաղկապ, եղբայր

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում ռ գրվում ր.
1) քաշկռտել, փարթամ, հուռթի, քառասուն
2) արթուն, արհամարհել, կրծել, եղերական
3) կոխկռտել, կտրտել, պառկել, գրգիռ
4) մրմուռ, բարբառ, գառնուկ, խրճիթ


вторник, 10 сентября 2019 г.

«Կղզին» վերլուծություն

Իմ կարծիքով մարդիկ իրենց գոյատևման համար օգտվում է մոլորակի հասանելի բոլոր ռեսուրսներից և կամաց-կամաց ոչնչացնում են բնությունը և մոլորակը: Մուլտֆիլմում կղզու վրա բնակվող մարդը օգնություն էր խնդրում բոլորից, բայց նրանք ուշադրություն չէին դարձնում նրան: Իմ կարծիքով դա նշանակում է, որ որոշ մարդիկ փորձում են փրկել մոլորակը, բայց մյուս մարդիկ ուշադրություն չէին դրաձնում:

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...