Երբեմն2 սոյն Յոհան անցանէր առ այգեօք ուրումն3. և էր ժամանակն զայգիսն յատելոյ: Աղաղակէր4 առ նա այր մի յայգւոյն, և ասէ. ‹‹Օրհնեա՛, տէր եպիսկոպոս, զմեզ և զայգիսս››: Ասէ Յոհան. ‹‹Փուշ և տատասկ բուսցի››: Ասէ այրն. ‹‹Ի մարմինդ քո բուսցի փուշ և տատասկ, փոխանակ զի տարապարտուց անիծանես զմեզ››: Եւ եղեն նշանք յաստուծոյ.զի իբրև չոգաւ5եիսկոպոսն ի վանս իւր, հասին հարուածք ի վերայ նորա, սկսաւ ընդ ամենայն անդամս մարմնոյ նորա որպէս զփուշ հարկանել6: Եւ մեծապէս շտապեալ անկեալ ի տանջանս չարաչարս հարուածոց, և ի մեծ տագնապի կայր աւուրս բազումս: Ապա յղեաց կոչեաց առ ինքն զայգորդն, աղաչեաց զնա առնել ի վերայ նորա7աղօթս, զի փրկեսցի նա ի ցաւոցն: Այգորդն ասէր. ‹‹Իսկ ես ո՞վ եմ,զի կարեմ զոք8օրհնել կամ անիծանել. Թող թէ9 զայր եպիսկոպոս››: Իսկ նա բնադատէր զնա յայնժամ. Մինչև յառնէր այգորդն կայր յաղօթս և ասէր. ‹‹Տէր աստուած, դու գիտես՝ զի ես այր մեղաւոր եմ և անարժան, ոչ գիտեմ զաղմուկս՝ յորում ըմբռնեցայս10. Դու փրկեա՛ զիս յայս ի չարէս11, զի ասեն՝ թէ զայր եպիսկոպոս դու անիծեր, և ասեն քո բանիւ եղև: Զի լաւ էր ինձ մահ, քանզի չգիտեմ զայս՝ զոր ինչ զինէն12 ասեն››: Եւ զայս ասացեալ՝ անդէն բժշկեցաւ եպիսկոպոսն, և սկսաւ յամենայն մարմնոցն փուշն ի բաց թափել.և էր իբրև զփուշ խոտոց. Վաղվաղակի յարուցեալ ողջացաւ յախտէն: (Փաւստոս Բուզանդ,6-րդ, Թ):
Մի անգամ այս Հովհանը անցնում էր ինչ-որ մեկի այգիների կողքով ,և այգիները էտելու ժամանկն էր։ Նրան մի մարդ ձայն տվեց այգում և ասաց․ ‹‹Օրհնի՛ր, տեր եպիսկոպոս, մեզ և այգիներս››։ Հովհանը ասաց․ ‹‹Թող փուշ և տատասկ բուսնի››։Մարդը ասաց.‹‹Կո մարմնի վրա թող բուսնի փուշ և տատասկը, քանի որ իզուր տեղը անիծում ես մեզ››: Եվ Աստված հրաշքներ գործեց, քանի որ երբ եպիսկոպոսը գնաց իր վանքը նրա վրա հարվածներ հասան, սկսեց նրա ամբողջ մարմինը փշի նման սկսեցին ծակծկվել:
Բառարան
1 նորին-նոր
2 մի անգամ
3 առ այգեօք ուրումն- մեկի այգիների մոտով
4 անցյալ կատարյալ՝ ձայն տվեց
5 չոգաւ-գնաց
6 սկսաւ ընդ ամենայն անդամս մարմնոյ նորա որպէս զփուշ հարկանե- նրա մարմնի բոլո անդամներն սկսեցին ծակծկվել, կարծես փշից
7 այստեղ նշ. Է ՝ իր
8 զոք-մեկին
9 թող թէ այն էլ
10 ոչ գիտեմ զաղմուկս՝ յորում ըմբռնեցայս չգիտեմ ինչպես ընկա այս փորձանքի մեջ
11 կրկնվող նախդիր
12զինէն-իմ մասին:
Комментариев нет:
Отправить комментарий