пятница, 9 марта 2018 г.

Գործնական քերականություն

1. Անհրաժեշտ տեղում լրացրու՛ բաց թողած տառերը, ընդգծի՛ր գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը)։                                                          
Հանկարծ սիրտը թպրտաց. դիմացից գալիս էր հյուծախտավորի նման վտիտ մի մարդ՝ աշնանային հին վերարկուի մեջ կծկված: Նրա պղտոր հայացքը մոլոր էր, բայց ոչինչ չէր որոնում սառցակալած մայթերի վրա: «Սա չէ դրամապանակի տերը»,- մտածեց Կոմիտասը և ափսոսանքի փոխարեն թաքուն ուրախութուն զգաց: Հուշերը ցավեցնում էին սիրտը, հիշեցնում անցյալը: Սրտմաշուկ  քաղցից հետո նա փողոցում կես մարկ էր գտել ու շվարել: Ձմռան այդ օրը աշխարհում մի մարդ սպասում էր կորցրած դրամապանակի տիրոջը: Ու եկավ նա: Դեռատի կին էր՝ այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով, լայնափողք անդրավարտիքով, գլխաշորով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը կցկտուր լացի պես կախվել էր շուրթերից: Դողէրոցքով հիվանդի պես սրթսրթում էր: Գաղտուկ հայացքը կենտրոնացած էր սալարկին։
 -Օրիո՛րդ, Դուք որևէ բա՞ն եք կորցրել
-Այո՛, դրամապանակս:

2. Փակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով փոփոխությունների։
Սիրելի՛ ուսուցիչ, Ձեզ գրում է Ձեր խոնարհ աշակերտը․ հնարավոր է՝ մոռացած լինեք ինձ՝ հազարավորներից մեկին, բայց ես չեմ կարող չհիշել Ձեր բարի խորհուրդներն ու մեղմ ժպիտը։ (հազարավոր, մոռանալ, գրել, հիշել)
Գառների քաղցր մայունին սովոր, ալ ու ալվան ծաղիկներով զարդարված մեր սարերը այնպես էին ամայացել, այնպիսի թախծոտ լռություն էր տիրում այդ կողմերում, որ սիրտս լցվեց։ (զարդարել, մայուն, կողմ, տիրել)
Մեսրոպ Մաշտոցի աշակերտը ՝ Կորյունը, «Վարք Մաշտոցի» գրքով ապագա սերունդներին հանձնեց իր ուսուցչի կյանքի ու գործունեության պատմությունը։ (ուսուցիչ, սերունդ, գործունեություն, աշակերտ)
3. Տրված ածանցով և բառերից ընտրված արմատներով կազմի՛ր վեց ածանցավոր բառ։
Ենթ նախածանցով
Շրջանավարտ, մասնաբաժանում, կետորսանավ, արարողակարգ, կայարան, գիտակցություն, մնայուն, սպասարկել, հարկահանություն, խմբավար, մեծավարպետ, տեսականի
Ընդ նախածանցով
Առաջնորդ, հանրամատչելի, խորհրդաժողով, հպանցիկ, մտամոլոր, դիմադարձ, ունակություն, արձակուրդ, օրինակել, մշտաբորբոք, հակառակ, հուսահատ։

Ենթամաս, ենթակարգ,ենթակա,ենթամնա,ենթախումբ,ենթավարպես:
Ընդհանուր,ընդարձակ,ընդհուպ,ընդդեմ,ընդմիշտ,ընդհատ:

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...