ՀՀ Իշխանության տարանջատումը՝ Գործադիր իշխանություն
Մեր քաղաքագիտության դասին քննարկել ենք՝ Հ.Հ Սահմանադրությունը Գործադիր իշխանության գործառույթների մասին: Քննարկման արդյունքում իմացանք, որ Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը: Որոշումներն ստորագրում է վարչապետը: Կառավարությունն իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականություն: Կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը: Յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին:
Комментариев нет:
Отправить комментарий