ՀՀ իշխանության տարանջատումը՝ Օրենսդիր իշխանություն.
Մեր քաղաքագիտության դասին քննարկել ենք՝ Հ.Հ. Սահմանադրությունը Ազգային ժողովի գործառույթների մասին: Քննարկման արդյունքում իմացանք, որ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան: Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ: Խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը:Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, Ազգային ժողովի խմբակցությունը և Կառավարությունը:
Комментариев нет:
Отправить комментарий