1. Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները.
Պետքաղաքական վարչաձևը հանրային իշխանության իրականացման միջոցների, եղանակների և հնարքների համակցությունն է, որոնց հավաքական գործողության հետևանքը ժողովրդավարության փաստական մակարդակն է:Պետքաղաքական վարչաձևի հատկանիշների նշանակությունը այն է, որ դրանց օգնությամբ , դրսևորման բացահայտման միջոցով որոշվում է , թե կոնկրետ երկրի պետքաղաքական վարչաձևն ինչպիսին է: Հակաժողովրդական պետքաղաքական վարչաձև. Հակաժողովրդական ռեժիմն ձևավարվում է այնտեղ, որտեղ չկան բավարար չափով զարգացած հասարակություն, իրավական պետություն, իրավունքի և օրենքի գերակայություն: Հակաժողովրդավարական ռեժիմը բնութագրվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ պետության ամբողջական վերահսկողությամբ: Հակաժողովրդավարական ռեժիմն անտեսում է ազգային փոքրամասնությունների շահերը: Հակաժողովրդավարական պետությունը հաշվի չի առնում բնակչության կրոնական համոզմունքների առանձնահատակությունները:
2. Բացատրե՛ք «Իրավական պետություն» և «Սոցիալական պետություն» հասկացությունները: Ի՞նչ խնդիրներ է լուծում Սոցիալական պետությունը: /գրավոր-բլոգային աշխատանք/.
Իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման կառույց և անհատի, հասարակության և պետության փոխկապվածության հատուկ իրավական ձև է, որում պաշտոնապես ճանաչված, ամրագրված և պահպանված են երեք սկզբունքներ՝ մարդու բնական իրավունքները, իրավական օրենքների գերակայությունը, իշխանությունների բաժանումը և հավասարակշռումը:
Սոցիալական պետությունը պետական կառավարման ձև է, որի հիմնական նպատակներն են հաստատել սոցիալական արդարությունը քաղաքացիների միջև և ապահովել սոցիալական պաշտպանվածությունը։ Սոցիալական է այն պետությունը, որը ձգտում է իր բնակչության համար ապահովել արժանապատիվ և անվտանգ գոյության պայմաններ, աշխատանք, բարենպաստ կենսական միջավայր:
Комментариев нет:
Отправить комментарий