Համո Սահյան
Լուսաբաց
Լույսը առավ սարին,
Սարսռում է սարը.
Սարերը վեր թռան:
Հավքն արթնացավ ծառին,
Սարսռում է ծառը.
Ծառերը վեր թռան:
Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը.
Քարերը վեր թռան…
Եվ ինձ մի պահ թվաց`
Քարերի տակ քնած
Դարերը վեր թռան:
Սարսռում է սարը.
Սարերը վեր թռան:
Հավքն արթնացավ ծառին,
Սարսռում է ծառը.
Ծառերը վեր թռան:
Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը.
Քարերը վեր թռան…
Եվ ինձ մի պահ թվաց`
Քարերի տակ քնած
Դարերը վեր թռան:
- Անգիր եք սովորում բանաստեղծությունը։
- Դո՚ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՚ր։
առավ-ընկավ,սարսռալ-դողալ:
- Քարերի տակ քնած դարերը վեր թռան — պատկերը նկարիր:
Комментариев нет:
Отправить комментарий