Բանաստեղծությունն անգիր սովորիր.
ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից...
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։
Առաջադրանքներ
1. Բացատրի՛ր բառերը՝ գլխիվայր-գլուխը վար, շառաչել-ձայն հանել, արտ-մշակած հող, շվաք-շողք, :
2. Ներկայացրու Սահյանի հրաշք աշխարհը:
Սահյանի հրաշք աշխարը դա գլխիվայր ծառերն են,ալեփրփուր ջրվեժները և շառաչուն երկինքն է,որտեղ սարերը ամպեր են խլում,ձորերը ջուր են խմում,երկնքի մեջ ամպ է ծլում և երկինքն է բուսնում հողից:
3. Դուրս գրի՛ր մակդիրները:
հրաշք,գլխիվայր,ալեփրփուր,
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից...
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։
Комментариев нет:
Отправить комментарий