Ամառվա գիշերը գյուղում
Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցըլում են վառ։
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցըլում են վառ։
Քընած է արդեն
Հովտում ողջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։
Հովտում ողջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։
Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վըրա։
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վըրա։
Երկընքի դիմաց
Գըրկված են քընած,
Վերևիցն, ասես,
Ժըպտում է Աստված։
Գըրկված են քընած,
Վերևիցն, ասես,
Ժըպտում է Աստված։
Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ բանաստեղծությունը:
Ես ընտրեցի այս բանաստեղծությունը, որովհետև այն շատ գեղեցիկ է գրված:
Ի՞նչ եք զգում, տեսնում և լսում բանաստեղծությունը կարդալիս:
Այս բանաստեղծության մեջ ես զգում եմ գյուղական կյանքը իր ամեն ինչով:
Ես այս բանաստեղծությունը կարդալուց լսում եմ գիշերվա հանգիստ ձայնը:
Ի՞նչ եք մտածում և հիշում բանաստեղծությունը կարդալիս:
Ես այս բանաստեղծությունը կարդալուց հիշում եմ իմ գյուղը:
Ինչպե՞ս կվերնագրեիք բանաստեղծությունը:
Գիշերը գյուղում
Комментариев нет:
Отправить комментарий