1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ղ.
1)Բաղձալի, խեղդել, բողկ, տախտակ
2)Դժոխք, հղկել, սեղմել, հաղթել
3)Աղքատ, փեղկ, մաղթել, սանդուղք
4)Ողկույզ, գաղջ, գաղթօջախ, հախճապակի:
2.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում կրկնակ բաղաձայն.
Հովվերգություն, ուղղաթիռ, խորազննին, տարրորոշել
Հե-են, կե-ե, բերրի, այբբենարան
Ուղղամիտ, ընդդիմադիր, երեսսրբիչ, հովասուն
Իններորդ, մրրկածուփ, տարերային, ուղեգիր:
3. Տրված զույգ բառերից ընտրի՛ր մեկական արմատ և կազմի՛ր մեկական բարդ բառ.( ընդամենը 6 բառ):
ա) Տանջամահ — մտամոլոր
Ցայգանվագ – բացախոսություն
Հրաձգարան — ինքնօրինակ
Անվադող – հեծելազոր
Աթոռակռիվ – նստակյաց=աթոռանիստ
Վերարկու – փաստաբան=փաստարկու
բ) Մրգատու – հարկահան=մրգահան
Թխվածք- գարեհաց=հացթուխ
Պաշտամունք- բարյացակամ=բարեպաշտ
Սեղմագիր – ախորժաբեր
Սուրսայր – տասներկու
Մերձավոր – երկնասլաց=երկնավոր
4. Առանձնացրու՛ և կողք կողքի գրի՛ր իմաստով իրար մոտ՝ հոմանիշ բառերը. (Ընդամենը 6 բառազույգ):
Դրասանգ-ծաղկաշղթա, նժույգ-երիվար, եղրևանի-յասաման,եղեռն-նախճիր, եղեգն-շամբ, եղերերգ-սյուք, զեփյուռ,դիպակ:
Անտարբեր,արտառոց, անհրապույր-տհաճ, անդադար-անդուլ, անապական-մաքուր, անարդար-անիրավ, անբարբառ- համր, անսփոփ,անհեթեթ:
Թախանձել- աղերսել, անրջել-երազել, գանահարել-խարազանել, երևակայել,բացասել-ժխտել, գոտեպնդել-քաջալերել, փոխարկել, վարկաբեկել-անվանարկել:
Բացատրական բառարանի օգնությամբ գրի՛ր այս բառերի բացատրությունները՝
Դրասանգ-ծաղկաշղթա, նախճիր-ջարդ, եղերերգ-տխուր երգ, դիպակ-կտոր, շամբ-թփուտ, երիվար-ձի, տարտամ-դանդաղ, թախանձել-խնդրել, գանահարել-գավազանով ծեծել, փոխարկել-ձևափոխել: