среда, 1 марта 2017 г.

Գործնական քերականություն

Առաջադրանք 3.
Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը չցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…
Հարցեր և առաջադրանքներ՝
  1. Օրվա որ պահն է նկարագրվում:

Առաջին 3 քառյակներում հեղինակը նկարագրում է գիշեր:Իսկ վերջին քառյակը արդեն լուսաբացի մասին է:

2. Տրված մակդիրները բացատրիր: Ինչ տրամադրություն են    արտահայտում  դրանք:Անուշ դաշտերերազուն երկինքերկնի անհաս ծաղիկներ:

Անուշ դաշտեր-գեղեցիկ դաշտերերազուն երկինք-կապույտ և մաքուր երկինքերկնի անհաս ծաղիկներ-աստղերը փայլեցին երկնքում:

Այս մակդիրները դրական էմոցիաներ են հաղորդում:

3.Ինչ տրամադրություն են արտահայտում տրված մակդիրներն ու փոխաբերությունները. Սարի ետևում շողերը մեռան, Տխուր երեկո, Սև տագնապները իմ սիրտը լցրին: Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն:

Բոլորն էլ արտահայտում են թախից մենություն և անհանգստություն:

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...