понедельник, 10 апреля 2017 г.

Ֆրանսիական հեղափոխություն

Ֆրանսիական հեղափոխությունը շատ կարևոր իրադարձություն էր Ֆրանսիայի և  ամբողջ Եվրոպայի պատմության մեջ:Ֆրանսիական հեղափոխությունը տեղի է ունեցել 1789-1799 թվականներին: Այս հեղափոխությունը փոխվել է երկրի կառավարման ձևը: Նախկինում Ֆրանսիայում եղել է բացարձակ միապետություն, ինչը նշանակում է, որ երկրի կառավարիչը կամ միապետը ունի անսահմանափակ իշխանություն: Հեղափոխությունից հետո բացարձակ միապետությունը փոխվել է հանրապետության: Մինչ այդ Ֆրանսիան եղել է միապետություն, որտեղ մի մարդ էր կառավարում երկիրը: Հեղափոխությունից հետո այն դարձավ հանրապետություն:

Հանրապետությունում երկրի կառավարչին ընտրում են որոշակի ժամանակով:Ամբողջ իշխանությունը միայն նրա ձեռքում չէ, այն -բաշխված է նաև այլ քաղաքական գործիչների վրա: Շնորհիվ Ֆրանսիական հեղափոխության, երկրում ավարտվեց հին ռեժիմը և հայտարարվեց «ազատություն, հավասարություն և եղբայրություն»:


Բաստիլի գրավումը
Ֆրանսիայի պատմական ամրոցներից է: Նրա անունը հայտնի էր իր խստությամբ ու վատ պայմաններով: Դա Ֆրանսիայի գլխավոր բանտն էր, ամենավտանգավոր հանցագործներին այնտեղ էին պահում: 1789 թվականի հուլիսի 14-ին զինված մարդիկ գրավեցին Բաստիլի բերդը: Պարզվեց, որ այն այնքան էլ լավ պաշտպանված ու սարսափազդու չէր, ինչպես թվում էր առաջին հայացքից: Հուլիսի 17-ին այն ժամանակվա Ֆրանսիայի թագավոր Լուի XVI-ը ստիպված էր ճանաչել ժողովրդի հաղթանակը: Նա Փարիզը հայտարարեց հանրապետություն:

Հեղափոխությունը վախը Եվրոպայում
 Փարիզը հանրապետություն հայտարարելուց և ժողովրդի հաղթանակից հետո, Ֆրանսիայի այլ քաղաքներում ևս սկսվեցին գյուղացիական ելույթներ: Նրանք հրկիզում էին ազնվականների տները, նրանց ընտանիքները ոչնչացնում: Ժողովրդի մոտ հույս առաջացավ, որ ինչ-որ բան կփոխվեր, այդ պատճառով անհնար էր նրանց կանգնեցնելը: Ֆրանսիական հեղափոխության սկսվելը Եվրոպայում շատ պետությունների մտահոգեց: Եվրոպական պետություններում այն ժամանակ միապետություն էր, և երկրի ղեկավարները վախենում էին, որ վտանգ կսպառնար նաև իրենց իշխանությանը: Այդ պատճառով Ֆրանսիական Հանրապետությունը անմիջապես շատ թշնամիներ ունեցավ: Նրանք ստեղծեցին մեծ միավորում, որն ուղղված էր Ֆրանսիայի դեմ ... Սակայն, ոչ մի դիմադրություն չկարողացավ կասեցնել հեղափոխության գործընթացը, մարդիկ ազատություն էին ուզում, և քանի որ Փարիզի օրինակով տեսան, որ հնարավոր էր այդ, այլևս կանգ չառան: Ֆրանսիական հեղափոխությունը չի եղել խաղաղ և անվնաս: Նա իր հետ բերել է  Յակոբինյաններ էին կոչում: Նրանք աչքի էին ընկնում մեծ դաժանությամբ: 1793 թվականին նրանք հրաման արձակեցին կասկածելի անձանց պատժելու մասին: Եթե ​​որևէ անձի այդպիսին էին համարում, նրան մահապատժի էին ենթարկում: Մահապատժի ամենատարածված ձևը գիլյոտինն էր: Գիլյոտինը ամենասարսափելի սարքն էր, որը վայրկյաններում սպանում էր մարդկանց: Հեղափոխության շրջանում այս սարքով 35, 000 մարդ են սպանել: Ի վերջո Յակոբինյաններն էլ հենց նրանց նման են պատժվել, առանց ամենայն քննության և դատի` գիլյոտինի վրա:

Վերջաբան

 Չնայած այն հանգամանքին, որ հեղափոխությունը բերեց արյունահեղություն և մահ, նա միևնույն է շատ մեծ դեր է կատարել Ֆրանսիայի պատմության մեջ: Ֆրանսիական հեղափոխությունը նաև շատ երկրներում է փոխել միապետական ​​իշխանությունը հանրապետակա-նով, որտեղ հասարակ մարդկանց ի վերջո տրվել են ավելի ու ավելի շատ իրավունքներ և ազատություն:

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...