вторник, 17 октября 2017 г.

Ավետիկ Իսհակյանի մասին

«Աբու-Լալա Մահարի» պոեմը Ավ. Իսահակյանը գրել է 1909թվին, իր հայրենի գյուղում` Ղազարապատում, ընդամենը երեք գիշերվա ընթացքում:
Պոեմի վերջնական, հանրածանոթ տարբերակը Իսահակյանը սկսել է գրել 1909 թվականի օգոստոսի 30-ին, ավարտել` 1910 թվականի ապրիլի 4-ին:
Հետաքրքիր է պոեմը հղանալու պատմությունը, որի մասին գրականագետ Արամ Ինճիկյանին պատմել է ինքը` Իսահակյանը. «…Բանտից դուրս էի եկել գրավականով, բայց դեռ դատի տակ էի: Ալեքպոլից գնացքով Երևան էի գալիս: 
Նահանգական վարչության կողմից կանչված էի հարցաքննության: 
Մեքենավարը ծանոթ գյումրեցի էր, անցել էի մոտը, կանգնել լոկոմոտիվի վրա, նայում էի հեռուն` առաջ սուրացող գնացքի ուղղությամբ ու խորհում էի` գնացքն այսպես սուրար միշտ, անդադրում, տաներ ինձ հեռու, բոլոր պետություններից, իշխաններից ու օրենքներից, դատից ու դատարանից հեռու, հեռու…
Եվ երբ գնացքը Սարդարապատի անապատը մտավ, կիսամթնում հորիզոնի վրա ուրվագծվեց ուղտերի մի քարավան, «Աբու-Լալայի» պատկերը պատրաստ էր…»:
«Աբու-Լալա Մահարի» պոեմը թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով: Այն ներշնչանքի աղբյուր է դարձել նաև շատ արվեստագետների, հատկապես նկարիչների համար:
Թանգարանում ցուցադրվում են անվանի գեղանկարիչներ` Հր. Ռուխկյանի, Ալ. Գրիգորյանի, Հ. Մամյանի, Ռ. Աթոյանի, ինչպես նաև այցելուներին զարմանք ու հիացմունք պատճռող մանրանկարիչ Էդվարդ Ղազարյանի` բրնձի հատիկի վրա արված հրաշալի մանրաքանդակ աշխատանքը:

Աղբյուրը՝http://www.isahakyanmuseum.am/htmls/do_you_know.html

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...