вторник, 24 октября 2017 г.

Դասարանում

1.Բացատրական բառարանի օգնությամբ դու՛րս գրիր Ավ․ Իսահակյանի պատմվածքից բերված հետևյալ բառերի բացատրությունները։
  • Ստերջ- ծնունդ չունեցող,անբերրի:
  • պրիստավ-?
  • ռես-?
  • կազակ-ազգ
  • կաչաղ-?
  • թախանձանք-խնդրանք
  • արախճի-ասեղնագործած գլխաշոր
  • գավազան-ձեռնափայտ
  • պարույկ-?
  • քյոշք-?
Գոյականի թվի կարգը
Այս կարգը ցույց է տալիս գոյականի արտահայտած առարկաների քանակը։ Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։  Եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա  և արտահայտվում է առանց վերջավորությունների, օրինակ՝ սար, վրձին,  ճանապարհ և այլն։ Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, օրինակ՝ սարեր, վրձիններ, ճանապարհներ։
Ժամանակակից հայերենում հոգնակի թիվը կազմվում է տարբեր վերջավորություններով։ Այդ վերջավորություններն են՝ -եր, -ներ, -իկ, -ք, -այք, ինք։  Առավել գործածական են -եր և -ներ վերջավորությունները։
Եթե բառը միավանկ է, ապա հոգնակին կազմում է եր մասնիկով, օրինակ՝ սարեր և այլն։ Եթե բառը բազմավանկ է, ապա հոգնակին կազմվում է -ներմասնիկով, օրինակ՝ գրիչներ, աթոռներ և այլն։
Բայց պետք է հաշվի առնել հետևյալ կանոնը, որ
ա) Մի շարք բառեր գրաբարում ունեցել են ն վերջնահնչյունը, այսինքն՝ այդ բառերը ավարտվել են ն-ով, որն աշխարհաբարում ընկել է (մուկն – մուկ, դուռն — դուռ և այլն)։ Այս ն հնչյունը մի շարք բառերի հոգնակիի կազմության ժամանակ վերականգնվում է, ինչպես՝ բեռներ, գառներ, դռներ, եզներ, թոռներ, լեռներ, ծնկներ, ծոռներ, հարսներ, ձկներ, մկներ, մատներ, նռներ և այլն։
բ)Ռուս բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ՝ ռուսներ։
 գ) Այն երկվանկ բառերը, որոնց երկրորդ վանկը կազմված է գաղտնավանկի ը-ով, հոգնակիում հիմնականում ստանում են -եր վերջավորությունը, ինչպես՝ արկղ-արկղեր, աստղ-աստղեր, դուստր-դուստրեր, եզր-եզրեր, սանր-սանրեր, տետր-տետրեր, վագր-վագրեր և այլն
-Ք վերջավորությամբ կարող է կազմվել -ցի (-ացի, -եցի) ածանցով կազմված այն բառերի հոգնակին, որոնք ցույց են տալիս որևէ տեղի, վայրի, երկրի բնակիչ, օրինակ՝ գյուղացիք, քաղաքացիք և այլն։ Բայց պետք է նշել, որ այս ձևերը խոսակցական են, և գրական լեզվում գործածվում են այս բառերի -ներ վերջավորությամբ հոգնակիները՝ գյուղացիներ, քաղաքացիներ։ -Ք -ով է կազմվում նաև այլ բառի հոգնակին՝ այլք։ Երբեմն գործածվում է նաև այլեր հոգնակին, օրինակ՝ Ուր թալանում են մերոնք ու այլերը (Հովհ․Թումանյան)։
-Իկ վերջավորությամբ կազմվում է միայն մարդ բառի և նրանով կազմված այն բառերի հոգնակին, որոնցում նա վերջին բաղադրիչն է, օրինակ՝մարդիկ, տղամարդիկ, նախամարդիկ և այլն։
-Ինք վերջավորությամբ կազմվում է անձ բառի հոգնակին՝ անձինք, թեև գործածական է նաև անձեր ձևը։
Գրի՛ր  տրված գոյականների հոգնակիի կազմության ձևերը՝  –եր և -ներ վերջավորությամբ։
Պատգամախոսներ, գծանկարներ, կողակիցներ, սկզբնատառեր, պարերգեր, մարզպաններ, հայագետներ, վիպագիրներ, արջաբույներ, ժանրեր,  երկտողեր, կնքահայրեր, պատմաբաններ, ռուսներ, արկղեր, աստղեր, նոթատետրեր, փոքրատառեր, խաչքարեր, ասուլիսներ, որմնադիրներ, գրչատուփեր, նավավարներ, մարդակերներ, միջնապատեր, ձեռնափայտեր, ականջօղեր, թըմբեր, գինետներ, գործարքներ, մանկավարժներ, ցուցափեղկեր, օրենսդիրներ, լեռնագնացներ, ժամագործներ, բնագրեր, սարալանջեր։

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...