1. Ո՞վ է այս տողերի հեղինակը։ Ի՞նչ գիտես նրա մասին։
Թեպետ մենք փոքր ածու (փոքրաքանակ ժողովուրդ) ենք և թվով քիչ, և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել…
Այս խոսքերի հեղինակը Մովսես Խորենացին է: Նա եղել է պատմագիր:
2. Գրերի գյուտից հետո, ո՞րն է եղել առաջին հայերեն թարգմանած նախադասությունը։ Ո՞ր գրքից էր այդ տողը։ Գրի՛ր գրաբար և աշխարհաբար տարբերակները։
«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ… »
3. Ընթերցի՛ր «Հայոց ծագումնաբանություն» նյութը, պատասխանի՛ր հարցերին։
- Հայ ժողովրդի ծագման ի՞նչ տեսություններ իմացար։
- Հայերի անվանումների ծագման մասին ի՞նչ գիտես։ Ի՞նչ անվանումներ են մեզ տվել այլերկրացիները։
- Ինչի՞ մասին են վկայում հունական և վրացական ավանդազրույցները։
4. Գուշակի՛ր նկարների բառերը։ Գրի՛ր այդ բառերին չորս հոմանիշ բառեր։
1-Տարբերվող, 2-բանբասանք
5. Բառքամուկ․ Առանձին բառեր կազմի՛ր՝ Նորակառույց մայր բառի մեջ եղած տառերը տեղաշարժելով։ Հուշում՝ հնարավոր է այս բառում տարբեր լազմության ևս 15 բառ կազմել։
6. Ո՞ր բառը հապավում չէ․
- ուսմասվար
- աշխղեկ
- ժողգործիքներ
- ջրհոր։
7. Եղ․ Չարենցի ո՞ր ստեղծագործությունն է Վիլյամ Սարոյանը անվանել «Հա՛յր մեր»-ին նմանվող աղոթք մը»»․
- «Վահագն»
- «Գանգրահեր տղան»
- «Էլի գարուն կգա, կբացվի վարդը․․․»
- «Ես իմ անուշ Հայաստանի․․․»։
8. Բառարանի օգնությամբ ճշտի՛ր, թե որ դարձվածքի իմաստն է սխալ բացատրված․
- անարգանքի սյունին գամել- խայտառակ անել
- թևերի տակ առնել- աննկատ շահագործել
- բարևը մոռանալ- խիստ շփոթվել
- երկու ոտքը մի կոշիկի մեջ դնել- իր ասածը համառորեն պնդել։
9. Թիմային ստեղծագործական աշխատանք թեմաներից մեկով․
- «Լեզվի մաքրության պահպանումը՝ օտարի նկատմամբ սերը թուլացնելու միջոց»։
- «Լեզուն՝ ինքնաճանաչման միջոց»։
Եթե ազգը չունի սեփական լեզու, ապա չի կարող համարվել նորմալ ազգ, պետության մասին էլ խոսք գնալ չի կարող: Երբ որ մի ազգ խոսում է մյուսի լեզվով դա նշանակում է, որ այդ ազգը գրավված է այն ազգի կողմից, ում լեզվով նրանք խոսում են: Հայերը կարող են օրինակ բերել սեփական փորձով: Հայերի պատմության սկզբից ի վեր շատ անգամներ են եղել ուրիշ պետությունների կազմում, ովքեր փորձել են նրանց ձուլել իրենց ազգին,, բայց այդ ամեն չի ստացվել, որովհետև հայերը պահպանեցին հայերենը: Մյուսները մեր ազգին, մեր պետությանը ճանաչում են մեր լեզվի միջոցով: Պահպանեք ձեր լեզուն:
10. Ընթերցի՛ր «Զրույցներ հայկականության մասին» նյութը և պատասխանի՛ր հարցերին․
- Ո՞ր օրացույցների մասին տեղեկացար․ ե՞րբ, ու՞մ կողմից դրանք ստեղծվեցին։
- Որո՞նք են հայկական հնագույն ամսանունները, ի՞նչ նշանակություն ունեին։
- Ի՞նչ խորհուրդ ունեին շաբաթվա օրերը։
- Ի՞նչ իմացար ժամանունների մասին
։
Комментариев нет:
Отправить комментарий