Առաջադրանք
1․ Կարդա պատմությունը,
վերնագրիր։
2․Նկարագրիր քո զգացումները։
3․Պատմությունը փոխիր այնպես, ինչպես կուզեիր այն ավարտվեր, հիմնավորիր։

Անշնորհք որդին
Մայրս միայն մեկ աչք
ուներ: Ես նրան տանել չէի կարողանում, ամաչում էի նրա պատճառով, որ ստիպված եմ
միշտ տանել այդ ամոթանքը: Նա աշխատում էր դպրոցում, խոհարարուհի էր: Մի անգամ
մայրս եկավ ինձ դպրոցից տուն տանելու, հատակը գնաց ոտքերիս տակից... փախա նրանից,
որպեսզի դասարանցիներս չտեսնեն: Հաջորդ օրը դասընկերս հարցրեց.
- Մայրդ մի աչքանի՞ է։
Ես մորս սկսեցի ավելի շատ ատել: Երբ գնացի տուն, ասացի այն, ինչ մտածում էի, ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նա մեռներ, գոնե ստիպված չէի լինի նրա պատճառով այդքան ամաչել: Հետո սկսեցի շատ աշխատել ու գնացի Սինգապուր՝ ուսումս շարունակելու, ամուսնացա և արդեն ունեի իմ երեխաները, երջանիկ էի, բայց մի օր էլ մայրս եկավ հետևիցս՝ Սինգապուր: Երեխաներս նրան տեսնելով` վախեցան: Ես նրան դուրս արեցի տնից... Նա անխոս հեռացավ: Մի անգամ էլ ընկերներս ասացին, որ հավաքվում են։ Գնացի... Հետաքրքրության համար այցելեցի հին տունս, հարևանուհին ասաց, որ մայրս մահացել է և ինձ տվեց մի նամակ։
Նամակում գրված էր. «Տղաս, կներես ամեն ինչի համար, կներես, որ վախեցրեցի երեխաներիդ, կներես, որ եկա քո տուն, շատ կուզեի ողջ լինել, որ գոնե հեռվից տեսնեի քեզ: Ե՞րբ կգաս։ Գիտե՞ս, երբ դու փոքր էիր, քեզ հետ դժբախտ դեպք պատահեց` կորցրիր աչքդ, ես իմը տվեցի քոնի փոխարեն, և հիմա ես ուրախ եմ, որ դու ես տեսնում այդ աչքով...
Մեծ սիրով՝ քո մայր»...

Комментариев нет:
Отправить комментарий