пятница, 1 марта 2019 г.

Վահան Տերյան բանաստեղծությունների վերլուծություններ

Անծանոթ աղջկան
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
Վերլուծություն
Իմ կարծիքով Տերյանը այս բանաստեղծությունը գրել է իր սիրելիի մասին՝ նրան համեմատելով իրիկվա փայլի հետ: Տերյանը այս բանաստեղծությամբ գրում էր իրենց պատմությունը՝ ողջ կյանքի ճանապարհը:
Գարուն
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
Վերլուծություն
Տերյանը գարունը կենդանի է ներկայացնում՝ այնպես, որ մենք դա կարդալուց մեր երազանքի գարունն ենք պատկերացնում: Իմ կարծիքով գարունը Տերյանի կյանքում մի նոր սկիզբ էր՝ ըստ իր ներկայացրածի: Նոր շնչառություն էր բացվում նրա մոտ, նա մի նոր կյանք էր սկսում կարծես:

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...