Պապը՝ Արշակ Բ-ի տղան, ծնվել է մոտ. 353-374:Պապ թագավորն և Մուշեղ սպարապետը կարգավորում են բանակը, բանակի թիվը հասցնելով մոտ հարյուր հազարի: Հոգևորակաների եղբայրներին, զավակներին և ազգականերին պարտադրվում է պետական ծառայություն կատարել:Կրճատում են եկեղեցիների քանակը,վերացնում է <<պտղի և տասնորդների կարգը>> այսինքն բերքից եկեղեցուն վճարվող տուրքը: Պապի հրամանով փակվում են կուսանոցները և այրիների ապաստանները, թույլ է տրվում կույսերին և այրիներին ամուսնանալ, այսպիսով Պապը խրախուսում էր երկրի բնակչության և բանակի թվաքանակի աճը: Հայաստանից վտարվել էին պարսից զորքերը: Մինչ այդ հայոց կաթողիկոսներն օծվում էին հռոմեական Կեսարիա` տեղի եպիսկոպոսի կողմից, և բնականաբար, հայոց եկեղեցին կախման մեջ էր Կեսարիայի մետրոպոլիտից: Պապ թագավորը խախտեց այդ կարգն ու նորընծա կաթողիկոսին` Հուսիկին, օծել տվեց որպես ամենայն հայոց կաթողիկոս հենց Հայաստանում` դրանով իսկ անկախացնելով հայոց եկեղեցին օտար ազդեցությունից: Պապը ուզում էր Վաղես կայսրից հետ պահանջել Կեսարյայի տաս քաղաքները որոնք հնում հայերինն էին, սակայն Վաղես կայսրը դավադրությամբ է պատասխանում, բայց Պապը մեծ դժվարությամբ իր 300 հոգանոց թիկնապահ գնդով կարողանում է խուսափել ծուղակից և վերադառնում է Մեծ Հայք: 374թ.-ին դավադրորեն սպանում են Պապ թագավորին խնջույքի ժամանակ Վաղես կայսրի հրամանով:
Комментариев нет:
Отправить комментарий