Քրդեր իրանական էթնիկական խումբ, որը բնակվում է հիմնականում Արևմտյան Ասիայի լեռնային հատվածում, հայտնի որպես Քուրդիստան, որը ներառում է հարավարևելյան Թուրքիան, հյուսիսարևմտյան Իրանը, հյուսիսային Իրաքը և հյուսիսային Սիրիան: Քրդեր բնակվում են նաև Կենտրոնական Անատոլիայում և Խորասանում: Բացի այդ կան քրդական սփյուռքի մեծ համայնքներ արևմտյան Թուրքիայի քաղաքներում, հատկապես Ստամբուլում, նաև Քրդական սփյուռքըզարգանում է Արևտմյան Եվրոպայում, հիմնականում Գերմանիայում: Թվով քրդերի քանակը հաշվվում են 30-ից 45 միլիոն:
Քրդերը խոսում են քրդերենով և Զազա-Գորանի լեզուներով, որոնք պատկանում են Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտաիրանական ճյուղին: Քրդերի մեծամասնությունը պատկանում է Սուննի իսլամի Շաֆիի դպրոցին, բայց ունեն նաև Շիա իսլամի և Ալևիզմի մեծ թվով անդամներ, կան նաև այլ դավանանքի քրդեր, այդ թվում Երսանիզմի, Եզդիականության, Զրադաշտության և Քրիստոնեության հետևորդներ:
Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո հաղթանակած Դաշնակիցները քրդական պետություն ստեղծելու նախագիծ առաջ քաշեցին 1920 թվականի Սևրի պայմանագրով: Սակայն խոստումը ճկատարվեց, քանի որ երեք տարի անց կնքվեց Լոզանի պայմանագիրը, որով գծագրվեցին ժամանակակից Թուրքիայի սահմանները` թողնելով քրդերին փոքրամասնության կարգավիճակ իրենց երկրներում:
Комментариев нет:
Отправить комментарий