1. Բացատրե՛ք հետևյալ հասկացությունները՝
իշխանություն
Իշխանությունը դա իրավավարչական կամ քաղաքական միավոր է։ Որպես հեղինակություն առաջանալով մարդկային հասարակության արշալույսին՝ հասարակական արտադրությունը կազմակերպելու նպատակով ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ Անընդհատ զարգացել ու շարունակում է կատարելագործվել։ Մինչև դասակարգերի ու պետության առաջացումը կրել է հասարակական բնույթ՝ չունենալով հասարակությունից վեր կանգնած մարմիններ։ Իշխանությունը ներկայացրել են տոհմացեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագումը, քայքայելով տոհմացեղային արյունակցական կապերը, առաջնորդների բարոյական հեղինակությունը փոխարինել է համընդհանուր հեղինակության իշխանությամբ, որն արդեն առանձնացել, վեր է կանգնել հասարակությունից, ընդունել դասակարգային բնույթ և աստիճանաբար դարձել ժառանգական։ ժառանգականությունը սակայն վերացվել է կապիտալիստական հասարակությունում, որում բուրժուազիան հաստատել է իր տիրապետությունը։ Դասակարգային հասարակարգերում իշխանությունները հանդես են եկել տարբեր ձևերով ու անվանումներով և այժմ էլ հարատևում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով՝ միշտ արտահայտելով իշխող խավերի շահերը։
Ինքնիշխանություն
Ինքնիշխանությունը դա պետությանը բնորոշ գերակայությունն է իր տարածքում և անկախությունը միջազգային հարաբերություններում։ Գերակայություն և անկախություն հասկացություններն արտահայտում են ցանկացած պետության որակական առանձնահատկությունները. պետությունը գոյություն ունի որպես իրական ուժ, որն ունակ է իրականացնել գերագույն իշխանություն իր տարածքում և միջազգային հարաբերություններում հանդես գալ որպես ինքնիշխան անկախ կազմակերպություն։ Պետական ինքնիշխանության հարգումն արդի միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներից է և ամրագրված է Մակ Կանոնադրության մեջ և միջազգային իրավական այլ ակտերում։
Աղբյուր՝ Վիքիպեդիա
Комментариев нет:
Отправить комментарий