Ուսումնական շրջանը սկսվեց արդեն ավանդույթ դարցած ճամբարային հունվար ամսով:
Այս տարվա սկիզբը շատ լեցուն էր, քանի որ ունեցանք շատ հանդիպումներ շատ պատմաբանների հետ: Առաջինը ունեցանք քննարկում պատմաբան և մեր ուսուցիչ Վահրամ Թոքմանջյանի հետ: Այդ հանդիպման ընթացքում քննարկեցինք նախագահական ընտրությունները 1990-ից սկսած մինչև մեր օրերը:
Հաջորդ շաբաթ ունեցանք շատ հետաքրքիր հանդիպում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:Խոսեցինք Քեմալական և էրդողանական Թուրքիաների մասին:
Ամեն տարվա նման գնացինք Սևաբերդ սահնակներով սահելու: Ձյունը շատ քիչ էր, բայց րոպեներ անց սկսեց ուժեղ ձյուն գալ:
Նաև գնացել ենք Երազ այգու սահադաշտ, որտեղ շատ լավ ժամանակ ենք անցկացրել:
Комментариев нет:
Отправить комментарий