1.Ինչ է ընտանիքում ապրելու և դաստիրակվելու երեխայի իրավունքը:
Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանը արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել նրա շահերին:Ծնողների բացակայության, նրանց ծնողական իրավունքներից զրկված լինելու և ծնողական հոգատարությունից զրկվելու այդ դեպքերում երեխայի դաստիարակման իրավունքը ապահովում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:
2.Ինչ է ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքը:
Երեխան ունի իր իրավունքը շփվելու իր ազգականների հետ:Ազգականներեն համարվում օրինակ՝ պապերը և տատերը, քույրերը և եղբայրները: Ծնողների առանձին ապրելու դեպքում երախան ունի իրավունք շփվել նրանցից յուրաքանչուրի հետ:
3.Ովքեր են իրականացնում երեխայի պաշտպանության իրավունքը:
Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը իրականացվում է ծնողների, իսկ օրենքով նախատեսված դեպքերում խնամակալության և հոգաբարձության մարմինը:
4.Ինչպես է երեխային տրվում անուն, հայրանուն և անզգանուն
Երեխային անունը տրվում է ծնողների համաձայնությամբ, իսկ հայրանունը տրվում է իր հոր անվամբ: Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով:Եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ ապա ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը: Եթե ծնողների միջև լինումեն անհամաձայնություններ երեխայի անվան, ազգանվան վերաբերյալ ապա այդ տարաձայնությունները լուծում է խնամակալության կամ հոգաբարձության մարմինը:
5.Ինչպես է կատարվում երեխայի անվան կամ ազգանվան փոփոխությունները:
Միջև երեխայի 10 տարին լրանալը նրա ծնողների համատեղ դիմումի հիման վրա պետական գրանցում իրականացնող մարմինները փոխում են երեխայի անունը, ազգանունը: 10 տարին լրաղցած երեխայի անվան կամ ազգանվան փոխումը կարող է կատարվել՝ հաշվի առնելով նրա կարծիքը:
6.Ինչ գույքային իրավունքներ ունի երեխան:
Երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի:Երեխաներին ալիմենտ վճարելու պարտավոր ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել վճարման ենթակա ալիմենտի 50 տոկոսից ոչ ավելին բանկերում երեխաների անուններով բացված հաշվին փոխանցելու մասին: Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները՝ երեխայի գույքի նկատմամբ:
7. Որոնք են ծնողների իրավունքները և պարտականությունները երեխաների նկատմամբ:
Ծնողները իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակել իրենց երեխաներին:Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության և զարգացման մասին: Ծնողները պարտավոր են ապահովել երեխաների կրթությունը: Երեխաների իրավունքների պաշտպանությունը դա իրենց ծնողների պարտականությունն է: Ծնողական իրավունքները չեն կարող իրագործվել երեխաների շահերին հակառակ: Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:Ծնողական իրավունքները կատարելիս ծնողները իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը:Երեխաներին դաստիարակելիս բացառվում է նրանց քամահրական, դաժան, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը և շահագործումը: Երեխայի հետ կապված բոլոր հարցերը լուծում են ծնողները փոխադարձ համաձայնությամբ, և եթե երախաի 10 տարին լռացած է նաև հաշվի է առնվում նրակարծիքը: Նրանց անհամաձայնության դեպքում այդ խնդիրը լուծվում է դատարանի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից:
8.Ինչպես է որոշվում երեխայի բնակության վայրը, եթե ծնողները ապրում են տարբեր վայրերում:
Երեխայի բնակման վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ:Դրա բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը՝ ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով 10 տարին լրացած երեխայի կարծիքը: Ընդ որում՝ դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի և եղբայրների հետ , երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, երեխայի համար պայմաններ ստեղծելու իրավունքը:
9.Ինչ իրավունքներ ունի երեխայից առանձին ապրող ծնողը:
Երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի իրականացնելու ծնողական իրավունքներ: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչնդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը չի վնասում երեխային: Ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքել երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին:
10.Ով և ինչ հիմքերով է զրկում ծնողական իրավունքներից:
Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատարանի կարգով: Ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքից, եթե նրանք՝
1.չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, օրինակ՝ ալիմենտ վճարելուց.
2.առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաև դաստիարակչական կամ նմանատիպ այլ կազմակերպություններից.
3.չարաշահում են ծնողական իրավունքները, օրինակ՝ իրենց անբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխայի վրա.
4.դաժանաբար են վարվում երեխայի հետ, օրինակ՝ ֆիզիկական համ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ.
5.տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ,թունամոլությամբ.
6.կատարել են իրենց երեխաների դեմ ուղղված դիտավորյալ հանցանք: