1.Ինչ է ընտանեկան իրավունքը, և որն է դրա հիմնական աղբյուրը:
Ընտանեկան իրավունքը դա իրավունքի ճյուղ է, որը կարգավորում է անհատների ամուսնությունից և ընտանիքին պատկանելուց բխող անձնական և գույքային հարաբերությունները: Ընտանեկան իրավունքի հիմնական աղբյուրը դա ընտանեկան օրենսգիրքն է: Ընտանեկան օրենսգիրքը սահմանում է ամուսնանալու, ամուսնալուծության և նման իրավիճակների օրենքները:
2.Ինչ է ամուսնությունը, և որոնք են դրա հատկանիշները:
Ամուսնությունը դա տղամարդու ու կնոջ ազատ և իրավահավասար միությունն է:
3.Որոնք են ամուսնության պայմանները և արգելքները:
Ամուսնության պայման՝ Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացողների փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքին հասնելը. կանանց համար՝ 17, տղամարդկանց համար՝ 18:
Ամուսնության արգելքներն այն հանգամանքներն են, որոնց առկայության դեպքում ամուսնության կնքումն արգելվում է: Դրանց հիմքում ընկած են կենսաբանական և բարոյական շարժառիթներ: Օրինակներ՝
1.Արգելվում է ամուսնությունն այն անձանց միջև, որոնցից թեկուզ մեկն արդեն այլ ամուսնության մեջ է գտնվում:
2.Չի թույլատրվում ամուսնանալ մերձավոր ազգականների միջև:
3.Ամուսնությունն արգելվում է այն անձանց միջև, որոնցից թեկուզ մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:
4.Որոնք են ամուսնության դադարման հիմքերը:
Ամուսնությունները դադարվում են մի քանի հիմքերով.
1.Ամուսինների մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետեվանքով:
2.Ամուսնալուծության միջոցով:
3.Ամուսնությունը անվավեր ճանաչելու միջոցով:
6.Երբ է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով:
Ամուսնությունը դադարվում է դատական կարգով եթե՝
1.Ամուսիններից մեկը համաձայն չէ ամուսնալուծվելու.
2.Ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայումը, խուսափում է ամուսնալուծությունը գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց.
3.Ամուսիններից երկուսնել ցանկանում են ամուսնալուծվել դատական կարգով:
7.Ինչ հարցեր պետք է լուծի դատարանն ամուսնալուծության վճռով:
Եթե ամուսինների միջև չկա համաձայնություն այդ ժամանակ դատարանը պարտավոր է՝
1.Որոշել, թե ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները.
2.Որոշել; թե որ ծնողից և ինչքան է ապրուստավճար բռնագանձվելու.
3.Ամուսինների պահանջով կատարել նրանց ընդհանութ սեփականության համարվող գույքի բաշխումը.
4.Ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը:
8.Ով և ինչպես է ամուսնությունը ճանաչում անվավեր:
Ամուսնությունը անվավեր է ճանաչում դատարանը՝ օրենքով սահմանված շահագրգիռ անձանց պահանջի հիման վրա:
9.Որոնք են ամուսինների անձնական իրավունքները և պարտականությունները:
Ամուսինների անձնական իրավունքները՝
1.Ամուսինները ունեն ազգանվան ընտրության իրավունք:
2.Ամուսիններից յուրաքանչուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն ընտրելու համար:
3.Ամուսիններից յուրաքանչուրը ազատ է բնակության վայր ընտրելու հարցում:
4.Ամուսիններն ունեն ընտանեկան կյանքի հարցերի համատեղ լուծման իրավունք:
Ամուսինների անձնական պարտականությունները՝
1.Ամուսինները պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա:
2.Ամուսինները պարտավոր են նպաստել ընտանիքի ամրությանը:
3.Ամուսինները պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության և զարգացման համար:
Комментариев нет:
Отправить комментарий