вторник, 15 марта 2016 г.

Տանը Մայրենի

Թումանյանի պատմվածքներից ընտրում և կարդում եք երեք պատմվածք, գրավոր վերլուծում եք 

(յուրաքանչյուր պատմվածք վերլուծում եք ամենաքիչը 8 նախադասությամբ), վերլուծությունները 

հրապարակում եք բլոգում, հղումն ուղարկում եք իմ էլ. հասցեին։

1.Երկու հայր


1896 թվականին կետորածից հետո մի խումբ փախստականներ Սասունից գնացին Էջմիածին:Նրանցից մեկն էլ տեր Սարգիսն էր:Նա ցանկանու էր տեսնել Հայրիկին, նրա աջը համբուրել և պատմել իր ընտանիքի ճակատագրի մասին:Նա խնդրում է տեսնել հայրիկին:Կաթողիկոսը ընդունում է նրան:Տեր Սարգիսը պատմում է որ կոտորածի ժամանակկորցրել է իր ըտանիքի բոլոր անդամներին:Ընտանիքը բաղկացած էր 20 հոգուց:կաթողիկոսը ասում է, որ նա էլ կորցրել է 20000 մարդ:Իսկ հետո կաթողիկոսը խնդրում է նրան իր աջը դնել իր գլխին և աղոթել արդեն 20000 և 20 մարդկանց համար:Հովհաննես Թումանյանը այս պատմվածքը անվանել է <<Երկու հայր>>,որովհետև, տեր Սարգիսը որպես հայր ողբում էր իր ընտանիքի դաժան ճակատագրի համար, իսկ կաթողիկոսը՝ սպանված ողջ հայերի համար: 



2.Մայրը



Այս դեպքը կատարվեց մի գարնանային իրիկուն որը հեղինակը չէր մոռացել:Ծիծեռնակը իրենց սրահի օճորքում մի բույն էր շինել:Ամեն ձմեռ գնում էր,ամեն գարուն վերադառնում:Ամեն առավոտ նա արթնացնում էր բոլորին, իսկ երեկոյան իր ընկերների հետ երգում էր:Մի որ էլ նա ձու ածեց և ճտեր ունեցավ:Ամեն անգա նա գնում էր, և որսը բերանին բուն էր գալիս:Մի օր էլ մի իր ամենաանզգույշ ճուտիկը ընկավ:Կատուն եկավ և ճուտիկին խլեց,փախավ ամբարի տակ:Ոչ ոք չկարողացավ փրել ճուտիկին:Այդ ժամանակ ծիծեռնակը թռավ մի բարցր ճյուղի վրա ու այտեղից քարի նման ըկավ գետնին ու սատկեց:Փաստորեն ամեն մայր ունի նույն սիրտը:Իմ կարծիքով այս պատմվածքը շատ իմաստալից խորհուրդ ունի:Ինձ ամենաշատը դուր եկավ այս պատմվածքը, որովհետև հեղինակը ցանկացավ ասել որ բոլոր մայրերն էլ պաշտպանում են իրենց երեխաներին կյանքի գնով:


3.Նեսոյի քարաբաղնիսը

Կիրակոսը մրսել, հիվանդացել էր:Հարևաները հավագվել էին:Նեսո բիձեն առաջարկում է քարաբաղնիս անել:Հիվանդը վախենում էր չդիմանա, բայց նրան ոչ ոք չէր լսում:Կինը ջուրը եռացնում է քարերն էլ կարմրացնում:կարմիր քարերը լցնումեն եռման ջրի մեջ և հիվանդին փաթաթում այդ գոլոշու մեջ:Մի քանի աժդահա տղամարդ նտւմ են վերմսկի վրա որ կիրակոսը քրտնի և ջերմեությունը իջնի:Նեսո բիձեն թե քանիսն են այս ձևով լավացել:Անցնում է որոշ ժամանակ, վերնակը բարձացնում են տեսնում են որ կիրակոսը շոգից խեղդվել է:Հարևանները տխուր դուրս են գալիս սենյակից և պատմում են թե քանիսն են քարաբաղնիսից մահացել:Իրենց արդարացնելու համար ասում էն թե դա էլ նրա ճակատագիրն էր:Այս պատմվածքը ցուցանում է, որ ամեն ինչ չէ, որ հաջող ավարտ է ունենում,հատկապես եթե նրանք այդ ամենին ծանոթ չեն:Ինձ դուր եկավ այն մասը երբ Նեսո բիձեն հպարտ թվարկում էր իր բուժած հիվանդների անունները:

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...