понедельник, 3 октября 2016 г.

Սպիրտայրոց

.Սպիրտայրոց (սպիրտային լամպ)



1. Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ) 
2. սկավառակով խողովակ 
3. բամբակե պատրույգ 
4. թասակ Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: 
Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով: Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360օC է: 
 Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները: ! 
Հիշե՛ք Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ:
 Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով: 
Գործնական ածխատանք`Նյութերի տաքացում սպիրտայրոցի միջոցով
Համապատասխան սարքերի միջոցով կատարեք հեղուկ և պինդ նյութերի տաքացում:

 

Աղբյուրը՝ http://qimia7-9.blogspot.am/2016/07/blog-post_7.html

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...