Վահանապտեր լեզվապտերազգիների ընտանիքի բազմամյա, կարճ ու հաստ կոճղարմատով խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150 տեսակ։
Դասի լատիներեն անվանումը՝ Dryopteris ծագել է հուն.՝ δρῦς, որը նշանակում է կաղնի, և πτέρις - պտեր բառերից։
Կոճղարմատը ծածկված է թուխ թեփուկներով։ Բույսի բարձրությունը 30-150 սմ է։ Տերևներըփետրաձև են կամ բւսրդ-փետրաձև։ Մատղաշ տերևի գագաթը խխունջաձև ոլորված է։ Ամռանը տերևների ստորին մակերեսին առաջանում են կլորավուն սորուսներ (սպորանգիումի խմբեր), որոնք դասավորվում են ջղերի երկարությամբ և ծածկվում կլորավուն կամ երիկամաձև, մի եզրով տերևին ամրացած ծածկաթեփուկով ։
Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%BF%D5%A5%D6%80
Комментариев нет:
Отправить комментарий