Ես այսօր կարդացի Հովհաննես Թումանյանի «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքը:Այս պատմվածքը Թումանյանի և իր գյուղի ընկերների մասին է:Պատմվածքում Թումանյանը գնում է ուսումնարան, իսկ իր խաղընկերներից շատերի ծնողները նրանց չեն տանում ուսումնարան փող չունենալու պատճառով,որոնց մեջ իր ընկեր Նեսոն է:Թումանյանը տարիներ հետո գնում է քաղաք սովորելու,բայց երբ գալիս է գյուղ, բոլորը բղավում են, որ Նեսուն գողություն է արել:Ես այս պատմվածքից հասկացա, որ պետք է սովորել, կրթվել, ոչ թե մնալ տգետ:Եթե սովորես, կարող ես հասնել մեծ բարձունքների:Այս պատմվածքում հարուստի և աղքատի տարբերություն կար:Ընտանիքների մեծամասնությունը փող չուներ դրա համար էլ նրանց երեխաները դպրոց չէին գնում:
Երբ Թումանյանը ապռում էր գյուղում, նա շատ մտերիմ էր իր ընկերների հետ,բայց երբ նա գնում է քաղաք սովորելու, ետ գալուց նրա ընկերները ամաչելով էին շփվում նրա հետ:Իսկ Նեսոն առանց ամաչելու գողացավ իր ընկերոջ դանակը, սաստիկ ցավ պատճառեց Թումանյանին:Այս պատմվածքը ինձ սովորեցրեց, որ և կրթությունը և միջավայրը փոխում է:
Ինձ համար կարեվոր ասելիք ուներ այս հատվածը՝
— Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․
Комментариев нет:
Отправить комментарий