среда, 1 марта 2017 г.

Գործնական առաջանդրանքներ

1.Լրացնել բաց թողնված տառերը:

Դարբնությունը հնագույն ժամանակներից հայտնի է եղել աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներին։ Հին հույները նույնիսկ ունեցել են դարբնության աստված՝ Հեփեստոսը։ Դարբինները, ավելի վաղ շրջանում պղինձը, ապա երկաթը կրակի վրա շիկացնելով և կռելով, պատրաստում էին երկրագործական և արհեստագործական գործիքներ, տնտեսական ու կենցաղային իրեր։ Երբ արհեստների զարգացմամբ ու տարանջատմամբ պղնձագործությունն անջատվեց մետաղագործության մայր արհեստից, դարբնություն համարվեց միայն երկաթի մշակման արհեստը։ Դարբիններն են առաջին անքամ ձուլել պողպատը, հայտնագործել պղնձի օգնությամբ պողպատը երկաթին զոդելու եղանակը։
Դարբնությունը հարգված արհեստ է եղել Հին Հայաստանում։ Դարբնությունը համարվում էր կորովի մարդկանց արհեստ։ Հայերի համար դարբնությունը ուժի, զորության խորհրդանիշ էր։ Ըստ առասպելի՝ Արտաշես արքայի որդի Արտավազդը, որը շղթայված էր Մասիսի վիհում, չար հոգի էր, որը կարող էր դուրս գալ ու կործանել աշխարհը։ Դրա համար դարբինները խփում էին սալին և ամրացնում Արտավազդի շղթաները։ Ընդհուպ մինչև տասնիներորդ դարի վերգերը ժողովրդական հավատալիքը դարբնին վերագրում էր գերբնական զորություն, որն առընչվում է վաղնջական ժամանակներից եկող մետաղի պաշտամունքին։

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...