понедельник, 13 марта 2017 г.

Ասկարիդ

Ասկարիդը ունի շատ տեսակներ:Օր.՝  մարդու ասկարիդ, կովի ասկարիդ և այլն:Էգի մեծությունը 25-40 սմ է, իսկ արուինը 15-25 սմ է:Էգը օրական կարող է դնել 250 հասար ձու:Մակաբույծը զարգացման ընթացքում կատարում է լյարդաթոքային բարդ միգրացիա։ Ասկարիդի ինվազիոն ձվերը, սննդի կամ ջրի հետ ընկնելով մարդու օրգանիզմ, առաջացնում են թրթուր, որը թափանցում է աղիներ, ապա արյան հոսքով հասնում լյարդսիրտթոքերբրոնխներ և բերանի խոռոչ, երկրորդ անգամ ընկնելով մարսողական օրգաններ՝ դառնում է սեռահասուն մակաբույծ։ Մարդու ասկարիդոզի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, բնակչության շրջանում, հատկապես՝ դպրոցներում, հարուցչի կենսակերպի վերաբերյալ տանել բացատրական աշխատանքներ, քանի որ երեխաներն ավելի զգայուն են այդ ինվազիայի նկատմամբ։Կենդանիները վարակվում են՝ կերի կամ ջրի միջոցով մակաբույծի ինվազիոն ձվերը ներս ընդունելով։ Վերը նշված կենդանիների գրեթե բոլոր ասկարիդ ունեն զարգացման միանման բարդ կենսակերպ։Կենդանիների ասկարիդ խիստ ախտածին մակաբույծներ են, որոնք պատճառ են դառնում զանգվածային անկումների, մատղաշի աճի դանդաղեցման, մթերատվության և մթերքի որակի նվազման։ Գյուղատնտեսական կենդանիների և մարդու ասկարիդոզների բուժման համար կան բազմաթիվ պատրաստուկներ՝ ատազոլ ֆորտեալբենալբենտազոլնիլվեպկաբենդազոլ և այլն։

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...