среда, 8 марта 2017 г.

Տանը

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին….
Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին
Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…
Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում
Եվ լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում…
Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,
Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին:
Հարցեր 
        1.Օրվա ո՞ր պահի բանաստեղծական նկարագրություն է սա:
        Այս բանաստեղծության մեջ նկարագրվում է իրիկնաժամը:

        2.Պատմիր այս բանաստեղծության քամու մասին ( ինչպիսի՞ն է):

Այստեղ քամին մեղմ է և թույլ,որովհետև ծաղիկները այնտեղ շատ հեզ են օրորվում: 

       3.Բանաստեղծության մեջ ի՞նչ տրամադրություն է արտահայտված ( պատասխանդ պատճառաբանելու համար բանաստեղծոության մեջ գտիր տրամադրություն ստեղծող բառերը):

Բանաստեղծության մեջ արտահայտված է տխուր տրամադրություն, որովհետև քամու երգը տխրագին է, իսկ ծաղիկները՝ տրտում:

     4.Տրված բառերից կազմիր բարդ բառեր՝ դրանք գործածելով նախադասությունների մեջ:         Չար, բարի, լի, գեղեցիկ, քնքուշ, միշտ:

Չարամիտ,բարետես,լիալուսին,գեղեցկադեմ,քնքշաբույր,

Նա չարամիտ տղա է:
Աշխարհում կան շատ բարետես մարդիկ:
Վաղը լիալուսնի օրն է:
Ես տեսա մի գեղեցկադեմ դերասանուհու:
Քնքշաբույր ծաղիկները լի են դաշտերում:

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...