Պատերազմը եղել է 1337-1453թթ.-ին`Անգլիայի թագավորության և Ֆրանսիայի թագավորության միջև: Այս պատերազմը սկսվել էր դեռևս 11-րդ դարում, երբ Ֆրանսիայի դուքս Վիլհեմը նվաճեց Անգլիան 1066թ.-ին, այն միացրեց Ֆրանսիայի հյուսիսում իր տարածքներին և հռչակեց իրեն թագավոր: Հետո գահն անցավ նրա թոռանը`կոմս Հենրիխին: Անգլիան ցանկանում էր վերադարձնել մայրցամաքի այն տարածքները, որոնք նախկինում պատկանում էին Անգլիային: Ճակատամարտը մղված էր ֆրանսիացիներից Լյոնը և Մարսելը խլելու համար: Ֆրանսիանել իր հերթին ցանկանում էր գրավեր Գիենը, որը տրվածեր նրանց 1259 թվականի Փարիզի պայմանագրով: Հակամարտության պատճառ է հանդիսացել ֆրանսիական գահի նկատմամբ Պլանտագնետներ անգլիական թագավորական հարստության հավակնությունները։ Չնայած սկզբնական հաջողություններին Անգլիան չհասավ իր նպատակներին և պատերազմի վերջում իրեն մնաց միյայն Կալե նավահանգիստը, որը նա պահեց մինչև 1558թ.-ը:
Պատերազմը տևել է 116 տարի և բաղկացած է եղել չորս փուլերից`
Առաջինը`Էդվարդական պատերազմ-1337-1360թթ.
Երկրորդը`Կարոլինգյան պատերազմ-1369-1396թթ.
Երրորդը`Լանկաստերյան պատերազմ-1415-1428թթ.
Չորորդը`1428-1453թթ. Ճակատամարտը մղված էր ֆրանսիացիներից Լյոնը և Մարսելը խլելու համար:
Պատերազմի վերջին փուլը և ավարտը
1428 թվականին Անգլիան շարունակում է պատերազմը `պաշարելով Օռլեանը: Անգլիացիների ուժերը չէին բավարարում Օռլեանն ամբողջությամբ նվաճելու համար, սակայն նրանք թվով գերազանցում էին ֆրանսիական զորքին, այդ պատճառով էլ ֆրանսիան քայլեր չէր ձեռնարկում:
1429 թ.-ին Ժաննա դ’Արկը համոզում է թագաժառանգ Կառլին զորք տալ Օռլեանը ազատագրելու համար: Ժաննան հասարակ գյուղացու աղջիկ էր, ով համոզված էր, որ Աստված ընտրել է իրեն Ֆրանսիան ազատագրելու համար: Նա ոգևորում է իր զորքերին ,ֆրանիացիները Ժաննայի գլխավորությամբ հարձակվում են պաշարված քաղաքի վրա և ստիպում թշնամուն նահանջել:Ազատելով քաղաքը պաշարումից:
Ոգևորվելով Ժաննայից, Ֆրանսիացիները ազագագրում են մի շարք կարևոր տարածքներ Լուառում: Կարճ ժամանակ անց, Անգլիական զորքը նահնջեց բացելով ճանապարհը դեպի Ռեյմս, որտեղ էլ թագաժառանգ Կառլ VII հռչակվեց թագավոր: Արդյունքում Անգլիան կորցրեց 2200 զին1վոր իսկ հրամանատար Ջոն Տալբորը գերի ընկավ: Ես կարծում եմ, որ Օռլեանի ազատագրումից հետո պատերազմը թևակոխեց մի նոր փուլ, որտեղ առավելությունը Ֆրանսիայի կողմ էր: 1430 թվականին Ժաննան ձեռբակալվեց բուրգունդների (Անգլիայի դաշնակիցների) կողմից և տեղափոխվեց Անգլիա: Բայց նույնիսկ նրա գլխատումը 1431 թվականին չի ազդում պատերազմի հետագա ընթացքի վրա: Ընդհակառակը դա բարկացրեց ֆրանսիացիներին և նրանք սկսեցին ավելի ուժգին պայքարել հանուն հաղթանակի:
1435 թավականին բուրգունդները անցան ֆրանսիայի կողմը և Ֆիլիպ III Կառլի հետ խաղաղության դաշինք կնքելով, տալիս են նրանց Փարիզը: Ըստ իս, դա մեծ հարված էր Անգլիային և նույնպես հանդիսանում էր անգլիացիների անհաջողություններից մեկը: Հավատարմությամբ բուրգունդները անհուսալի էին, բայց նրանք կենտրոնացրել էին իրենց ուժերը Նիդեռլանդները գրավվելու համար և դա թույլ տվեց Կառլին վերականգնել ֆրանսիական բանակը: Ֆրանսիացիները սկսեցին միմյանց հետևից ազատագրել քաղաքները:
1449 թվականին ֆրանսիացիները վերանվաճեցին Ռաուն, դուքս Կլեռմոնի գլխավորությամբ պարտության մատնելով անգլիական բանակին: Ֆրանսիական բանակը հարձակվելով երկու թիկունքներից հուլիսի 6-ին ազատագրեց Կանը: Այսպիսով`Ջոն Տալբորի, Շրուսբերի դքսի գլխավորությամբ Գասկոնը նվաճելու անգլիացիների փորձը մատնվեց անհաջողության: Արդեն ամեն ինչ տանում էր դեպի Անգլիայի պարտությանը և այդպես էլ եղավ:
Անգլիան վերջնական պարտություն կրեց Կասբիլոնի ճակատամարտում1453 թվականին: Դա հարյուրամյա պատերազմի վերջին ճակատամարտն էր: 1453 թվականին Անգլիան Բորդոն հանձնեց ֆրանսիային և ավարտվեց հարյուրամյա պատերազմը: Չնայած դրա Անգլիան և Ֆրանսիան 20 տարի գտնվել են պատերազմական վիճաի մեջ, բայց Անգլիան ի վիճակի չէր նոր հարձակում սկսել: Քանի որ, Անգլիան ունեցել է մեծ տարածքների կորուստներ, ինչպես նաև Անգլիայում իշխանության պայքար էր ընթանում: Պատերազմից անմիջապես հետո Անգլիայում սկսվեց պայքար հանուն իշխանության: Այն հայտնի է կարմիր և սպիտակ վարտերի պատրազմ անունով: Իշխանության համար պայքարում էին Յորքի դուքսերը իշխող Լանքաստերների դեմ: 30 տարի տևած պատերազմի արդյունքում Յորքի դուքսերի`Թյուդորների տոհմը հաղթեց:
Комментариев нет:
Отправить комментарий