пятница, 20 октября 2017 г.

Լաբարատոր աշխատանք

Հաշվարկման մարմին: Շարժման հարաբերականությունը
Փորձ 1
Անհրաժեշտ պարագաներ – թուղթ և փայտե չորսու
Փորձի ընթացքը. փայտե չորսուն դրեցի թղթի վրա և թղթի ծայրից դանդաղ ծգեցի: Հետևեցի չորսուի և թղթի վիճակներին:
1. Սեղանի նկատմամբ թուղթը և չորսուն շարժվում են:
2. Այս դեպքում սեղանը ընտրված է որպես հաշվարկման մարմին:
3. Թղթի նկատմամբ չորսուն դադարի վիճակում է:
4. Թղթի նկատմամբ սեղանը շարժման մեջ է:
5. Որպես հաշվարկման մարմին ընտրել եմ թուղթը:
6. Որպեսզի որոշեմ մարմինը գտնվում է շարժման մեջ թե դադարի, ես ընտրում եմ հաշվարկման մարմինը:
7. Թուղթը և չորսուն ընտրելով որպես հաշվարկման մարմին, կարող եմ ասել, որ սեղանը շարժվում է:

Փորձ 2
Փայտե չորսուն դրեցի թղթի վրա և թղթի ծայրից կտրուկ ծգեցի, հետևեցի չորսույի և թղթի վիճակներին:
1. Ձգելու ընթացքում թուղթը սեղանի նկատմամբ գտնվում է շարժման վիճակում:
2. Թղթի նկատմամբ սեղանը գտնվում է շարժման վիճակում:
3. Սեղանի նկատմամբ չորսուն գտնվում է դադարի վիճակում:
4. Կարելի է ասել, որ չորսուն շարժվում է թղթի նկատմամբ:
Եզրակացություն
Երկու փորձերից եկանք եզրակացության, որ մարմնի շարժումը և դադարը հարաբերական է և այն կախված է հաշվարկման մարմնի ընտրությունից:

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...