Իսահակ
Նյուտոնը ծնվել է ֆերմերի ընտանիքում: 1665 թ-ին նա ավարտել է Քեմբրիջի
համալսարանը: 1669– 1701 թթ-ին գլխավորել է այդ համալսարանի ֆիզիկայի և
մաթեմատիկայի ամբիոնը: 1672 թ-ին Նյուտոնն ընտըրվել է Լոնդոնի թագավորական
ընկերության անդամ, 1703–1723 թթ-ին՝ նախագահ: Գիտության մեջ ունեցած խոշոր
ներդրման համար 1705 թ-ին նրան շնորհվել է ազնվականի տիտղոս:
Մաթեմատիկական
հետազոտությունների հիմնական մասը Նյուտոնը կատարել է ուսանողական տարիներին՝
1664-66 թթ-ին: Նա 23 տարեկանում մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, ստացել
ֆունկցիան շարքի վերածելու բանաձև: Նա այդ ժամանակ է հայտնագործել նաև Տիեզերական
ձգողության օրենքը:
Պրիզմայի
օգնությամբ տարրալուծելով սպիտակ լույսը՝ Նյուտոնը բացահայտել է, որ այն 7 տարբեր
գույների լույսերի խառնուրդ է: Նյուտոնն առաջինն է չափել նաև լուսային ալիքի
երկարությունը:
Նա տվել է մատերիայի, շարժման քանակի և ուժերի
սահմանումները, ձևակերպել նյութական մարմնի շարժման իր 3 նշանավոր
օրենքները, արտածել շարժման քանակի պահպանման օրենքը: Այդ աշխատությունում
շարադրել է նաև տիեզերական ձգողության տեսությունը, մշակել երկնային մարմինների
շարժման օրենքները, բացատրել Լուսնի շարժման առանձնահատկությունները,
Համաշխարհային օվկիանոսի մակընթացությունների և տեղատվությունների առաջացումը:
Աշխատելով
լուծել որոշակի աստղագիտական խնդիրներ՝ Նյուտոնն առաջինն է կառուցել հայելային
աստղադիտակ՝ ռեֆլեկտոր: Դրանով հետագայում աստղագետները հայտնաբերեցին
գալակտիկաներն ու կարմիր շեղման երևույթը:
Ընդհանրացնելով
ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում իր կատարած հետազոտությունները՝ Նյուտոնն
ստեղծել է տարածության և ժամանակի նոր պատկերացումները, որոնք կազմում են դասական
ֆիզիկայի հիմքը:
Ֆիզիկայում
և մաթեմատիկայում լայնորեն հայտնի են նաև Նյուտոնի օղակներ, Նյուտոնի երկանդամ
հասկացությունները: Նյուտոնի անունով են կոչվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա,
նրա պատկերով Անգլիայում հատվել է մետաղադրամ:
Միավորների
միջազգային համակարգում Նյուտոնի անունով՝ Նյուտոն (Ն) է կոչվել ուժի միավորը:
1 Ն այն ուժն է, որը 1 կգ զանգվածով մարմնին
ուժի ազդման ուղղությամբ հաղորդում է 1 մ/վ2արագացում:
1Ն=1կգ . մ/վ2
Комментариев нет:
Отправить комментарий