Մաշկի նշանակությունը՝
Մարդու մարմինը ծածկում է մաշկը, նրա հետ տեղ-տեղ մազերը և եղունգները:Մաշկի մակերեսը 1,5-2մ^2:Մաշկը պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից և ջրի կորուստից:Մաշկում են գտնվում բազմակի նյարդային վերլուծիչներ՝ ընկալիչներ:Մաշկում է առաջանում D վիտամինը:Մաշկում կա գույնանյութ վորը պաշտպանում է օրգանիզմն ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից:
Մաշկի տեսակները՝
Կա մաշկի 3 տեսակ՝ յուղոտ, չոր և նորմալ:Յուղոտ մաշկը փայլում է:Չոր մաշկը բարակ է, հաճախ թեփոտում է:Նորմալ մաշկը այդպիսի թերություններ չունի:՛
Մաշկի կառուցվածքը և գործառությունը՝
Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից, որոնցից արտաքինը վերնամաշկն է, ներքինը՝ բուն մաշկը, և նրա տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը:
Վերնամաշկը բազմաշերտ է,որի մակերեսային շերտը բջիջներն անընդհատ մահանում են և թափվում, հեռանում:Նրանց տեղը գալիս են վերնամաշկի ավելի խորանիստ բջիջները՝ որոնք օճտված են բազմանալու մեծ ունակությամբ: Վերնամաշկի տակ գտնվում է բուն մաշկը, որը պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր: Դրա պատճառով մաշկը առաձգական է :Այնտեղ կան շատ արյունատար անոթներ, նյարդային վերջույթներ, ճարպագեղձեր, քրտնագեղձեր և մազարմատներ:
Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմնի սառեցումից՝ փոքրացնելով ջերմատվությունը: Այն թուլացնում է հարվածների ուժը, ցնցումները և համարվում է նաև պահեստային սննդանյութերի ճարպերի կուտակման վայր:

Комментариев нет:
Отправить комментарий