среда, 20 февраля 2019 г.

Հովհաննես Թումանյան Իմ երգը

ԻՄ ԵՐԳԸ



Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։


Այս բանաստեղծությունը Հովհաննես Թումանյանի արժեհամակարգի և կյանքի մասին պատկերացումների մարմնացումն է: Նա վեր էր դասում հոգևոր հարստությունը նյութականից, իսկ այս բանաստեղծությունը դրա ապացույցն է: Երկրորդ տան մեջ նա ասում է, որ մադու բոլոր գանձերը գտնվում են հենց իր սրտում: 

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...