Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։
Անդաստան-դաշտ
Կոչնակ-եկեղեցու զանգ
Ակոս-երկար գծաձև փոս հողի վերևի շերտում
Ցող-շաղ
Ցորյան-ցորեն
Ամբար-պահեստ,շտեմարան
Աղուն-աղալու ցորեն
Հորդ-առատ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Homework
1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad? 3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...
-
Ուր որ նայում եմ, քարե բարձունք է, Քարե արցունք է, քարե ժպիտ, Քարե սարսուռ, է ու քարե սունկ է, Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։ ...
-
Benjamin: "I often have a big hamburger." Benjamin says that he often has a big hamburger. Hannah: "They live...
-
Իմ կարծիքով այս պատմվածքի իմաստը այն է որ մարդը վախից կարող է պատկերացնել ամեն ինչ: Գլխավոր հերոսը մի գիշերվա ընթացքում անքնությունից և վախ...
Комментариев нет:
Отправить комментарий