Ազատություն, ժողովրդի իրավունք՝ տնօրինելու իր քաղաքական, պետական, հասարակական ու մշակութային կյանքը։ Անհատների դեպքում տվյալ տերմինը հետևյալ կերպ է մեկնաբանվում՝ անկաշկանդ լինել, իր կամքը ազատ արտահայտելու հնարավորություն։
Ազատություն ասելով տարբեր մարդիկ հասկանում են տարբեր ձև։Կան մարդիկ ովքեր մտածում են ինչ-որ կցանկանան այն էլ կանեն,կօգտագործեն թմրանյութեր,ալկոհոլ խմիչքներ,թեկուզ և կվիրավորեն մի մարդու ում կցանկանան,բայց չէ որ քո ազատությունը վերջանում է այնտեղ,որտեղ սկսում է իմ ազատությունը։Իսկ կան մարդիկ որ Ազատությունը հասկանում են լրիվ այլ կերպ,օրինակ՝ խոսքի ազատություն,որը թույլ է տալիս մարդուն արտահայտել այն ինչ զգում է կամ մտածում։Կա նաև արվեստի ազատություն,որտեղ արվեստագետը ներկերի,կամ ինչ որ իրերի միջոցով ազատ կարող է ներկայացնել իր հույզերը։
Ըստ իս՝ ազատության մասին այս գաղափարը շատ դիպուկ,մի քանի բառով ներկայացնում է թե ինչ է ազատությունը,կամ ազատ լինելը․<<Ազատ է միայն նա, ով տիրապետում է իրեն>>։
Комментариев нет:
Отправить комментарий