понедельник, 2 марта 2020 г.

Առցանց ուսուցում Հայոց լեզու

«Լեզվի օրեր» նախագիծ
«Անուշ» պոեմից հետևյալ բարբառային բառերը դարձնել գրական հայերեն
:
Օխտը-յոթ:, աստղունք-աստղեր, խնդիրք-պահանջ, իգիթ-կտրիճ, էն-այն, բին-շունչ, ուրթ-արոտավայր, չոլեր-անբնակ տեղ, արին-արյուն, անգյուման-անհույս, դագեն-վրեն, կարենում-կարել, մտիկ-նայել, ավլուկ-ավելուկ, ընչի-ինչի, ուսած-ուսյալ, դոշ է տալիս-պաշտպանել, յարս-սիրուհի, յարաբ-արդյոք, ջիգյար-սրտակից մարդ, ազիզ-սիրելի, մին էլ-մեկնել, շհու-շվի, մուրազ-երազանք, քուշուշք-քող, գյուլլա-գնդակ, գյուլում-փունջ, կոխ-գոտեմարտ, լեն-լայն, փարդա-վարագույր, մեյդան-հրապարակ, նամարդ-ստոր, չեմ սիրի-չեմ սիրի, խանչալ-դաշույն:
Կարդա հետևյալ հետաքրքիր փաստերը լեզվի մասին և փորձիր լրացնել շարքը մեր լեզվի մասին փաստերով և ասույթներով:
1.
Աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7.000 լեզու, որոնցից մոտ 2.400ը կարող է ընդմիշտ անհետանալ: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր 14 օր մահանում է մեկ լեզու:
2.Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ լեզվով խոսում է ավելի քան 885 միլիոն մարդ, երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 մլն, երրորդը՝ անգլերենը՝ 322 մլն, այնուհետև՝ ռուսերենը՝ 170 մլն մարդ:
3.Պապուա անվամբ երկրում, որը գտնվում է Նոր Գվինեայում, խոսում են ավելի քան 700 լեզուներով:
4.Ֆրանսիական Գվինեայի մի մասում շատ տարածված է տակի լեզուն, որն ունի ընդամենը 320 բառ:
5.Ամենաերկար այբուբենը բաղկացած է 74 տառից. դա քհմերական այբուբենն է:
6.Այդ լեզվով են խոսում Կամբոջայում, Թայլանդում և մի քանի այլ երկրներում: Այն համարվում է Կամբոջայի պետական լեզուն:
7.Ֆիներենն ամենահեշտ լեզուն է: Այդ լեզվում տառերը գրվում են այնպես, ինչպես լսվում են: Սակայն այդ լեզուն բավականին ճկուն է. այն ունի ավելի քան 15 հոլով:
8.Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` ամենադժվար լեզուն աբազերենն է, որն օգտագործվում է Ռուսաստանում, Թուրքիայում, Աբխազիայում:
9.Ամենահին տառն «Օ»-ն է: Այն օգտագործվում է աշխարհի 65 լեզվում: Տառը մ.թ.ա. 1300 թ.-ին հայտնվել է փյունիկյան այբուբենում:
10.Աֆրիկա մայրցամաքում ավելի քան 1.000 լեզու գոյություն ունի, իսկ
11.Հարավաֆրիկյան Հանրապետությունն ունի պաշտոնական 11 լեզու:
12.Չինարենն ունի ավելի քան 40.000 հիերոգլիֆ: Ի դեպ, «դժվարություն», «անհաջողություն» հիերոգլիֆը պատկերվում է նույն զույգ հիերոգլիֆով, ինչ «կին» բառը:
13.Աշխարհի լեզուների մեծ մասում «մայր» բառը սկսվում է «Մ» տառով:
«@» նշանը ռուսերենում, հայերենում անվանում են «շնիկ», Ղազախստանում` «լուսնի ականջ», բայց առավել հաճախ տարբեր լեզուներում այդ նշանն անվանում են «կապիկ»:
14.Բուգենվիլ կղզու բնակիչները խոսում են ռոտոկաս լեզվով, որի այբուբենն ունի 12 տառ:
15.Ֆրանսերենում «Օ» տառը կարելի է արտասանել 13 ձևերով:
16.Մեքսիկայում կա մի լեզու, որը կարող է ընդմիշտ անհետանալ, քանի որ այդ լեզվով խոսում են միայն երկու հոգի:
17.Բասկերի լեզվով խոսում են բասկերը, ովքեր բնակվում են Իսպանիայի հյուսիսային և Ֆրանսիայի հարավային շրջաններում: Դա միակ եվրոպական լեզուն է, որը չի պատկանում որևէ հայտնի լեզվաընտանիքի և համարվում է կեղծ մեկուսացված լեզու:
18.Աստվածաշունչն ամենաշատ թարգմանված գիրքն է աշխարհում: Այն թարգմանվել է 2454 լեզուներով: Ամենաշատ թարգմանությունների թվով երկրորդ տեղում է «Պինոկիոն»:
19.Սիլբա լեզուն, որով խոսում են Լա Գոմերա կղզու բնակիչները (Կանարյան կղզիներ, Իսպանիա), ամբողջապես բաղկացած է սուլոցներից:
20.Կրիպտոֆազիան գաղտնի լեզու է, որով շփվում են մտերիմ մարդիկ, ինչպիսիք են երկվորյակները:
21.Վատիկանում բանկոմատները ցուցումներ են տալիս լատիներենով:

Комментариев нет:

Отправить комментарий

Homework

 1.a 1-What’s the furthest you have travelled from home? 2-Have you ever been abroad?  3-Have you ever been on a business trip? 4-Do you lik...