Թավ գրված բայերը փոխարինեք հոմանիշներով:
Գետը ազատվում է անդնդախոր կիրճի կապանքներից և անզուսպ ու կատաղի հոսքով ընթանում հովտով:
Կեսգիշերին հոլիկում զարթնում եմ գետի հոխորտալի դղրդյունից: Լուսնկա գիշերն իր փայլփլուն աստղերով նայում է հոլիկից ներս, սառը քամին ուժգին պոռթկումներով հարձակվումէ, և թվում է, թե գետն է սպառնագին հարձակվում մեր կացարանը: Թեև մենք ուղղակի գետափին չենք, սակայն գիշերը ջուրն այնքան մոտ է թվում, որ ակամա ահաբեկումնէ քեզ. հանկարծ քշի հոլիկը:
Գեղեցիկ է գիշերը մարգագետնում. այստեղ-այնտեղ նշմարվում են ձիերը, որ կուշտ արածելուց հետո հանգիստ ննջում են: Իսկ կողքին, քամուց տարուբերվող եղեգները մեկ-մեկ թեքելով, խուլ ձայնով քարերն է տեղաշարժվում ահեղամռունչ գետը ու իր սպառնագին աղմուկն է սփրել չորս կողմը: Խավարի մեջ ընդգծվում են արծաթազօծ լեռնագագաթները:

Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական:
Բոլորը սիրում էին այդ խիզախ զինվորին:
Մի հուժկու ձայն հանկարծ ընդհատեց լռությունը:
Բացումն անընդհատ հետաձգում են:
Մեղմ քամին շարժում է սաղարթները:
Բարբարոսի թուրն ու նիզակը խոցել են հայոց ձեռագրերը:
Զորքերի բազմությունը ծածկեց Գեղամա ծովակի ափը:

Կրավորական կառուցվածքի նախադասությունները դարձնել ներգործական:
Բոլորը հմայվում են նրա ազնվազարմ նայվածքից:
Առավոտվա ցողից նարնջագույն քարերի վրա շողշողուն կաթիլներ են շարվել:
Փայտե հեռագրասյունը թեքվել էր ձյունի ծանրությունից:
Այդ կենդանին` ուղտը, պոետների կողմից գրեթե չի գովերգվել:
Գիշերվա անդունդը խախտվեց ինչ-որ թռչունի կռնչյունից:
Ծերունին վրդովվել էր հարևանի քար անտարբերությունից:

Комментариев нет:
Отправить комментарий