(1)Հայոց հազարամյա մշակույթի պատմությունն ունի մի շրջան, որը վայրէջքների ու դժվարին վերելքի իր դասերով ներկայացնում է մեր ժողովրդի հարատևման, հոգևոր անմահության և անշեջ փառքի փայլուն ապացույցներից մեկը: (2) Անօրեն բռնակալների անլուր հալածանքների, չընդմիջվող կոտորածների տասնամյակներում հայոց մշակութային կյանքը տվել է վերընթաց զարգացման մխիթարական շատ երևույթներ, որոնց մեջ իր ինքնահատուկ տեղն ունի Գլաձորի բարձրագույն դպրոցը կամ համալսարանը: (3) Մեր միջնադարյան մշակութային պատմության մեջ ընդունված է Գլաձորի համալսարանի գրչական և մանրանկարչական ժառանգությունը ճանաչել իբրև ինքնուրույն հոսանք՝ բուն Գլաձորյան դպրոց: (4) Իր ակունքներում ունենալով բնաշխարհի բազմադարյան ավանդույթներն ու Կիլիկյան Հայքի անմրցակից արվեստի լավագույն գծերը՝ Գլաձորի գրչական, հատկապես մանրանկարչական դպրոցը արձանագրեց զարգացման մի նոր աստիճան: (5) Գլաձորում ստեղծված ձեռագիր մատյաններում, հատկապես ծաղկողների՝ Հովհաննեսի և Մատթեոսի, ապա և Մոմիկի և իր գործընկերների մանրանկարներում ակնախտիղ գույների ընտրությունն ու համադրությունները, դիմանկարների հոգեբանական կերպավորումները կատարվում են աննախադեպ վարպետությամբ: (6) Մեկ զրույցով ներկայացված պատկերը, սակայն, պակասավոր կլինի, եթե մոռանանք Գլաձորի ավանդները և հատկապես ավանդառուներին, այսինքն՝ նրանց, ովքեր, հաղորդակցվելով Գլաձորի լույսին և այդ սրբասուրբ օջախից առնելով իրենց հոգու անշեջ կրակը, նոր օջախներ բացեցին մեր բնօրրանի տարբեր մասերում, դարձան նոր լուսատուներ, մշակութային կյանքի նոր քարոզիչներ: (7) Այստեղ՝ Գլաձորի համալսարանում են կրթություն ստացել Ստեփանոս Օրբելյան պատմիչը, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի հռչակավոր գիտնականները, Խաչատուր Կեչառեցի բանաստեղծը, Արևմտյան Հայաստանի մեծ լուսավորիչ Հովհաննես Երզնկացին և ուրիշ բազմաթիվ վարդապետներ ու դպրապետներ: (8) Նրանք լույսի ու գիտության նոր կենտրոններ ստեղծեցին երկրի տարբեր վայրերում: (9) Այդպիսիններից են Տաթևի և Մեծոփա վանքերի համալսարանները, որոնք արյունռուշտ թաթար-մոնղոլների վայրենի տիրապետության շրջանում դարձան հայ ժողովրդի հոգու անմար կրակը վառ պահողներ, լույսի ու գիտության անշեջ օջախներ: (10) Գլաձորի մայրամուտից հետո Հովհան Որոտնեցին՝ Եսայի Նչեցու աշակերտը, փոխադրվելով Տաթևի վանք, այնտեղ համալսարանական կարգ ու կանոն ստեղծեց:
Ըստ Բ.Ուլուբաբյանի
Ըստ Բ.Ուլուբաբյանի
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1 7-րդ նախադասության մեջ ընդգծել 4 բաղադրյալ հատուկ գոյական:
Ստեփանոս Օրբելյան,Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթևացի,Խաչատուր Կեչեռեցի:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. 4-րդ նախադասության մեջ ընդգծել 4 ածական:
Բազմադարյան,անմրցակից,լավագույն, մանրանկարչական:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. 6-րդ նախադասության մեջ ընդգծել 4 դերանուն:
նրանց, ովքեր,այդ,իրենց
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4. 1-ին նախադասության մեջ ընդգծել կազմությամբ բարդ և ածանցավոր բառերը:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4. 1-ին նախադասության մեջ ընդգծել կազմությամբ բարդ և ածանցավոր բառերը:
մշակույթ,հայոց,պատմություն,շրջան,դժվարինհոգևոր,անմահություն,փառք, ապացույց
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 5. 4-րդ նախադասության մեջ ընդգծել 3 բարդածանցավոր բառ:
բազմադարյան,մանրանկարչական,անմրցակից
Комментариев нет:
Отправить комментарий