ՈՒսումնասիրել պատերազմական իրավիճակաների հետ կապված փաստաթղթերը:
Ինչպես գիտեք ըստ բանակցությունների՝ Արցախի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Ըստ փաստաթղթի՝ ստեղծվում է Հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։ Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Արցախի կողմից մի շարք տարածքներ հանձնվում են: Մարտերի դադարեցումը չափազանց կարևոր էր։ Արցախի նախագահ՝ Արայիկ Հարությունյանն էլ ուղերձով դիմել է ժողովրդին, որ բոլորը Արցախի բնակիչբերը ետ վերադարնան իրենց բնակավայրերը:
Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10։ Ի պատասխան պատերազմի՝ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանի որոշ շրջաններում սկզբում հայտարարվել է ռազմական դրություն և պարետային ժամ, ապա ընդհանուր զորահավաք։ Բազմաթիվ երկրներ և միջազգային կառույցներ խստորեն դատապարտել են հակամարտությունը՝ երկու կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել կառուցողական բանակցությունները: Այս վերջին շրջանում, մեկ օրում փոխվեցին բոլորիս երազանքները ու դարձան մեկը՝ խաղաղություն: Ես վստահ եմ, որ միախմբվելով կկառուցենք և կշենացնենք մեր հայրենիքը՝ վերադարձնելով մեր բոլոր գրավված հողերը:
Բացատրե՛ք «Սոցիալական պետություն» հասկացությունը: Ի՞նչ խնդիրներ է լուծում Սոցիալական պետությունը: Իրապես սոցիալակա՞ն է արդյոք Հայաստանի Հանրապետությունը
Սոցիալական պետությունը պետական կառավարման ձև է, որի հիմնական նպատակներն են հաստատել սոցիալական արդարությունը քաղաքացիների միջև և ապահովել սոցիալական պաշտպանվածությունը։ Այն նաև անվանում են պետական բարօրություն։
Պետական բարօրության հետապնդումը սոցիալ-դեմոկրատների քաղաքական ծրագրերի հիմնական դրույթներից մեկն է։ Սոցիոլոգ Մարշալը նկարագրել է բարօրության պետությունը, որպես ժողովրդավարության, բարեկեցության և կապիտալիզմի յուրահատուկ համադրություն։
Հասկացությունը առաջին անգամ օգտագործվել է 1850 թ․ Լորենց ֆոն Շտեյնի կողմից։ Սոցիալական պետության հատկանիշներն են՝
- Պետության բարձր տնտեսական զարգացվածությունը, որն հնարավորություն է տալիս վերաբաշխելու բնակչության եկամուտները, առանց վնասելու խոշոր սեփականատերերին,
- Տնտեսության սոցիալապես ուղղվածության կառուցվածքը,
- Քաղաքացիական հասարակության ձևավորումը,
- Տարբեր սոցիալական ծրագրերի մշակումը պետության կողմից,
- Սոցիալական պատասխանատվությունը քաղաքացիների առջև,
- Պետության նպատակների ընդունումը, յուրաքանչյուրին արժանապատիվ կենսապայմանների, սոցիալական ապահովության և անհատական ինքնապաշտպանության համար հավասար նախնական պայմանների ապահովումը։
Սոցիալական պետության գաղափարը ամրագրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրության առաջին իսկ հոդվածի մեջ։
Комментариев нет:
Отправить комментарий